Տարեգրություն
Տարեգրություն
Մեր պատմությունը 2014 թ
  • Հունվար
    • Ճեմարանի 12 սաներ պատմության ուսուցիչ Լուսինե Անտոնյանի ղեկավարությամբ մասնակցում են Հարվարդի համալսարանի «National Geographic» կազմակերպության հեղինակած համացանցային «Out of Eden Walk» ծրագրին:
    • Ավագ դպրոցի Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի համակարգող Դիանա Գրիգորյանը Ամստերդամում մասնակցում է համակարգողների վերապատրաստման դասընթացին:
    •  12-րդ դասարանի սան Գևորգ Պետրոսյանը (ուսուցիչ՝ Պետրոսյան Արմինե) մասնակցում է Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի «Երիտասարդ տաղանդներ» համացանցով իրականացվող հեռավար օլիմպիադայի նախնական փուլին:
  • Փետրվար
    • Ճեմարանի պատվիրակությունը` ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի և ՌՍ ներկայացուցիչ Սաթինե Ղարաքեշիշյանի Հնդկաստանի Չանդիգահ քաղաքի Վիվիկ ավագ դպրոցում (Vivek High School, Chandigarh) մասնակցում է «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի Հարավային Ասիա և Գալֆ տարածաշրջանային համաժողովին (AGM of  South Asia & Gulf Region - 2014): 
    • «Տեառնընդառաջ» տոնի կապակցությամբ մանկավարժ Սուսաննա Ստեփանյանի ղեկավարած ստուդիայի սաները ներկայացնում են իրենց մանրանկարները ճեմարանի միջին դպրոցի ճեմասրահում: Ճեմարանի միջին դպրոցի աշակերտական ինքնակառավարման խորհրդի համանախագահներ են ընտրվում 9-րդ դասարանի սաներ Էրիկ Անանյանը և Ալինա Վարդանյանը:
    • Հայոց լեզվի և գրականության հանձնախումբը մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն ապագայի համար» նախագծի շրջանակում հայտարարված բաշկիրական «Ուրալ Բատիր» էպոսի՝ տարբեր լեզուներով  ընթերցանությանը: Բաշկիրական էպոսի 3-րդ գլուխը հայերեն է թարգմանում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Սամվել Յոլչյանը, էպոսից մեկ հատվածի ընթերցումով  հանդես է գալիս 12-րդ դասարանի աշակերտուհի Լիա Շահնազարյանը: 
  • Մարտ
    • Ճեմարանի մաթեմատիկայի հանձնախմբի ղեկավար Լիդա Բակլաչյանը մասնակցում է ՄԲ (IB) գրասենյակի կազմակերպած «Մաթեմատիկա: ՄԴ-ի (MYP) ծրագրի ներդրումը» թեմայով հեռավար  վերապատրաստմանը:
    • Ճեմարանի փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության հանձնախմբի ղեկավար Թամար Ալեքսանյանը մասնակցում է ՄԲ-ի (IB) գրասենյակի կազմակերպած «Լեզու և գրականություն. ՄԴ-ի (MYP) ծրագրի ներդրումը» թեմայով հեռավար 6-շաբաթյա վերապատրաստմանը:
    • Պատմության ուսուցչուհի Արմինե Նարիմանյանը մասնակցում է Միջազգային բակալավրիատի  Դիպլոմային  ծրագրի  16–ժամյա հեռավար  սեմինարներին (Համաշխարհային  պատմություն): 
    • Տնօրեն Աշոտ Ալիխանյանը և Հայաստանում ֆրանսիական   համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան երկու կրթօջախների համագործակցության հուշագիր են ստորագրում վերջինիս` ճեմարան այցի ժամանակ:
    • «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախաձեռնությամբ Երևանի Համբարձում Գալստյանի անվան ավագ դպրոցի 11-րդ դասարանում ճեմարանի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի ղեկավար Էլինա Շաքարյանը վարպետության դաս է վարում, որին մասնակցում են մայրաքաղաքի մի շարք դպրոցների ռուսաց լեզվի  մեկուկես տասնյակ ուսուցիչներ: 
    • Շիրակացու ճեմարանի սաները մասնակցում են ԵՊՀ օլիմպիադային՝ ձեռք բերելով առաջին կարգի երկու, երկրորդ կարգի երեք, երրորդ կարգի ութ դիպլոմ և չորս գովասանագիր: 
  • Ապրիլ
    • Սպորտի համաշխարհային օրը «Ռաունդ Սքվեր»-ի շրջանակներում Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 774 խմբի և Ավստրալիայի Արմիդալ քաղաքի «Նոր Անգլիա» իգական դպրոցի սաների միջև կայանում է հեռուստակամուրջ, որի ընթացքում սաները խոսում են ոչ միայն ֆուտբոլի, այլև հայկական մշակույթի ու ազգային խոհանոցի մասին:
    • Միջազգային բակալավրիատի կրտսեր դպրոցի ծրագրի երկրորդ ստուգատեսն է տեղի ունենում՝ «Մոլորակը մեր ընդհանուր տունն է» միջառարկայական թեմայով: 
    • Ճեմարանի  պատվիրակությունը  (տնօրեն Աշոտ Ալիխանյան, ՄԲ-ի համակարգողներ Դիանա Գրիգորյան, Աստղիկ  Բալայան, ուսուցչուհի Զոյա Շահնազարյան) մասնակցում են ԱՊՀ երկրների Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի VIII ամենամյա գիտաժողովին:
  • Մայիս
    • Զինադադարի 20-ամյակի առթիվ «Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվի՛ր պատերազմի» շարադրությունների հանրապետական մրցույթում 11-րդ դասարանի աշակերտուհի  Աննա Նազարյանը  զբաղեցնում  է  երկրորդ տեղը:
    • Ամերիկյան http: //www.girlswritehere.com կայքում տեղադրվում է 11-րդ դասարանի աշակերտուհի Աննա Նազարյանի“Everybody saw the rain” վերնագրով մրցույթում հաղթած շարադրությունը:
    • 12-րդ դասարանի սանուհի Աննա Նազարյանը հաղթող է ճանաչվում Նյու-Յորքի «Էմմա Վիլլարդ» իգական դպրոցի  կազմակերպած «Պահ, երբ ամենից կենսունակ ես քեզ համարել» թեմայով շարադրությունների միջազգային մրցույթում:
    • Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի է ունենում կրտսեր դպրոցի սաների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդես-վաճառք. ստացված գումարը ծառայում է բարեգործությանը:
    • ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը այցելում է ճեմարան:
    • Կրտսեր դպրոց այցելության ժամանակ դեսպանը  մասնակցում է բարեգործական ցուցահանդես-վաճառքին, գնում է 2 նկար:
    • Ճեմարանի քսանմեկերորդ շրջանավարտների «Վերջին զանգի» արարողությունն անցկացվում է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
  • Հունիս
    • Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անի Պապոյանը մասնակցում է Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրի  հեռավար սեմինարներին (լեզու և գրականություն, գրականություն):
    • «Դպրոցական» բլոգի հայտարարած «Ուլիսես-3» պատմվածքի մրցույթում հաղթում են 12-րդ դասարանի աշակերտներ Լիլիթ Խալափյանը («Երբ բոլոր դռները փակ են»)  և  Գոհար Ալեքսանյանը («Բերմուդներ»): Լիլիթ Խալափյանը ստանում է գլխավոր պարգևը՝ Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպը՝ հայերեն թարգմանությամբ: Վեպը Ճեմարանի սանուհուն հանձնում է թարգմանիչը՝ Սամվել Մկրտչյանը:
    • Ճեմարանի հանձնախումբը ուղևորվում է Արցախ:
    • Միջազգային բակալավրիատի կազմակերպության կողմից ավագ դպրոցը հավաստագրվում է՝ իրականացնելու Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագիրը (IB DP):
  • Սեպտեմբեր
    • Հայաստանի Երրորդ Հանրապետության 23-րդ տարվան նվիրված տոնակատարությունների շրջանակում ճեմարանը հյուրընկալում է ճանաչված ռազմական դիվանագետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանին:
    • Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը և «Յուքոմ» ընկերության տնօրենը պաշտոնապես բաց են անում «Յուքոմ» ընկերության նվերը՝ ժամանակակից տեխնիկայով կահավորված կոնֆերանս-դահլիճը`«Յուքոմի լսարանը»:
    • Ճեմարանը հյուրընկալում է Մոսկվայի թիվ 1557 վարժարանի սաներին և այդ կրթօջախի թանգարանի հիմնադիր տնօրեն Կարինա Ակվազեմին:
    • Տեղի է ունենում «Մեր աշխարհը` երեկ, այսօր և վաղը» ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին ներկա են լինում նաև Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը և Մոսկվայի № 1557 վարժարանի պատվիրակության ղեկավար Կարինա Ակվազեմը:
    • Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի, ՌՍ ներկայացուցիչ Իլոնա Ղասաբօղլյանի և 2 սաների՝ Կարեն Քրմոյան, Նարե Սարգսյան, մեկնում է Հնդկաստանի Բհոպալ Քաղաքի Սանսքաար Վալեյ դպրոց  (The Sanskaar Valley School) մասնակցելու «Ռաունդ Սքվեր- 2014» միջազգային համաժողովին (RSIC-2014): 
       
  • Հոկտեմբեր
    • Ճեմարանում կազմակերպվում է ճանաչված նկարիչ Սամվել Սևադայի աշակերտ, ճեմարանի 10-րդ դասարանի սան Նոյ Ստեփանյանի գեղանկարների առաջին ցուցադրությունը:
    • Ճեմարանը հյուրընկալում է Միջազգային բակալավրիատի միջին դպրոցի (MYP) հավաստագրման հանձնախմբին. իրականացվում է միջին դպրոցի կրթական գործունեության գնահատում:
    • Մոսկվայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի IITE-2014 (Institute for Information Technologies in Education) համաժողովին մասնակցում է ճեմարանը՝ որպես  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցներից մեկը: Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Արսեն Վարդանյանը ներկայացնում է ճեմարանի փորձը կրթության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության արդյունավետության մասին: Այս համաժողովի ժամանակ ճեմարանը ստանում է մասնակցության  հավաստագիր:
    • Աշակերտներ Գայանե Վարդանյանը և Հայկ Նավասարդյանը ճանաչվում են ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների)  բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա պարգևների շնորհման  մրցույթի  հաղթողներ «Տարվա լավագուն աշակերտ» անվանակարգում:
    • Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հետ համատեղ Ճեմարանում անցկացվում է «Տարրական դպրոցի զարգացման հեռանկարները 21-րդ դարում» հանրապետական աշխատաժողովը: Աշխատաժողովի արդյունքները թեզիսների տեսքով տպագրվում են առանձին ժողովածուով («ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ 21–ՐԴ ԴԱՐՈՒՄ» աշխատաժողովի (2014թ., հոկտեմբերի 24, Երևան) թեզիսների ժողովա-ծու, Եր.,  Մանկավարժ, 2014, 120 էջ):
    • Շիրակացու ճեմարանում անցկացվում է «Թատրոնը մեր տունն է» նշանաբանով «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 14-րդ փառատոնը, որին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի 20 դպրոցական թատերախմբեր: Ճեմարանի թատերական ստուդիան բեմադրում է Դ. Ֆոնվիզինի «Տհասը» ստեղծագործությունը (ղեկավար՝ Գարիկ Ղազարյան): 
    • ԱՊՀ երկրների՝ Միջազգային բակալավրիատի դպրոցների առաջին CAS ծրագիրն է իրականացվում:
  • Նոյեմբեր
    • Անանիա Շիրակացու անվան ճեմարանի միջին դպրոցը հավաստագրվում է՝ իրականացնելու Միջազգային բակալավրիատի  միջին դպրոցի ծրագիր (IB MYP): 
    • Միջին դպրոցի  աշակերտները  հանդիպում են կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի հետ:
  • Դեկտեմբեր

    ԱՊՀ երկրների դպրոցների համար հայտարարված քիմիայի միջազգային հեռավար, անգլերենով անցկացվող մրցույթում ճեմարանի թիմը գրավում է առաջին տեղը (ղեկավար՝ քիմիայի ուսուցիչ, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժան Գյուլբենկյան, մրցույթը վարում է քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համբարձում Խաչատրյանը):