կերտել ազգային հենքի վրա ձևավորված համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի:
Հեղինակային ծրագիր
Իմանալ ավելինՀիմնադրման օրվանից Շիրակացու ճեմարանն իրականացնում է սովորողների տաղանդների բացահայտման և զարգացման հեղինակային կրթական ծրագիր։ Հեղինակային ծրագրի հիմքում պետությանն ու մոլորակին արժանի քաղաքացու կերտումն է, ինչի իրականացման նպատակով էլ Ճեմարանը ցուցաբերում է բազմակողմանի մոտեցում շնորհալի երեխաների ուսուցումը կազմակերպելու գործում․
- Հետազոտությունների վրա հիմնված կրթության կազմակերպում
- Օժտվածության ուսումնասիրությունների անցկացում
- Ներառականության ապահովում կրթության բոլոր մասնակիցների համար
Շիրակացու ճեմարանի Կրտսեր, Միջին և Ավագ դպրոցները հավատարմագրված են իրականացնելու Միջազգային բակալավրիատի (ՄԲ) կրթական ծրագրերով ուսուցում, ընդ որում Հայաստանում միայն Շիրակացու ճեմարանում է հասանելի ՄԲ-ի երեք ծրագրերը։
Կրտսեր դպրոցը հավատարմագրվել է ՄԲ գրասենյակի կողմից 2013 թվականին, իսկ Միջին և Ավագ դպրոցները` 2014 թվականին: Կրթության որակի շարունակական վերահսկման և իրականացման ձևերի բարելավման նպատակով ՄԲ գրասենյակը իրականացնում է որակի պարբերական գնահատումներ։ ՄԲ ծրագրերն այսօր իրականացվում են 160 երկրների 5,700+ դպրոցներում: Ճեմարանը երեք հաջորդական ծրագիր իրականացնող դպրոցներից մեկն է։
Ռաունդ Սքվեր դպրոցների միջազգային ցանցը միավորում է 6 մայրցամաքների 50 երկրներում 250-ից ավելի նորարարական դպրոցներ, որոնք իրենց սաների մոտ ձևավորում են բարձր բարոյական և քաղաքացիական արժեքներ և որակներ:
2010 թվականին Շիրակացու ճեմարանը տարածաշրջանում առաջինը դարձավ Ռաունդ Սքվեր միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ: Ռաունդ Սքվեր համաշխարհային ցանցի հեղինակավոր անդամակցությունը հնարավորություն է ընձեռում մասնակցելու ամենամյա համաժողովներին, փոխանակման ծրագրերին և տարաբնույթ միջոցառումներին:
Շիրակացու ճեմարանը 2022 թվականի հուլիսից հանդիսանում է Միջազգային դպրոցների խորհրդի անդամ։
Միջազգային դպրոցների խորհուրդը (ՄԴԽ) համաշխարհային կազմակերպություն է, որը բաղկացած է ավելի քան 1,500 դպրոցներից և համալսարաններից աշխարհի 120+ երկրներից:
Ինչո՞ւ ընտրել Շիրակացու ճեմարանը
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հիմնադրվել է 1990 թվականին՝ շնորհալի երեխաներին բացահայտելու, նրանց կրթությունը կազմակերպելու և օժտվածության խնդիրները հետազոտելու նպատակով:
Այսօր Ճեմարանը միջազգային կրթահամալիր է, որը հնարավորություն է ընձեռում Հայաստանի, Սփյուռքի, ինչպես նաև արտասահմանյան երկրների պատանիներին ստանալու բազմակողմանի և որակյալ կրթություն:
-
Հաջողություն գրանցող շրջանավարտներ
Իմանալ ավելինՇիրակացու ճեմարանի 2000+ շրջանավարտները շարունակում են իրենց կրթությունը տեղական և արտասահմանյան հեղինակավոր համալսարաններում:
Ճեմարանի 300+ շրջանավարտ սովորել և սովորում է աշխարհի առաջնատար բուհերում, այդ թվում` Հարվարդի, Քեմբրիջի, Սորբոնի, Սթենֆորդի, Մասաչուսեթսի և այլ հայտնի համալսարաններում:
Ճեմարանի շրջանավարտները զբաղեցնում են տարատեսակ պաշտոններ, ծավալում են գործունեությունը աշխարհի տարբեր երկրներում և հանդիսանում են ոլորտի առաջատարներ:
Մեր շրջանավարտների ձեռքբերումները վկայում են Շիրակացու ճեմարանի ակադեմիական հաջողությունների մասին: -
Փորձառու աշխատակազմ
Իմանալ ավելինՍաների հաջողությունը կախված է ճեմարանի հմուտ ուսուցիչներից և դասախոսներից: ճեմարանում սաների հետ աշխատում են լավագույն մանկավարժները, որոնցից շատերը դասախոսներ են, ասպիրանտներ և դոկտորներ։
Նրանք նաև գիտական հոդվածների, հանրակրթական դպրոցի առարկայական չափանիշների, դասագրքերի, մեթոդական ուղեցույցների, ուսումնական ժողովածուների, գեղարվեստական և երաժշտական ստեղծագործությունների հեղինակներ են։
-
Բազմակողմանի զարգացում
Իմանալ ավելինԻ թիվս բազմաբովանդակ ակադեմիական ծրագրի, Ճեմարանում գործում են խորացված ուսուցման խմբակներ, ակումբներ, թատերական, կերպարվեստի և պարի ստուդիաներ, սպորտային պարապմունքներ, երգչախումբ և այլ արտաուսումնական միավորումներ:
Բացի այդ, ոչ միայն ճեմարանականների, այլև բոլորի համար Ճեմարանում գործում է Կիրակնօրյա դպրոցը, Հեքիաթ ճամբարը, ինչպես նաև կազմակերպվում է հանրապետական Բաց օլիմպիադա՝ այսպիսով Ճեմարանը նպաստում է բազմակողմանի զարգացած անձանց ձևավորմանը:
- Անկախ աուդիտորական եզրակացություն 2023 թիվ
- Անկախ աուդիտորական եզրակացություն 2022 թիվ
- Լիցենզիա ՄԻՋՆԱԿԱՐԳ (ընդհանուր) Հանրակրթական Ծրագրի Իրականացման
- Լիցենզիա ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ Կրթական Ծրագրի իրականացման
- Լիցենզիա ՀԻՄՆԱԿԱՆ (ընդհանուր) Հանրակրթական Ծրագրի Իրականացման
- Լիցենզիա ՏԱՐՐԱԿԱն (ընդհանուր) Հանրակրթական Ծրագրի Իրականացման
2017թ․-ից իր ակտիվ գործունեությունն է վերսկսել «Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամ»-ը:
Հիմնադրամը նպատակ ունի իր աշխատանքներով բարոյապես և նյութապես աջակցելու Շիրակացու Ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրին՝ ուսումնական՝ սպորտային, մշակութային, հանգստի և այլ ոլորտների զարգացման հարցերում: