-
Փետրվար
ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Արտաշես Թումանյանն այցելում է ճեմարան:
-
Մարտ 8
Մեծ շուքով նշվում է Կանանց տոնը:
-
Ապրիլ
1994-1995 ուստարվա կենսաբանության հանրապետական օլիմպիադան կազմակերպվում
և անցկացվում է ճեմարանում:
-
Գարուն
Հանրապետական առարկայական օլիմպիադաներում մրցանակաբաշխության ընդհանուր
տեղերի 1/3-ը նվաճում են ճեմարանի սաները` որպես ճեմարանի կայացման
կարևոր փաստագրություն:
-
Ապրիլ
1994-1995 ուստարվա քիմիայի հանրապետական օլիմպիադան կազմակերպվում
և անցկացվում է ճեմարանում:
-
Մայիս 27
Ճեմարանի երրորդ տարվա շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունն է
տեղի ունենում ճեմարանում.
-
Հունիս
1994-1995 ուստարվա արծաթե մեդալակիր է Սոնա Սարոյանը:
-
Հուլիսի 12
Ճեմարանի ճաշարանի սրահում տեղի է ունենում երրորդ տարվա շրջանավարտների
ավարտական երեկոն:
-
Հուլիսի 24
Ճեմարանի շրջանավարտները հանդիպում են Ամենայն Հայոց Կաթողիկոս
Գարեգին I- ի հետ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վեհարանում:
-
Սեպտեմբեր
Քիմիայի ամբիոնի վարիչ Առլիկ Խաչատրյանի «Քիմիայի հարցարան» (դիմորդի
ինքնաստուգման համար) հեղինակային գիրքը հրատարակվում է ճեմարանի
միջոցներով.
-
Նոյեմբեր
Նշվում է ճեմարանի հիմնադրամի 5-ամյակը Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի դահլիճում: