Տարեգրություն
Տարեգրություն
Մեր Պատմությունը 2011 թ
  • Հունվար
    • Ճեմարանի պատվիրակությունը (ղեկավար՝ Մարիամ Օհանյան և 5 սան) Հնդկաստանի Ինդոր նահանգի Դելի քոլեջում մասնակցում է «Ռաունդ Սքվեր»-ի տարածաշրջանային աշակերտական համաժողովին:
    • Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս ճեմարանի կենսաբանության ուսուցի Մարիամ Օհանյանի և 5 սաների՝ Լիդիա Սահակյան, Ռուբեն Սահակյան, Մարտին Խաչատրյան, Հայկ Աղաջանյան, Հայկ Սարգսյան, մեկնում է Հնդկաստանի Daly College դպրոց՝ մասնակցելու «Ռաունդ Սքվեր» տարածաշրջանային համաժողովին (միջին դպրոցի սաների համար) (Young Regional RS Conference-2011):
    • Ճեմարանի պատվիրակությունը` ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի և ՌՍ ներկայացուցիչ Սաթինե Ղարաքեշիշյանի Հնդկաստանի Մումբայ քաղաքի Դհիրումբհայի Ամբանի միջազգային դպրոցում( Dhirubhai Ambani International School) մասնակցում է «Ռաունդ  Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի Հարավային Ասիա և Գալֆ տարածաշրջանային համաժողովին (AGM of  South Asia & Gulf Region- 2011):
  • Մարտ

    Ճեմարանի մնջախաղի ստուդիայի սաներ` Զարուհի Մարգարյանը և Աննա Հայրապետյանը (ղեկավար՝ Գեորգի Խոջոյան) մասնակցում են Պերմի (ՌԴ) Միջազգային բակալավրիատի դպրոցների «Մերձկամյան հրաշք» 9-րդ փառատոնին և «Թատերական սինթեզ» անվանակարգում հաղթող են ճանաչվում: 

  • Ապրիլ
    • Ճեմարանում կազմակերպվում և անցկացվում է «Առնո Բաբաջանյանի օր»:
    • Կրտսեր դպրոցում կազմակերպվում և անցկացվում է «Երբ միտքն է խոսում» շախմատային հանդեսը. Բեմագրի հեղինակներ՝ դասվար Զոյա Շահնազարյան և շախմատի ուսուցիչ Նելլի Փիլոսյան:
    • 2008թ.  շրջանավարտ Նարեկ Դշխունյանն ընդունվում է ԱՄՆ-ի Մասսաչուսեթսի համալսարան:
    • Անցկացվում է «Շիրակացու օրեր» ավանդական իններորդ փառատոնը:
    • 11-րդ դասարանի սան Ռոբերտ Սարգսյանը  ճանաչվում է Համաշխարհային միացյալ քոլեջների կազմակերպության կողմից Հայաստանի աշակերտների համար հայտարարված թափուր տեղերի մրցույթի հաղթող և արժանանում է Հոլանդիայի Մասստրիխտի Համաշխարհային միացյալ քոլեջի կրթաթոշակին` Միջազգային բակալավրիատի ծրագրով ուսանելու համար:
    • Տնօրեն Աշոտ Ալիխանյանի գլխավորած պատվիրակությունը (տնօրենի խորհրդական Նիկողոս Հաջյան, հոգեբանական կենտրոնի ղեկավար Իրինա Խանամիրյան) Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 5-րդ «15 տարի ՄԲ-ի (IB) հետ. կրթության մոդեռնացում» թեմայով համաժողովին:
  • Մայիս
    • Լիա և Վարդինե Սարգսյանները «Ռաունդ Սքվեր» կազմակերպության շրջանակում մեկամսյա ուսումնամշակութային փոխանակման ծրագրով մեկնում են Անգլիայի Քոբհամ Հոլ (Cobham hall) քոլեջ:
    • Ճեմարանականները և Հորդանանի King’s Academy դրպոցի 6 սան (Noor Masannat, Aakriti Raina, Sami Sawalda, Kevin Riskiawan, Johanna Lee, Halima Mohammed) մասնակցում են Միջմշակութային առցանց երկխոսությանը (Skype conference call):
  • Հունիս

    ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա մրցույթի «Տարվա լավագույն աշակերտ» անվանակարգում Ռոբերտ Եղիկյանը, Մարիամ Ավագյանը և Լիլիթ Գրիգորյանը դառնում են հաղթողներ:

  • Հուլիս

    Ճեմարանի 6 սաներ` Վահան Կոստանյան, Տիգրան Ասլանյան, Արեգ Սարինյան, Հայկ Հարությունյան, Հայկ Շահնազարյան և Դավիթ Շահնազարյան, այցելում են ԱՄՆ՝ «Երիտասարդ առաջնորդներ առանց սահմանների (YouthLAB)» ծրագրի շրջանակում, որպես ԱՄՆ պետդեպարտամենտի և PH International կազմակերպության կողմից հայտարարված մրցույթի հաղթողներ:

  • Օգոստոս
    • ՀՀ կառավարության որոշմամբ (N 1080-Ս, 04.08.2011թ.) ճեմարանի կրտսեր, միջին և ավագ դպրոցները միավորվում և վերակազմակերպվում են որպես ամբողջական կրթահամալիր: 
    • Միջազգային բակալավրիատի կենտրոնական գրասենյակը  ճեմարանի կրտսեր դպրոցը ճանաչում է որպես ՄԲ թեկնածու դպրոց:
    • Սկսվում են կրթահամալիրի դասասենյակների,  սանհանգույցների և ճեմասրահի հիմնանորոգման աշխատանքները:
  • Սեպտեմբեր
    • ՀՀ գլխավոր դատախազ, «Շիրակացու ճեմարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Աղվան Հովսեփյանն այցելում է ճեմարան և պարգևատրվում ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալով:
    • Հայտնի աստղաֆիզիկոս, Կանարյան կղզիներում աստղաֆիզիկական կենտրոնի լաբորատորիայի տնօրեն, Լա Լագունա համալսարանի պրոֆեսոր, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրայելյանը հայաստանյան առաջին դասախոսությամբ հանդես է գալիս Անանիա Շիրակացու անվան ճեմարանում   և պարգևատրվում ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալով:
    • «Ռաունդ Սքվեր»-ի փոխանակման ուսումնական ծրագրով Հնդկաստանի Մայո քոլեջից (Mayo College, Ajmer) Արնավ Շարման (Arnav Sharma) և Հարավային Աֆրիկայի Սրբ. Սթիթիանի քոլեջից (St.Stithians Boy’s College) Մեթյու Քենեդի Ջենջեն  (Matthew Kennedy Jenje)  ուսումնամշակութային ծրագիր են իրականացնում ճեմարանում։
  • Հոկտեմբեր
    • Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Ուսուցչի օրվա առթիվ այցելում է ճեմարան և պարգևատրվում ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալով:
    • Ճեմարանականները  հանդիպում են  Լաերտ (օպերատոր) և Հրաչյա (ճարտարապետ) Պողոսյանների հետ:
    • Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի, ՌՍ ներկայացուցիչ Սաթինե Ղարաքեշիշյանի, հոգեբան Իրինա Խանամիրյանի և 5 սաների՝ Լիլիթ Տոնոյան, Շանթ Նավասարդյան, Թագուհի Գրիգորյան, Աննա Գրիգորյան, Դավիթ Օհանյան, մեկնում է Մեծ Բրիտանիայի Լոնդոնի Վելինգթոն քոլեջ (Wellington College)՝մասնակցելու «Ռաունդ Սքվեր- 2011» միջազգային համաժողովին (RSIC-2011): Բացման արարողությանը մասնակցում և ելույթ է ունենում Անգլիայի Էլիզաբեթ II  թագուհին:
    • Հանրապետական մանկապատանեկան «Նռան հատիկ» թատերական փառատոնը մեկնարկում է ճեմարանում, թատերական ստուդիան ներկայացնում է Շիրվանզադե «Պատվի համար» դրաման:
    • Միջազգային հարցերով փոխտնօրեն Տաթևիկ Նալբանդյանն այցելում է Նիդերլանդներ` մասնակցելու Միջազգային բակալավրիատի Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի տարածաշրջանային համաժողովին:
    • «Կանաչ մոլորակ-2011» միջազգային բնապահպանական ֆորումում (Մոսկվա)` «Գրինլայտ» միջազգային էկոլոգիական հասարակական կազմակերպության մեդալ է շնորհվում Շիրակացու ճեմարանի պատվիրակությանը (ղեկավար` Նարինե Քսաջիկյան, սան` Տաթևիկ Մկրտչյան):
    • Ճեմարանականները հանդիպում ՀՀ-ում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիի հետ:
  • Նոյեմբեր
    • ԱՊՀ երկրների՝ Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի «Ցուցահանդեսը որպես կրտսեր դպրոցականների հետազոտական գործունեության ներկայացման միջոց»  խորագրով գիտաժողովն է կազմակերպվում Երևանում:
    • Ճեմարանի սան Մարկ Փափազյանը «Ռաունդ Սքվեր» կազմակերպության շրջանակում դեկտեմբեր մեկամսյա ուսումնամշակութային փոխանակման ծրագրով մեկնում է  Հոնգկոնգի Սբ. Պոլի քոլեջ (St.Paul's Co-Educational College, Hong Kong):