Տարեգրություն
Տարեգրություն
Մեր պատմությունը 2010 թ
  • Հունվար
    • Ճեմարանի պատվիրակությունը այցելում է Դուբայի «Միլենիում» դպրոց՝ «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի շրջանակում փորձի փոխանակման նպատակով:
    • Ճեմարանի պատվիրակությունը` ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի և ՌՍ ներկայացուցիչ Սաթինե Ղարաքեշիշյանի Հնդկաստանի Դեհրադուն քաղաքի Դուն դպրոցում (The Doon School) մասնակցում է «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի Հարավային Ասիա և Գալֆ տարածաշրջանային համաժողովին: 
  • Փետրվար
    • Եվրոպայի Բիզնես խորհրդի անվանակարգեր շնորհող հանձնաժողովը (Մեծ Բրիտանիա, Օքսֆորդ) կրթական ոլորտում ունեցած ներդրման համար Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանին շնորհում է «Միացյալ Եվրոպա մրցանակ» անվանակարգը:
    • Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ կազմակերպած «Կանայք աշխատանքի միջավայրում» թեմայով մրցույթի հաղթողներ են ճանաչվում ճեմարանի կերպարվեստի ստուդիայի 2 սան (ղեկավար`  Սուսաննա Սեփանյան):
    • «Ռաունդ Սքվեր»-ի շրջանակներում իրականացվող ուսումնական փոխանակմանծրագրով ճեմարանի սան Կորյուն Աչոյանը մեկ ամսով մասնակցում է Սինգապուրի Հարավարևելյան Ասիայի համաշխարհային միացյալ քոլեջի(UWCSEA – United World College of South East Asia in Singapore) Միջազգային բակալավրիատի (IB) ծրագրով իրականացվող ուսումնական գործընթացին:    
  • Մարտ
    • Ճեմարանի 2005 թվականի շրջանավարտ և կրթօջախի մաթեմատիկայի ուսուցչուհի Հասմիկ Ալվրցյանը ընդունվում է ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի մագիստրատուրայի   բիոստատիստիկայի ֆակուլտետ:
    • ՌԴ-ի Չեբոկսարիի գիտահետազոտական ինստիտուտի կազմակերպած  դպրոցականների միջազգային ինտելեկտուալ ասամբլեային մասնակցում են նաև ճեմարանի սաները. ներկայացված 26 աշխատանքներից 24-ը հաղթող են ճանաչվում և տպագրվում են հոդվածների միջազգային ժողովածուում:
    • «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերության և ՀՀ ԿԳՆ-ի աջակցությամբ անցկացված «Նորարարուսուցիչներ» հայաստանյան առաջին համաժողով-մրցույթի հաղթող, ճեմարանի ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ և ՏՀՏ կենտրոնի ղեկավար Սուսաննա Գալստյանը Բեռլինում մասնակցում է Microsoft-ի «Եվրոպական նորարար կրթություն» համաժողովին:
  • Ապրիլ
    • «Ռաունդ Սքվեր»-ի շրջանակներում իրականացվող փոխանակման ուսումնականծրագրով Հնդկաստանի Աջմեր քաղաքի Մայո քոլեջի (Mayo College, Ajmer) 12-րդ դասարանի սաներ Ջայվարդհան Սինգհի (Jaivardham Singh) և Պուլկիտ Լոդհանի (Pulkit Lodha) մեկամսյա   ուսումնամշակութային ծրագիր են իրականացնում ճեմարանում:
    • Միջազգային բակալավրիատի ծրագրով վերապատրաստվելու նպատակով ճեմարանի պատվիրակությունը այցելում է Մոսկվայի թիվ 45 գիմնազիա, անգլո-ամերիկյան դպրոց, եվրոպական գիմնազիա և Տնտեսագիտական դպրոց:
    • Տնօրեն Աշոտ Ալիխանյանի գլխավորած պատվիրակությունը (տնօրենի խորհրդական Նիկողոս Հաջյան, միջազգային կապերի գծով տնօրենի օգնական Սաթինե Ղարաքեշիշյան) Սամարայում մասնակցում է ԱՊՀ երկրների՝ Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 4-րդ համաժողովին:  
  • Մայիս
    • «Ռաունդ Սքվեր»-ի գերագույն խորհրդի տարեկան ժողովում (Մեծ Բրիտանիա, Վելինգտոն քոլեջ (Wellington College)) ճեմարանն առանց 5 տարվա փորձաշրջան անցնելու ճանաչվում է «Ռաունդ Սքվեր» կազմակերպության լիիրավ անդամ:
    • ՀՀ Սահմանադրության 15-ամյակին նվիրված «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական յոթերորդ օլիմպիադան կազմակերպվում և անցկացվում է ճեմարանում:
    • 2009 թվականի շրջանավարտ Վահագն Փափազյանն ընդունվում է ԱՄՆ-ի Հարվարդի համալսարան:
    • Հանրապետական 5-րդ բաց օլիմպիադաներն են կազմակերպվում և  անցկացվում ճեմարանում՝ միջին  դպրոցում սովորողների համար:            
    • Բոստոնահայ դպրոցականները չորրորդ անգամ են հյուրընկալվում ճեմարանում:

