-webp(75)-o(jpg).webp?token=c22615db34ba139e318efce6904761bd)
Մեր արժեքները
Առաքելություն
Կերտել ազգային հենքի վրա ձևավորված համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի։
Տեսլական
Կրթության միջազգային տիրույթում լինել առաջատար հաստատություն, որը ոգեշնչում և զորացնում է համայնքը՝ հասնելու ակադեմիական գերազանցության, գրանցելու անձնական աճ և ակտիվ ներգրավվածություն համաշխարհային հասարակության կյանքում։
Շիրակացու ճեմարանի նպատակները
Շիրակացու ճեմարանում մենք նվիրումով աշխատում ենք ճկուն և ներառական ուսումնական միջավայր ստեղծելու ուղղությամբ, որը հնարավորություն է տալիս հասնելու ակադեմիական գերազանցության, զարգացնելու քննադատական մտածողություն և շեշտադրում է ցկյանս սովորելու կարևորությունը: Առաջնորդվելով ազնվությամբ, հարգանքի և նորարարության սկզբունքներով՝ մենք նպատակ ունենք կերտելու հետաքրքասեր, հոգատար, լայնախոհ անհատների, որոնք համայնքում պատրաստ կլինեն հաղթահարելու արագ զարգացող աշխարհի մարտահրավերները և իմաստալից ներդրումներ կատարելու՝ ի շահ հասարակության առաջընթացի: Կրթության նկատմամբ համակողմանի մոտեցման միջոցով մենք ձգտում ենք աջակցելու յուրաքանչյուր սանի մտավոր (ինտելեկտուալ), հուզական և սոցիալական զարգացմանը՝ պատրաստելով նրանց որպես աշխարհի պատասխանատու քաղաքացիներ և առաջնորդներ։
- Ապահովել մարտահրավերներին պատրաստ և համակողմանի կրթական ծրագրի իրականացումը, որը համադրում է ազգային և միջազգային կրթական չափորոշիչները՝ ներառյալ Միջազգային բակալավրիատի ծրագրերը։
- Ապահովել սովորողների մտավոր, ֆիզիկական, հուզական և սոցիալական բարեկեցությունը նաև արտաուսումնական գործունեության և օժանդակ ծառայությունների միջոցով:
- Խրախուսել սովորողների ներգրավվածությունը տեղական և համաշխարհային հիմնախնդիրների լուծման գործում՝ խթանելով հայրենասիրությունը, միջազգային մտածողությունը և մշակութային բազմազանության հանդեպ հարգանքը։
- Զարգացնել առաջնորդի հմտություններ և համայնքին ծառայելու պատրաստակամություն՝ հասարակական կյանքում սեփական ներդրումն ունենալու համար։
- Խրախուսել հետազոտական մտածողության և նորարարության մշակույթը՝ ոգևորելով համայնքին զբաղվելու գիտական հետազոտություններով և ստեղծարար խնդիրների լուծմամբ։
Արժեքներ
- Ազնվություն․ Մենք պահպանում ենք ազնվություն, արդարամտություն և առաքինություն բոլոր ոլորտներում և փոխհարաբերություններում: Մենք սկզբունքային ենք:
- Գերազանցություն․ ուսումնառության, անձնական աճի և առաջնորդության մեջ մենք ձգտում ենք ամենաբարձր չափանիշներին՝ գործունակության և մասնակցության ընդլայնման միջոցով։
- Հարգանք․ Մենք արժևորում ենք բազմազանությունը, մշակութային ժառանգությունը, հայրենասիրությունն ու յուրաքանչյուրի անհատական ներդրումը։ Մենք ապահովում ենք ներառականություն և հավասար հնարավորություններ բոլորի համար՝ խթանելով արդարությունը հաստատության բոլոր ոլորտներում։
- Պատասխանատվություն․ Մենք պատասխանատու ենք մեր գործողությունների և որոշումների համար և դրական ազդեցություն ունենք հասարակության և շրջակա միջավայրի վրա։
- Երախտագիտություն․ Մենք շնորհակալ ենք և պատրաստ ենք ցույց տալ մեր երախտապարտությունը, մենք վերադարձնում ենք բարությունը։
Շիրակացու ճեմարանի դրույթը բարձրորակ կրթության մասին
Շիրակացու ճեմարանում բարձրորակ կրթության հիմքում ընկած է ակադեմիական գերազանցության, նորարարության և ուսումնակենտրոն կրթության հանդեպ անսահման նվիրվածությունը: Այսպիսի մոտեցման շնորհիվ դպրոցը ոչ միայն զուտ տեղեկատվություն է փոխանցում, այլև զարգացնում է խոր ըմբնելու կարողություն, քննադատական մտածողություն և գիտելիքի գործնական կիրառություն: Շիրակացու ճեմարանում բարձրորակ կրթությունը բնորոշվում է հետևյալ սկզբունքներով.
1. Համամարդկային բարոյական արժեքներ։ Ազնվությունը, հարգանքը, հավասար հնարավորությունները և պատասխանատվությունը ուսումնական գործընթացի հիմքն են, որոնք ձևավորում են բարոյական և սկզբունքային առաջնորդներ՝ պատրաստ հասարակության վրա դրական ազդեցություն ունենալու։
2. Համակողմանի զարգացում։ Շիրակացու ճեմարանը բացի ակադեմիական կրթությունից առաջնահերթություն է տալիս նաև սովորողների ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական, բարոյական աճին և բարեկեցությանը: Այս հավասարակշիռ զարգացումը սովորողներին պատրաստում է իմաստալից և լիարժեք կենսագործունեության համար։
3. Գործունակություն։ Սովորողներն ակտիվորեն մասնակցում են իրենց ուսումնառության գործընթացին՝ իրենց գործողությունների և հաջողությունների հանդեպ դրսևորելով նախաձեռնողականություն և պատասխանատվություն։ Այս մոտեցումը խթանում է հետաքրքրասիրությունը, գիտելիք ձեռք բերելու և ողջ կյանքի ընթացքում սովորելու մղումը։
4. Քննադատական և ստեղծարար մտածողություն։ Ուսումնական փորձառության հիմքում են վերլուծական մտածողությունը և խնդիրներին լուծում գտնելու հմտությունները, որոնք սովորողներին պատրաստում են՝ ողջախոհությամբ, ստեղծարարությամբ և համարձակությամբ մարտահրավերներին դիմակայելու:
5. Նորարարություն։ Ուսումնական ծրագիրը, ուսուցման և ուսումնառության մետեցումները զարգացող (դինամիկ) են և միտված են ապագային՝ համադրելով կրթական նորարար տեխնոլոգիաների տեսական իմացությունն ու գործնական կիրառությունը: Սա խթանում է սովորողների մտքի ճկունությունը, ստեղծարարությունը և նորարարական ոգին:
6. Ներառականություն։ Ներառական և բազմաբնույթ ուսումնական միջավայրը ապահովում է, որ յուրաքանչյուր սովորող լինի հարգված, արժևորված և զգա համայնքի աջակցությունը։ Այս մոտեցումը խթանում է մշակութային փոխըմբռնումը և պատկանելիության զգացումը։
7. Հետադարձ կապ և անդրադարձ։ Շարունակական հետադարձ կապի միջոցով սովորողները և ուսումնական համայնքը հնարավորություն ունեն գնահատելու, անդրադարձ կատարելու և բարելավելու իրենց գործունեությունը՝ զարգացնելով տոկունությունը և անհատական աճի մշակույթը։
8. Համայնքային համագործակցություն։ Ուսումնառությունը կապված է իրական կյանքի հետ: Համայնքային ծառայության, տարբեր նախագծերի միջոցով սովորողները տեսական գիտելիքները և հմտությունները կիրառում են հասարակության մարտահրավերներին դիմակայելու նպատակով։
Աշխարհի քաղաքացի
Շիրակացու ճեմարանում մենք ձևավորում ենք հոգատարության և փոխադարձ հարգանքի մշակույթ՝ կարևորելով մարդկային էության ընդհանրությունները՝ միևնույն ժամանակ ընդունելով և հարգելով յուրաքանչյուրի առանձնահատկությունները։ Փոխըմբռնման և հարգանքի միջոցով մենք կառուցում ենք կամուրջներ տարբեր մշակույթների միջև՝ խրախուսելով ապրումակցել մեկս մյուսին և համագործակցել միմյանց հետ:
Հավատարիմ մնալով կայուն ապագայի տեսլականին՝ մենք զորացնում ենք մեր համայնքը՝ պահպանելու շրջակա միջավայրը և մշտատև դարձնելու խաղաղությունը՝ կառուցելով արդար և բարգավաճ աշխարհ գալիք սերունդների համար։