«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը ստեղծվել է 1990թ.-ին՝ հնարավորություն տալով Հայաստանի, Սփյուռքի և արտասահմանի օժտված ու տաղանդավոր երեխաներին ստանալու լիարժեք և որակյալ կրթություն: Ճեմարանն իր հիմնադրման օրից իրականացնում է հեղինակային ծրագիր, որը մշակել է հեղինակային իրավունքի իրավատեր, կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը:
Ճեմարանի առաքելությունն է կերտել ազգային հենքի վրա ձևավորված և համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի:
Այսօր «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը միակն է Հայաստանում, որի բոլոր երեք՝ կրտսեր, միջին և ավագ դպրոցները հավաստագրված են համապատասխանաբար Միջազգային բակալավրիատի՝ Primary Years Programme, Middle Years Programme և Diploma Programme ծրագրերով:
Ճեմարանը 2010 թվականին տարածաշրջանում առաջինը դարձավ «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ: «Ռաունդ Սքվեր»-ը հինգ մայրցամաքների 44 երկրներում 182 նորարական դպրոցների համաշխարհային ցանց է:
Ճեմարանի՝ 1000 և ավելի շրջանավարտները սովորել և սովորում են Հայաստանի և աշխարհի առաջնակարգ բուհերում, նրանցից շատերը բարձրագույն դիրք և պաշտոններ են զբաղեցնում գիտության տարբեր բնագավառներում:
© 2022 Shirakatsy. Բոլոր իրավունքները պաշտպանված են