Մեր մասին
Մեր շրջանավարտները

2024թ. դրությամբ Ճեմարանն ավարտած 2220 շրջանավարտները ընդունվել են լավագույն տեղական և արտասահմանյան բուհերը: Ճեմարանի 300+ շրջանավարտ սովորել և սովորում են աշխարհի աշխարհահռչակ բուհերում, որոնց թվում՝ Հարվարդի, Քեմբրիջի, Սորբոնի, Ստենֆորդի, Լոմոնոսովի, Մասաչուսեթսի, Տորոնտոյի, Պեկինի, Տոկիոյի, Լոնդոնի UCL համալսարաններում, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում և այլուր: Հարյուրից ավելի ճեմարանականներ պաշտպանել են գիտական թեզեր և դարձել գիտությունների թեկնածուներ:

Շրջանավարտները մշտական կապի մեջ են հարազատ կրթօջախի հետ: Նրանց նախաձեռնությամբ ստեղծվել է Ճեմարանականների միությունը, որը համախմբում է բոլոր տարիների շրջանավարտներին և որի նպատակն է սատար կանգնել հարազատ կրթօջախին, ինչպես նաև միավորել բոլոր ճեմարանականներին ընդհանուր գաղափարի շուրջ:

Ճեմարանի շրջանավարտները զբաղեցնում են տարատեսակ պաշտոններ, ծավալում են գործունեություն աշխարհի տարբեր երկրներում և հանդիսանում են ոլորտի առաջատար մասնագետներ:

  • 1
    շրջանավարտ
  • 0
    ընդունելություն բուհեր
  • 0
    շրջանավարտ արտերկրում
  • 0
    գիտության թեկնածու
Շրջանավարտների կարծիքները
Գևորգ Վահրամյան
Գևորգ Վահրամյան
Շրջանավարտ 2024

Ճեմարանում զանգեր չեն հնչում, սակայն Ճեմարան ասելիս ցանկացած Ճեմարանականի սրտից հնչում է մի մեղմիկ ելևէջ ՝ արտահայտված անզուսպ կարոտով լի ժպիտով։ Ճեմարանն իր սաներին պատմում է իր պատմությունը, ապա սերմանում սեր կրթության և գիտության հանդեպ ու զինում իմաստությամբ, որպեսզի իրենք էլ կերտեն իրե՛նց պատմությունը ՝ ունենալով Ճեմարանական կրթությունն իբրև հիմնաքար։ Այդպիսով ՝ միօրինակ և տարտամ ամբոխներից Ճեմարանականն առանձնանում է իր համամարդկային արժեքներով ու նմանատիպը չունեցող աշխարհայացքով։ 
 
Իսկ Ճեմարանին հրաժեշտ տալուն պես, Ճեմարանն իրենից մի մասնիկ է թողնում իր երբեմնի սաների մեջ ՝ նրանց ճանապարհելով իրականացնելու իրենց ամենանվիրական երազանքները։ 
 
Այդժամ, իբրև Ճեմարանի շրջանավարտ, միակ անհնարինը Ճեմարանն ու Ճեմարանական կյանքը խոսքերով նկարագրելն է մնում․․․

Ալլա Նալբանդյան
Ալլա Նալբանդյան
Շրջանավարտ 2024

Ես միացա ճեմարանական համայնքին բավականին ուշ, բայց կարծես թե ոչ ուշացած։ Ճեմարանում անցկացրել եմ ընդհամենը մի քանի կիսամյակ՝ ավագ դպրոցի զգալի մասը։ Չնայած դրան՝ այստեղ է կերտվել իմ գիտակցական, հուզական և մտավոր հորիզոնը, ձևավորվել ստեղծարար ձգտումը ու ջիղը։

Ընդհամենը մի քանի ամիս էր, ինչ սովորում էի ճեմարանում, երբ ուսուցիչներից մեկը իր թափանցող հայացքը դեպի ինձ ուղղեց ու ասաց, որ ես «իսկական ճեմարանական» եմ։ Այդ պահին ինձ անհասկանալի հպարտության զգացողություն համակեց․ ես ամբողջությամբ չէի հասկանում «ճեմարանական» պատվանվան կշիռը, այդ պահին զգում էի ընդունված լինելու հասարակ խանդաղատանք։ Միայն ժամանակը ինձ ցույց տվեց, թե «ճեմարանն» ու իր սանը ինչ ծավալի արժեհամակարգի խորհդանիշներ են։ Հետ հայացք գցելով՝ ես անգամ չեմ հիշում միջավայրի փոփոխության դժվարությունները, քանի որ անցումը այնքան բնական եղավ։ Ուսուցիչների, մանկավարժների ու անձնակազմի հոգատարության լույսը օտարության նշույլ չի թողում այդ համայնքում, ճեմարանը ինձ իր բաց գրկում պատրաստել է կրթական և անձնական վերելքի խրտնին, բայց արժանի ճանապարհին։

Կրթօջախ բառը, երևի, միակն է հայոց լեզվում, որ համապարփակում է մեր ճեմարանի էությունը։ Բացի համամարդկային արժեքներից, ճեմարանը նաև ամբարել է ակադեմիական իմաստություն ու ժառանգություն՝ հանձինս բարձրակարգ մասնագետների, առաջադեմ մանկավարժական ու ուսումնական մոտեցումների։ Մտածելակերպի հիմնաքարերը հենց այսպիսի պատկառանքով լցված կրթության արդյունք են։

Ես շնորհակալ եմ «ճեմարանական» պատվանման համար, որը ինձ կապեց ուրույն կրթական մշակույթի և այն կրող մարդկանց հետ։

Նանե Մելիք-Ստեփանյանս
Նանե Մելիք-Ստեփանյանս
Շրջանավարտ 2023

Ճեմարանն ինձ համար պարզապես դպրոց չէ, այն իսկապես իմ երկրորդ տունն է։ Ցանկացած քայլ, արարք, որը պատվաբեր էր իմ տուն ճեմարանի համար, պատվաբեր է եղել նաև ինձ համար։

Ճեմարանում իմ բոլոր համառ երազանքներն ու նպատակները դարձել են իրականություն:  Ճեմարանում ցանկացած ձայն լսելի է, յուրաքանչյուր խնդիր՝ լուծելի։
Ճեմարանական մեծ ընտանիքի  անդամների անսպառ աշխատանքի շնորհիվ այսօր կանգուն է մի հաստատություն, որն իսկապես հնարավորություն է տվել սովորելու, զարգանալու և դառնալու այն շրջանավարտները, որոնք ձեր շնորհիվ պատրաստ են դիմակայել կյանքի փորձություններին և դժվարություններին։

Ճեմարանն ինձ սովորեցրել է հավատալ նպատակներիս, քանի որ ցանկացած երազանք տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում կարող է դառնալ իրականություն։

Ճեմարանի շրջանավարտ լինելը, ճեմարանականի կոչումը միշտ ինձ հետ կրելը կյանքիս ամենամեծ հպարտությունն է։

 

Հայկ Տեր-Մաթևոսյան
Հայկ Տեր-Մաթևոսյան
Շրջանավարտ 2023

Սիրելի՛ ճեմարանական համայնք, ձեզնից ամենը յուրովսանն նպաստել է ճեմարանականի առօրյայի անխափան և արգասավոր ընթացքին։ Հավատացեք, որ դուք ունեք նշանակալի ներդրում բոլոր շրջանավարտների՝ որպես ճեմարանական, որպես հայ և որպես համամարդկային քաղաքացի կայանալու գործում։

Մեր առաքելությունը ձեր նվիրական գործին շարունակություն տալն է՝ յուրաքանչյուրս մեր ոլորտում առաջատար լինելով և մեր հայրենիքում ազգանպաստ գործունեություն ծավալելով։ Դա չպետք է որևէ դեպքում կրի առժամյա բնույթ, այն պետք է դրսևորվի մեր աշխատանքում օրըստօրե ներգրավմամբ և տարիների աշխատանքով։