    • Ճեմարանի թիմը մասնակցում է «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական 7-րդ օլիմպիադային, որը նվիրված էր  ՀՀ Սահմանադրության 15-ամյակին և զբաղեցնում է երրորդ տեղը (ղեկավար՝ բանասիրական  գիտությունների թեկնածու, հասարակագիտության ուսուցչուհի Գայանե Վարդանյան):

  • Հունիս
    • Հայ անվանի կոմպոզիտոր Արեգ Լուսինյանի ծննդյան 75-ամյակին նվիրված «Փոքրիկ ճեմարանական» կրթահամալիրի տարեվերջյան միջոցառումն է տեղի ունենում, և Արեգ Լուսինյանը պարգևատրվում է ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալով: 
    • 6-րդ միջազգային երիտասարդական Դելփյան խաղերում ճեմարանի սանուհի Զարուհի Մարգարյանը հաղթող է ճանաչվում «Մնջախաղ» անվանակարգում և պարգևատրվում է ոսկե մեդալով:
    • 2009-2010 ուստարվա ոսկե մեդալակիրներ են դառնում 5 աշակերտ՝ Աչոյան Կորյուն, Մադոյան Անի, Կարապետյան Անուշ, Մուրադյան Անդրանիկ, Մարգարյան Նարեկ: 
  • Հուլիս
    • Թաիլանդի Ռեջենտների դպրոցի նախագահ դոկտոր Վիրաչայ Տեչավիճիտն այցելում է ճեմարան. նա պարգևատրվում է ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալով:
    • Ճեմարանի մնջախաղի ստուդիայի սան Զարուհի Մարգարյանը (գեղարվեստական ղեկավար՝ Գևորգ Խոջոյան) Հայաստանի Դելփյան խաղերին (Youth Delphic Games in Armenia) է մասնակցում և արժանանում է ոսկե մեդալի:        
  • Օգոստոս
    • Ճեմարանի մնջախաղի ստուդիան  արժանանում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 2-րդ փառատոնի դափնեկրի կոչման (ղեկավար` Գեորգի Խոջոյան):
    • Ճեմարանական համայնքը հանդիպում է դերասան, բեմադրիչ Երվանդ Մանարյանի (Միջին դպրոց) և բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանի հետ (Ավագ դպրոց):
  • Սեպտեմբեր
    • Ֆիզիկայի ամբիոնի աշխատակիցներ Վ. Մելքոնյանը, Գ. Սիմոնյանը և Է. Մարտիրոսյանը հրատարակում են  «Ֆիզիկայի խնդիրների և թեստային առաջադրանքների ժողովածու» ուսումնաօժանդակ ձեռնարկը 8-րդ դասարանի համար:
    • «Կանաչ մոլորակ-2010» միջազգային բնապահպանական ֆորումում (Մոսկվա) դափնեկիրներ են դառնում 15 սան, ինչպես նաև թատերական (ղեկավար` Գարիկ Ղազարյան)  և պարի (ղեկավար` Լիանա Հակոբյան) ստուդիաները:
    • Ճեմարանը ճանաչվում  է «Մայքրոսոֆթ» ընկերության «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակում իրականացվող «Նորարար դպրոցներ» միջազգային ծրագրի աշխարհի  ամենաառաջավոր 56 դպրոցներից մեկը: 
    • Խորհրդային Միության հերոս, լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանը և նրա կինը` Մարտական  Կարմիր դրոշի շքանշանակիր, հետախույզ  Գոհար Վարդանյանը հանդիպում են ճեմարանականների հետ. նրանք պարգևատրվում են ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալով:
    • ՏՏ բնագավառում նախագահի ամենամյա մրցույթի «Տարվա լավագույն աշակերտ» անվանակարգում Վահան Կոստանյանը և Իլոնա Մուրադովան ճանաչվում են  հաղթողներ:
    • «Հեքիաթների աշխարհում» համահայկական մրցույթ-փառատոնում ճեմարանի Միջին դպրոցի սանուհի Շուշանիկ Անանյանի աշխատանքը արժանանում  է մրցանակի:
    • «Հեքիաթների աշխարհում» համահայկական մրցույթ-փառատոնին մասնակցում են կրտսեր դպրոցի սաները՝ Չակելյան Երվանդ, Գևորգյան Մարիա, Արմաղանյան Սոնա, Մարգարյան Նարե, Վարդանյան Եվա, Վարդանյան Դավիթ, և արժանանում են խրախուսական մրցանակների, իսկ նրանց աշխատանքները ներգավվում են «Հայկական հեքիաթներ»  գրքում:

     

  • Հոկտեմբեր
    • ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա մրցույթի «Տարվա լավագույն մագիստրոս» անվանակարգում հաղթողներ ճանաչվում են Նարինե Ոսկանյանը (2002թ. շրջանավարտ, Հայաստանի ամերիկյան համալսարան),  Արմեն Դուրգարյանը (2004թ. շրջանավարտ, ԵՊՀ) և Էդուարդ Փիլիպոսյանը (2004թ. շրջանավարտ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան):
    • Հանրապետական մանկապատանեկան «Նռան հատիկ» թատերական փառատոնը մեկնարկում է  ճեմարանում, թատերական ստուդիան  հանդես է գալիս Օ. Հենրիի «Մոգերի ընծաները» նորավեպի բեմադրությամբ:
    • Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի, ՌՍ ներկայացուցիչ Սաթինե Ղարաքեշիշյանի, հոգեբան՝ Ռաջնի Վարդանյանի և 5 սաների՝ Սոնա Փափազյան, Շահեն Մեհրաբյան, Անուշ Թոսունյան, Մարիամ Ստեփանյան, Պարույր Դանիլյանտե, մեկնում է  Թաիլանդի Պատտայա քաղաքի Ռեջենտների դպրոց (The Regent’s School)՝ մասնակցելու «Ռաունդ Սքվեր-2010» միջազգային համաժողովին (RSIC-2010), որտեղ «Ռաունդ Սքվեր» միջազգային ասոցիացիայի նախագահ Հունաստանի Կոնստանտին 2-րդ թագավորը ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանին հանձնում է կազմակերպության լիիրավ անդամի վկայական և դրոշ: 
    • «Մայքրոսոֆթ» ընկերության հրավերով պատվիրակությունը (տնօրեն Աշոտ Ալիխանյան և ճեմարանի ՏՀՏ կենտրոնի ղեկավար Սուսաննա Գալստյան) մասնակցում է Քեյփթաունում կազմակերպված Մայքրոսոֆթի «Նորարար կրթություն» համաժողովին:
  • Նոյեմբեր
    • Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս ճեմարանի ֆիզիկայի ուսուցիչ Արարատ Եղիկյանի և 5 սաների՝ Սերժ Կարապետյան, Արա Մամբրեյան, Նարեկ Արզումանյան, Վլադ Հակոբյան,  Ալեքսանդրա Բեջանյան, մեկնում է Հնդկաստանի Հիսար քաղաքի Vidya Devi Jindal School դպրոց՝ մասնակցելու «Ռաունդ Սքվեր» տարածաշրջանային համաժողովին:
    • Ճեմարանի հիմնադրման 20-ամյակի հանդիսություններին մասնակցում են «Ռաունդ Սքվեր»  միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի գործադիր տնօրեն Բրայան Դոուսոնը, ԱՊՀ երկրների՝ Միջազգային Բակալավրիատի (IB) դպրոցների ասոցիացիայի նախագահ Միխայիլ Շնեյդերը և ասոցիացիայի գործադիր տնօրեն Նատալյա Բարինովան:
    • Ճեմարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը փոխտնօրեն Խաչիկ Հակոբյանը պարգևատրվում են ՀՀ ԱԺ նախագահի պատվո մեդալով:
    • Ճեմարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ ճեմարանի փոխտնօրեններ Արփինե Փափազյանը և Գագիկ Թոռչյանը պարգևատրվում են ՀՀ վարչապետի հուշամեդալով:
    • Ճեմարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ ճեմարանի փոխտնօրեն Իրա Սահակյանը և ՏՀՏ կենտրոնի ղեկավար, ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Սուսաննա Գալստյանը   պարգևատրվում են ՀՀ ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալով:
    • Ճեմարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ ճեմարանի Գարիկ Ղազարյանը   պարգևատրվում է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
    • Ճեմարանի հիմնադրման 20-ամյա հոբելյանի եզրափակիչ հանդիսությունը տեղի է ունենում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ազգային ժողովի, ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ և հոբելյանական հանդիսություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բրայան Դոուսոնը, Միխայիլ Շնեյդերը և Նատալյա Բարինովան: Հանդիսությանը հրավիրված էին ճեմարանի բոլոր տարիների աշխատակիցները, շրջանավարտները, սաներ և ծնողական համայնքի ներկայացուցիչներ:                         

                                               
  • Դեկտեմբեր
    • Չեխիայի Լիդիցե քաղաքում կազմակերպված 38-րդ մանկական նկարների միջազգային մրցույթի հաղթողներ են դառնում ճեմարանի 3 սաներ (կերպարվեստի ուսուցիչ Վարդան Ղումաշյան):
    • «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերության և ՀՀ ԿԳՆ-ի աջակցությամբ անցկացված «Նորարար ուսուցիչներ» հայաստանյան երկրորդ համաժողով-մրցույթի հաղթող է ճանաչվում   ճեմարանի   ֆիզիկայի ուսուցիչ Գեղամ Սիմոնյանը: