Տարեգրություն
Մեր Պատմությունը 1999 թ
-
Ապրիլ
- 1998-1999 ուստարվա քիմիայի հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
- 1998-1999 ուստարվա կենսաբանության հանրապետական օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
-
Մայիս
- «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական առաջին օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
- Ճեմարանի յոթերորդ շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունն է տեղի ունենում ճեմարանի դահլիճում:
-
Հունիս
- 1998-1999 ուստարվա ոսկե և արծաթե մեդալակիրներ են դառնում Գոհար Նիկողոսյանը, Հովհաննես Խանդանյանը, Աննա Սարգսյանը, Աննա Օհանյանը, Արմեն Աղուզումցյանը:
- Համալրվում և ամբողջանում են միջին և կրտսեր դպրոցները:
-
Սեպտեմբեր
- Ճեմարանի շրջանավարտներ Արմեն Աղուզումցյանը և Գայանե Ծատուրյանը, Հայաստանի բոլոր ավագ դիմորդներից միավորներով առաջ անցնելով, ընդունվում են Չինաստանի Բեյջինգ համալսարանի բժշկական ֆակուլտետ:
- ՀՀ կառավարության որոշմամբ «Հեքիաթ» ամառանոցը հատկացվում է ճեմարանին` շնորհալի երեխաների ուսումն ու հանգիստը կազմակերպելու նպատակով:
- Սկսում է գործել ճեմարանի լոգոպեդական կառույցը:
-
Հոկտեմբեր
- Հումանիտար հոսքի աշակերտ Արսեն Պետրոսյանը (ուսուցիչ՝ Թամար Ալեքսանյան) Երևանի քաղաքապետարանի հայտարարած «Սա իմ Երևանն է» թեմայով շարադրության մրցույթում գրավում է առաջին տեղը, շահում է ուղեգիր և մեկնում Եգիպտոս՝ շրջագայության:
- Հումանիտար հոսքի աշակերտ Արսեն Պետրոսյանը (ուսուցիչ՝ Թամար Ալեքսանյան) Երևանի քաղաքապետարանի հայտարարած «Սա իմ Երևանն է» թեմայով շարադրության մրցույթում գրավում է առաջին տեղը, շահում է ուղեգիր և մեկնում Եգիպտոս՝ շրջագայության:
-
Նոյեմբեր
- նոյեմբերի 11 - Ճեմարանի թատերական ստուդիան և հայոց լեզվի գրականության ամբիոնը ներկայացնում են Թամար Ալեքսանյանի «Թումանյանի աշխարհում» (օպերային և բալետային հատվածներով) բեմադրությունը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 130-ամյակին:
- Ճեմարանը վերանվանվում է ««Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» ՓԲԸ: