Մեր մասին
Գրադարան
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի գրադարանը վերակառուցվել է 2018-ի հոկտեմբերին՝ Շիրակացու զարգացման հիմնադրամի նախաձեռնության և բազմաթիվ հովանավորների շնորհիվ։ Զուգահեռ գործում է նաև Կրտսեր դպրոցի գրադարանը, որից օգտվում են կրտսեր ճեմարանականները: Շարունակական ընթացքի մեջ են գրքերի տեսակավորման, KOHA թվային քարտարանում գրացուցակավորման աշխատանքները։
Ոչ թե գրադարանը Ճեմարանում, այլ Ճեմարանը՝ գրադարանում
Աշոտ Ալիխանյան
Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն

   

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի գրադարանը պայմանագրային հիմունքներով օգտվում է Հայաստանի Ազգային գրադարանի, ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական գրադարանի պահոցներից՝ միջգրադարանային ծառայության միջոցով, անդամակցում է Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիային՝ օգտվելով հասանելի ռեսուրսներից։ Բաժանորդագրված է Turnitin հարթակին, Britannica առցանց հանրագիտարանին, EBSCO էլեկտրոնային շտեմարանի կրթական ռեսուրսներին։ Այս շտեմարանները հասանելի են Ճեմարանի համակարգիչներին, այլ էլեկտրոնային սարքավորումներին՝ WiFi կապի միջոցով։ Գրադարանը առաջարկում է օգտվել այս և մի շարք բաց մատչելի գիտակրթական շարունակաբար թարմացվող «Օգտակար հղումներ»-ից, որպես օգնություն հետազոտական աշխատանքներ իրականացնելիս։

Այս հղումով կարող եք ծանոթանալ գրադարանից օգտվելու կարգից:

Գրադարանը վերակառուցվել է 2018թ.-ի՝ Շիրակացու զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ և բազմաթիվ հովանավորների շնորհիվ: Առանձին գրադարան է գործում նաև Կրտսեր դպրոցում:
2021 թվականին գրադարանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիայի» մրցույթին և «Լավագույն գրադարան» անվանակարգում ստացել հատուկ մրցանակ։ 

2024 թվականին գրադարանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հայտարարած «Լավագույն գրադարան» մրցույթին՝ հաղթող ճանաչվելով «Լավագույն դպրոցական գրադարան» անվանակարգում:

Գրադարանային ծառություններին զուգահեռ այս կառույցը ներգրավված է ողջ ուսումնական գործընթացում՝ կազմակերպիչ և մասնակից դառնալով կրթահամալիրում իրականացվող միջոցառումներին։