Երախտապարտ  և հպարտ եմ, որ ճեմարանական եմ, ու երբեք չեմ դադարի կրել ճեմարանականի բարձր կոչումը։

Նարե Ստեփանյան
Նարե Ստեփանյան
Շրջանավարտ 2021

Շնորհակալություն ենք հայտնում Ճեմարանին և ողջ անձնակազմին, որոնք ժամանակի ընթացքում դարձան մեր կյանքի մի լուսավոր և անբաժան մասը:

Մենք դարձանք մեծ ընտանիք, ձեռք բերեցինք մարդկային բարձր արժեքներ և ապագա մասնագիտությունների հիմնական գիտելիքներ:

Այս ջերմ օջախն այսուհետ ընդմիշտ կմնա մեր սրտերում ամենատարբեր և անմոռանալի հիշողություններով, որոնք մեր դպրոցական կյանքը դարձրին ավելի գունեղ և հիշարժան: Խոստանում ենք, որ հայրենիքի համար կլինենք արժանի քաղաքացի և մեր ճեմարանը երբեք չենք մոռանա:

Շնորհակալություն ճեմարան…

Դավիթ Մովսիսյան
Դավիթ Մովսիսյան
Շրջանավարտ 2021

Ձեզ հետ խոսելու եմ այն նույն հուզմունքով, որով 5 տարի առաջ սեպտեմբերին առաջին անգամ ապագա դասարանցիներիս հարցրի՝ 892-ը ա՞յս խումբն է:

Հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել վերջին օրերի հետ կապված. դրանք չեն վերջանում: Վերջին զանգից հետո մենք միասին դիմավորեցինք լուսաբացը, հետո պարզվեց, որ ևս 2 շաբաթ էլ ենք դասի, հետո մեր հրաշալի ցերեկույթը, որից հետո անգամ մեզ սպասվում էր ֆիզկուլտուրայի ստուգարքը և անգամ այսօրը վերջ չէ, քանի որ ճեմարանում ոչ մի վերջ վերջ չէ:

Որտեղ էլ մենք սովորենք ապագայում և ինչ մասնագետ էլ դառնանք, անպայման Ճեմարանը մեր մեջքին է լինելու, քանի որ մենք բոլորս կապված ենք միևնույն շղթայով:

Ցանկանում եմ միայն մի պարզ ճշմարտություն հաստատել, որ ճեմարանական լինելը պատիվ է և ծանր կոչում: Շնորհակալ ենք, մեզնից ինքնատիպ մարդ և մտավորական կերտելու համար:

Մինչ հանդիպում ճեմարան...

Արսինե Ղուկասյան
Արսինե Ղուկասյան
Շրջանավարտ 2021

Երբ առաջին անգամ եկա Ճեմարան, և առաջին ձևավորողն էինք գրում մաթեմատիկայից, բոլորը խոսում էին այն մասին, թե ո՞ր IB (ՄԲ) որակը մեր մեջ զարգացավ: Ինձ համար շատ տարօրինակ էին այդ 10 որակները, և այն թե ի՞նչպես կարող է մաթեմատիկայի ձևավորողը նպաստել համարձակ որակի բարելավվմանը կամ զարգացմանը:

Կարծում եմ՝ այս վիճակը ինձ մոտ չէր միայն: Այսօր ճեմարանն ավարտելուց հետո, ես հասկանում եմ. ոչ մաթեմատիկայի ձևավորողն էր, ոչ էլ համաշխարհային պատմության սահիկաշարը, որ մեր մեջ զարգացնում էր կարեկցանքը և համարձակ լինելը, այն ճեմարանական մթնոլորտն էր և բոլոր գիտելիքները, որոնք ճեմարանը տալիս է մեզ:

Ճեմարանն ավարտելուց հետո ես հպարտությամբ կարող եմ մտնել կյանքի ցանկացած փուլ: Ճեմարանը մեզ սովորեցրել է լինել հետազոտող, համարձակ, կարեկցող և որ ամենակարևորն է՝ սովորեցրել է, սովորել ուրիշներից:

Մեր շրջանավարտները հաճախել են