Աշխատանք
-
Վերջնաժամկետ31.05.2026Դիմել այս հաստիքի համար
Միացե՛ք Շիրակացու ճեմարանին՝ որպես մանկակրթարանի լոգոպեդ
Եթե Դուք ցանկանում եք նպաստել 3-5 տարեկան սաների խոսքի խանգարումների բացահայտմանը, հաղթահարմանը և կանխարգելմանը, ինչպես նաև օգնել զարգացնել խոսքային հաղորդակցական հմտությունները՝ աջակցելով տարիքին համապատասխան ուսումնառության գործընթացում նրանց ներառմանը, ապա Շիրակացու ճեմարանը փնտրում է հենց Ձեզ։
Ինչո՞ւ աշխատել Շիրակացու ճեմարանումՄենք առաջարկում ենք ոչ թե պարզապես աշխատանք, այլ մասնագիտական միջավայր, որտեղ լոգոպեդը կարևոր դերակատարություն ունի սանի խոսքի խանգարումների հաղթահարման և նրա ներդաշնակ զարգացման ու կրթական առաջընթացի հարցերում։ Դուք հնարավորություն եք ստանում աշխատել բազմամյա փորձ ունեցող աշխատանքային թիմում՝ համագործակցելով մանկավարժների, հոգեբանների, հատուկ մանկավարժների և ծնողների հետ։ Շիրակացու ճեմարանի լոգոպեդական և հատուկ մանկավարժության ծառայությունը` ունենալով շուրջ 26 տարվա փորձ, լավագույն միջավայրն է մասնագիտական կարողությունների զարգացման և աճի համար։
- Աշխատանք միջազգային կրթական համակարգում (IB, Round Square, CIS)
- Մասնակցություն լոգոպեդական աջակցություն ստացող սաների ուսումնառության և զարգացման վերաբերյալ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը
- Համագործակցային մշակույթ՝ հիմնված վստահության և փոխադարձ հարգանքի վրա
- Արժեքահեն միջավայր, որտեղ առաջնային է յուրաքանչյուր սանի համակողմանի զարգացումը
- Մասնագիտական նախաձեռնություններ իրականացնելու հնարավորություն
- Շարունակական զարգացման, փորձի ընդլայնման և մասնագիտական աճի հնարավորություն
Աշխատանքի նկարագրություն
Մանկակրթարանի լոգոպեդը՝
- Հետազոտում է սաներին՝ բացահայտելով լոգոպեդական աջակցության կարիք ունեցողներին։ Տրամադրում է լոգոպեդական միջամտություն՝ խոսքի խանգարումների շտկման, կանխարգելման և խոսքի զարգացման նպատակներով։ Մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում ծնողական համայնքին և համագործակցում երեխայի հետ առնչվող այլ մասնագետների հետ։
- Պլանավորում է լոգոպեդական միջամտության գործընթացը և օգնում հաղթահարել ուսումնական դժվարությունները։
- Կազմակերպում և անցկացնում է անհատական և խմբային լոգոպեդական պարապմունքներ
- Մշակում և կիրառում է խոսքի զարգացմանը նպաստող մեթոդներ և մասնագիտական գործիքակազմ
- Աջակցում է սաների հնչարտաբերման, հնչութային գործընթացների, բառապաշարի, քերականական կառույցի, կապակցված խոսքի, իմպրեսիվ խոսքի, լեզվամտածողության և հաղորդակցական հմտությունների զարգացմանը
- Իրականացնում է խոսքի զարգացման ընթացքի մշտադիտարկում
- Համագործակցում է դաստիարակների, հոգեբանների, այլ մասնագետների և ծնողների հետ՝ սաների խոսքի և հաղորդակցական հմտությունների զարգացմանն ուղղված միասնական աջակցության ապահովման նպատակով
- Վարում է անհրաժեշտ փաստաթղթավորում
Մասնագիտական կարողություններ
- Տիրապետում է նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի, լեզվական և հաղորդակցական զարգացման օրինաչափություններին
- Տիրապետում է ժամանակակից լոգոպեդական մեթոդներին և համապատասխան մասնագիտական գործիքներին
- Պահպանում է մասնագիտական էթիկայի, այդ թվում՝ գաղտնիության և ոչ խտրական վերաբերմունքի սկզբունքները
Փափուկ հմտություններ
- Արդյունավետորեն հաղորդակցվում է՝ ակտիվորեն լսելով, մտքերը հստակ արտահայտելով և հաղորդակցման ոճը հարմարեցնելով տարբեր իրավիճակներին ու հասցեատերերին
- Համագործակցում է թիմում՝ արժևորելով գործընկերների փորձը և նպաստելով կառուցողական փոխգործակցությանը
- Դրսևորում է հուզական ինտելեկտ՝ գիտակցելով և կառավարելով սեփական հույզերը, ինչպես նաև կառուցողական ձևով արձագանքելով այլոց հուզական վիճակներին
- Ճկունորեն արձագանքում է փոփոխություններին՝ հարմարվելով նոր պայմաններին և պահպանելով աշխատանքի արդյունավետությունը
- Ցուցաբերում է նախաձեռնողականություն, պատասխանատվություն և մասնագիտական ճկունություն
Լեզուներ և ՏՏ հմտություններ
- Տիրապետում է գրագետ հայերենին (գրավոր և բանավոր)
- Տիրապետում է անգլերենին, ռուսերեն կամ այլ օտար լեզուների (գրավոր և բանավոր) և/կամ դրսևորում է կատարելագործվելու պատրաստակամություն
- Տիրապետում է համակարգչային բազային հմտություններին
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն կրթություն լոգոպեդիայի ոլորտում
- Համապատասխան մասնագիտական վերապատրաստումները դիտարկվելու են որպես առավելություն
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը գործունեության ավելի քան չորս տասնամյակի ընթացքում իրականացրել է «Շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման» հեղինակային ծրագիրը: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում, իսկ 2022թ.-ից նաև Միջազգային դպրոցների խորհրդի (CIS) անդամ է: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը:
Դիմելու կարգը
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում խնդրում ենք պարտադիր նշել այն աշխատանքի անվանումը, որի համար դիմում եք (Մանկակրթարանի լոգոպեդ):
Դիմելու վերջնաժամկետը՝ 31.05.2026
Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: (Եթե մինչև 15.06.2026 Ձեզ հետ կապ չենք հաստատել, ուրեմն Ձեր թեկնածությունը չի դիտարկվել նշված աշխատանքի համար):
ՀՀ 0079, Երևան, Արտեմ Միկոյան փ. 35 Հեռ.: (+37410) 680102 Կայք: www.shirakatsy.am