Մեր մասին
Մեր ամբիոնները

Ճեմարանում գործում են առարկայական 8 ամբիոններ: Յուրաքանչյուր ամբիոն իրականացնում է ծրագրերի, թեմատիկ պլանների, թեմատիկ միավորների, գնահատման առաջադրանքների մշակման և կազմման գործընթաց, առարկայական-մեթոդական նյութերի մշակում, սովորողների ինքնուրույն հետազոտական աշխատանքների համակարգում:
Ամբիոնի և ամբիոնի ղեկավարի անմիջական վերահսկողությամբ են իրականացվում նաև ամբիոնում ընդգրկված առարկաների մասնագիտացված դասընթացների, անհատական, լրացուցիչ պարապմունքների, խորացված ուսուցման խմբակների արտաուսումնական միավորումների մեթոդական գործընթացները:

Հայոց լեզվի և գրականության ամբիոն

«Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը» 

Հովհաննես Թումանյան

Առարկաներն ըստ դասարանների  

5-6-րդ դասարան՝ մայրենի

7-12-րդ դասարան՝ հայոց լեզու և գրականություն

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նպատակն է՝ կիրառել լեզուն (խոսքը) ինքնարտահայտման, վերլուծության և սոցիալական  հաղորդակցման  միջոց, զարգացնել խոսելու, կարդալու, գրելու և տեքստի /խոսքի/ ենթիմաստը ճիշտ ընկալելու կարողությունները, զարգացնել քննադատական, ստեղծագործական, մտածական հմտությունները, գրական և ոչ գրական տեքստեր վերլուծելու կարողություները, ազգային և համամարդկային արժեքները ճանաչելու և արժևորելու միջոցով  արդյունավետ հաղորդակցում իրականացնել, կարևորել լեզուն՝ որպես ազգային ինքնության պահպանման և զարգացման միջոց:

Հայոց լեզվի և գրականության ամբիոն
Օտար լեզուների ամբիոն

«Երկրորդ լեզու իմանալ նշանակում է ունենալ երկրորդ հոգի»

Կառլոս Մեծ

Առարկաներն ըստ դասարանների
5-10-րդ դասարաններ՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն

Օտար լեզուների ամբիոնի նպատակն է՝ կիրառել օտար լեզուները տարբեր իրավիճակներում՝ ձևավորելով բազմալեզվայնություն, զարգացնել սաների լեզվամտածողությունը, քննադատական և ստեղծագործական մտածական հմտությունները, ձևավորել հարգանք այլ լեզուների և մշակույթների նկատմամբ:

Օտար լեզուների ամբիոն
Մաթեմատիկայի ամբիոն

«Յուրաքանչյուր բնական գիտություն պարունակում է այնքան ճշմարտություն, որքան նրանում մաթեմատիկա կա» 

Է.Կանտ 

Առարկաներն ըստ դասարանների  

5-6-րդ դասարան՝ մաթեմատիկա

7-9-րդ դասարան՝ հանրահաշիվ, երկրաչափություն

10-12-րդ դասարան՝ հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր, երկրաչափություն
 

Մաթեմատիկայի ամբիոնի նպատակն է՝ զարգացնել մաթեմատիկայի սկզբունքներն ու բնույթը հասկանալու կարողությունը, զարգացնել տրամաբանական, քննադատական ​​և ստեղծագործական մտածողություն, մաթեմատիկական մտածողության և խնդիրների լուծման հարցում զարգացնել վստահություն, հաստատակամություն և անկախություն, արգացնել ընդհանրացման և աբստրակցիայի կարողությունները, գնահատել, թե ինչպես են միմյանց վրա ազդել տեխնոլոգիայի և մաթեմատիկայի զարգացումները, գնահատել մաթեմատիկայի ներդրումը իմացության այլ ոլորտներում, զարգացնել մաթեմատիկայի հետագա ուսումնասիրություններ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները:

Մաթեմատիկայի ամբիոն
Բնական գիտությունների ամբիոն

«Բնական գիտության հարցերում... երևույթների իմացությունն այն է, ինչը մեզ տանում է հետազոտության և պատճառի հայտնաբերման: Առանց դրա մենք կթափառենք կույրի նման և նույնիսկ ավելի քիչ վստահությամբ, քանի որ չենք իմանա, թե ինչ նպատակ պետք է դնենք, իսկ կույրը գոնե գիտի, թե ուր է ուզում գնալ»

Գալիլեո Գալիլեյ

Առարկաներ ըստ դասարանների  

5-րդ դասարան՝ Բնություն

6-րդ դասարան՝ Բնագիտություն 

7-12-րդ դասարաններ՝ ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն

10,11-րդ դասարաններ՝ Բնագիտություն

11-րդ դասարան՝ Բնապահպանություն

5, 7, 12-րդ դասարաններ՝ Առողջ ապրելակերպ

Բնագիտության ամբիոնի նպատակն՝ հասկանալ և գնահատել գիտությունն ու դրա նշանակությունը, գիտությունը դիտարել մարդկային գործունեություն` իր առավելություններով և սահմանափակումներով հանդերձ, մշակել վերլուծական, հետաքրքրական և ճկուն մտքեր, որոնք ծնում են հարցեր, լուծում խնդիրներ, կառուցում բացատրություններ և արժեքավոր փաստարկներ, զարգացնել նախագծելու և ուսումնասիրություններ կատարելու, ապացույցները գնահատելու և եզրակացություններ կատարելու կարողություններ, կառուցել արդյունավետ համագործակցելու կարողություններ, կիրառել լեզվական կարողությունները և գիտելիքները իրական կյանքի տարբեր բնագավառներում:

Բնական գիտությունների ամբիոն
Հասարակական գիտությունների ամբիոն

«Գիտելիքը գանձ է,բայց նրա բանալին պրակտիկան է» 

Թովմաս Ֆուլեր

Առարկաներն ըստ դասարանների

5-րդ դասարան՝ իմ հայրենիքը

6-րդ դասարան ՝ իմ հայրենիքը և աշխարհը 

6-րդ դասարան՝ բնություն

7-12-րդ դասարաններ՝ հայոց պատմություն

7-10-րդ դասարաններ՝ աշխարհագրություն

7-10-րդ դասարաններ՝ համաշխարհային պատմություն

7-12-րդ դասարաններ՝ հասարակագիտություն

Հասարակական գիտությունների ամբիոնի նպատակն է՝ գնահատել մարդկային և բնապահպանական ընդհանրությունները և զանազանությունները, հասկանալ անհատների, հասարակությունների և միջավայրի փոխազդեցությունները և փոխկապվածությունը, հասկանալ, թե ինչպես են մարդկային և բնապահպանական համակարգերը միասին գործում և զարգանում, բացահայտել և զարգացնել մարդկային համայնքների և բնական միջավայրի բարեկեցությունը, գործել որպես պատասխանատու քաղաքացիներ տեղական և գլոբալ համյանքներում, զարգացնել հետազոտական հմտություններ, որոնք կոնցեպտուալ փոխըմբռնումների միջոցով ընկած են անհատների, հասարակությունների և բնական այն միջավայրների միջև, որում նրանք ապրում են:

Հասարակական գիտությունների ամբիոն
Տեխնոլոգիայի ամբիոն

«Շուտով հնարավոր կլինի հաղորդագրությունների անլար փոխանցումը ամբողջ աշխարհով, ինչը այնքան պարզ կլինի,

որ ամեն ոք կկարողանա կրել իր հետ դրա համար սեփական սարքը և ղեկավարել այն» :

Նիկոլո Տեսլա

Առարկաներ ըստ դասարանների 

5-րդ դասարան (ինֆորմատիկա, ռոբոտաշինություն,տեխնոլոգիա)

6-րդ դասարան (ինֆորմատիկա, ռոբոտաշինություն,տեխնոլոգիա)

7-րդ դասարան (ինֆորմատիկա, ռոբոտաշինություն,տեխնոլոգիա)

8-րդ դասարան (ինֆորմատիկա, ռոբոտաշինություն)

9-րդ դասարան (ինֆորմատիկա, ռոբոտաշինություն)

10-րդ դասարան (ինֆորմատիկա, գծագրություն)

11-րդ դասարան (ինֆորմատիկա, ռոբոտաշինություն, գծագրություն)

12-րդ դասարան (ինֆորմատիկա, գծագրություն)
 

Տեխնոլոգիայի ամբիոնի նպատակն է՝ հաճույք ստանալ նախագծման պրոցեսից, գնահատել դրա վայելչությունն ու ուժը, տարբեր առարկաներից գիտելիքներ, հասկացողություն և հմտություններ զարգացնել արդյունք (solution) նախագծելու և ստեղծելու համար` օգտագործելով նախագծման ցիկլը, կիրառել տեխնոլոգիաներն արդյունավետորեն որպես ինֆորմացիա մուտք գործելու, մշակելու և հաղորդելու, արդյունք (solution) մոդելավորելու և ստեղծելու, խնդիրներ լուծելու միջոց, արժևորել նախագծային նորարարությունների ազդեցությունը կյանքի, գլոբալ հասարակության և շրջակա միջավայրի վրա, արժևորել անցյալ, ներկա և նոր երևան եկող նախագծումը մշակութային, քաղաքական, հասարակական, պատմական և շրջակա միջավայրի համատեքստերում, հարգել այլոց տեսակետները և գնահատել խնդիրների այլընտրանքային լուծումները, միասնական և ազնիվ գործել, պատասխանատվություն կրել սեփական արարքների համար` զարգացնելով արդյունավետ աշխատանքային պրակտիկա:

Տեխնոլոգիայի ամբիոն
Արվեստի ամբիոն

«Արվեստի նպատակն է ներկայացնել ոչ թե իրերի արտաքին տեսքը, այլ դրանց ներքին կարևորությունը»

Արիստոտել

Առարկաներ ըստ դասարանների  

5-րդ դասարան - Պարարվեստ, Կերպարվեստ, Երգ- Երաժշտություն

6-րդ դասարան - Պարարվեստ, Կերպարվեստ, Երգ- Երաժշտություն

7-րդ դասարան -  Կերպարվեստ, Երգ- Երաժշտություն

8-րդ դասարան -  Կերպարվեստ, Դրամատուրգիա

9-12-րդ դասարաններ՝ Կավագործություն,Կինոարվեստ, Լուսանկարչություն, Ճարտարապետություն, Կերպարվեստ, Գրաֆիկական դիզայն


Արվեստի ամբիոնի նպատակն է՝զարգացնել ստեղծագործական մտածողությունն ու հմտությունները, ստեղծել հնարավորություն ինքնաբացահայտվելու, ինքնարտահայտվելու, ինքնակառավարվելու, ժամանակի և տարածության ճիշտ ընկալման համար, ճանաչել տալ արվեստի տարբեր ճյուղերի յուրահատկություններն ու գերծիքակազմը, զարգացնել խմբային աշխատանքներում դրսևորվելու ունակությունները, ստեղծել տալ նոր գաղափարներ և ճանաչել տալ դրանց իրականացման ուղիները, զարգացնել տալ քննադատական, վերլուծական և մտածողական հմտությունները:

 

Արվեստի ամբիոն
Ֆիզիկական դաստիարակության, առողջ ապրելակերպի և ՆԶՊ-ի ամբիոն

«Ոչինչ այնքան չի սպառնում և ոչնչացնում մարդու մարմինը, որքան ֆիզիկական անգործությունը» 

Արիստոտել

Առարկաներ ըստ դասարանների  

1-12-րդ դասարաններ Ֆիզկուլտուրա

5-12-րդ դասարաններ թենիս 

8-12-րդ դասարաններ ՆԶՊ
 

Ֆիզիկական դաստիարակության, առողջ ապրելակերպի և ՆԶՊ-ի ամբիոնի նպատակն է՝ առողջ, համակողմանի զարգացած, աշխատանքային գործունեությանը պատրաստ, սեփական ուժերի հանդեպ վստահ, առողջ և անվտանգ կենսակերպ դրսևորող, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող ու նախաձեռնող քաղաքացի ձևավորելը։

 

Ֆիզիկական դաստիարակության, առողջ ապրելակերպի և ՆԶՊ-ի ամբիոն