Տարեգրություն
Տարեգրություն
Մեր պատմությունը 1997 թ
  • Մարտ

    Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ մեծ շուքով նշվում է Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակը: Մալաթիայի հայորդաց տան դահլիճում տեղիէ ունենում գրական-երաժշտական ցերեկույթ (բեմագրի հեղինակ և բեմադրիչ՝ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Թամար Ալեքսանյան):

  • Ապրիլ

    1996-1997 ուստարվա քիմիայի հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում  է 

    ճեմարանում:

  • Մայիս
    • Ճեմարանի նախաձեռնությամբ և ուժերով քիմիայի մենդելեևյան 31-րդ միջազգային օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է Հայաստանում՝ Ծաղկաձորի գրողների տանը:
    • Ռուսաց լեզվի հանրապետական օլիմպիադայում ճեմարանականները նվաճած մրցանակների  թվով բացարձակ  հաղթանակ են գրանցում (ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Մարինա Շեյնինա):
    • Ճեմարանի չորրորդ շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունն է տեղի ունենում:

     

  • Հունիս

    Կատարվում է առաջին ընդունելությունը հումանիտար հոսքում: Դիմորդները քննություն են հանձնում հայոց լեզվից, ռուսերենից, անգլերենից, մաթեմատիկայից:

  • Հոկտեմբեր

    ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ճեմարանը վերակազմավորվում է գիտակրթական համալիրի, և նրան տրվում է պետական ձեռնարկության կարգավիճակ: