Տարեգրություն
Տարեգրություն
Մեր պատմությունը 2019 թ
  • Հունվար

    Ճեմարան են այցելում Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ներկայացուցիչները: Ավագ դպրոցի սաների համար վարում են սեմինարներ, հանդիպում են Ճեմարանի ուսուցչության հետ:

  • Փետրվար
    • Ճեմարանի պատվիրակությունը՝ ավագ դպրոցի տնօրեն, կրթահամալիրի միջազգային հարցերով տնօրենի տեղակալ Տաթևիկ Նալբանդյանը և ՌՍ համակարգող Իլոնա Հովասափյանը, մեկնում են Հնդկաստանի Նաինիտալ քաղաք՝ տեղի  All Saints’ College-ում մասնակցելու «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի Հարավային Ասիա և Գալֆ տարածաշրջանային համաժողովին (AGM of  South Asia & Gulf Region - 2019):
    • Ճեմարանականներ Արթուր Արտաշեսյանը (11-րդ դասարան) և Ինգա Գրիգորյանը (Դիպլոմային  ծրագրի 2-րդ կուրս) համակարգչային գիտության ուսուցիչ Աշխեն Սարգսյանի ուղեկցությամբ Միլանում մասնակցում են ապահով համացանցի օրվան նվիրված “Have Your Say” միջազգային  համաժողովին: 
    • Ճեմարանի շրջանավարտներ և այժմ ԵՊՀ ուսանողներ Հովհաննես Ադոնցը և Ադանա Արմոնդ-Մասսինի Քեշիշյանը ճանաչվում են ՀՀ տարվա «Լավագույն ուսանող»(1- տեղ) Բնագիտության ոլորտում և արժանանում ԿԳՆ նախարարի հատուկ դրամական պարգևի և պատվոգրի:
    • Ռուսաստանի Դաշնությունում Միջազգային բակալավրիատի  հիմնադրման 50-Ամյակին նվիրված «Я гражданин  мира» թեմայով մանկապատանեկան նկարչական մրցույթում հաղթում են կրտսեր դպրոցի սաները՝ Գարիկ Ավետիսյան, Վիկտորյա Ադիլխանյան, Էյա Արզումանյան, Մանե Վանցյան, Վերա Եգանյան, Եվա Եսայան, Նատալի Զոհրաբյան, Գեորգի Մինասյան, Անի Մուրադյան, Հռիփսիմե Շամիրզանյան:
    • Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված՝ ճեմարանի թատերական ստուդիան բեմադրում է «Բարեկենդանը» հեքիաթը (ղեկավար՝ Գարիկ Ղազարյան):   
  • Մարտ
    • Ճեմարան է այցելում ՀՀ-ում Կանադայի ժամանակավոր  հավատարմատար Անիք Գյուլեն (նստավայրը՝ Մոսկվա): Տիկին Գյուլեին հատկապես հետաքրքրում էին Միջազգային բակալավրիատի կրթական պահանջների և սկզբունքների իրականացման առանձնահատկությունները կրթահամալիրում: 
    • Ճեմարանի մնջախաղի թատերախումբը մեկնում է Գորիս՝ մասնակցելու պատանի ֆրանկոֆոնների  թատերական ազգային փառատոնին:
    • Ճեմարանի սովորողների, ուսուցիչների և մանկավարժների խումբն այցելում է Արմավիրի մարզի Վանանդ գյուղ՝ համագործակցության և փորձի փոխանակման նպատակով:
       
  • Ապրիլ
    • Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE - Union of Advanced Technology Enterprise) տարեկան 19-րդ համագումարի բացման արարողության ժամանակ ելույթ է ունենում ճեմարանի մնջախաղի թատերախումբը (ղեկավար՝ Իլոնա Հովասափյան): 
    • Կալինինգրադում (ՌԴ) տեղի է ունենում ԱՊՀ երկրների Միջազգային բակաալվրիատի անդամ դպրոցների ամենամյա 13-րդ համաժողովը՝ «Մշակույթը և տեխնոլոգիաները 21-րդ դարի շարժիչ ուժ» խորագրով, որին մասնակցում է նաև ճեմարանի պատվիրակությունը՝ ի դեմս կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանի, միջազգային հարցերով փոխտնօրեն Տաթևիկ Նալբանդյանի և լոգոպեդներ Ժաննա Պայլոզյանի (մ.գ.դ.) և Էմիլյա Թադևոսյանի (մ.գ.թ.): Լոգոպեդները իրենց փորձն են հաղորդում համաժողովի մասնակիցներին:
    • Ամփոփվում են առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքները: Ճեմարանի աշակերտները գրանցում են հետևյալ հաջողությունները. Այանյան Մարիա, 2-րդ  կարգ, անգլերեն, Մարտիրոսյան Ծովինար, 2-րդ կարգ, հայոց լեզու, Կարապետյան Արամ, 3-րդ կարգ, ռուսաց լեզու, Հայրապետյան Մանե, 3-րդ կարգ անգլերեն, Մանուչարյան Հայկ, 3-րդ կարգ, անգլերեն, Գրիգորյան Սերգեյ, ֆիզիկա, գովասանագիր, Գրիգորյան Սյուզի, հայոց լեզու, գովասանագիր, Մանուկյան Ամալյա, հայոց լեզու, գովասանագիր:
    • ՄԲ  գրասենյակի ներկայացուցիչ Բրենդի Սմիթը չհայտարարված  ստուգման այցով գալիս է ճեմարան և մասնակցում Դիպլոմային ծրագրի քիմիա առարկայի 3-րդ քննաթերթիկի քննությանը: Արձանագրության մեջ նշվում է, որ բոլոր չափանիշներով և ընթացակարգերով քննությունը համապատասխանում է գրասենյակի սահմանած պահանջներին:
  • Մայիս
    • Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ 7-րդ դասարանի աշակերտները «Խոսքի ուժը» հետազոտական միավորի շրջանակում հանդիպում են Լսողության խանգարում ունեցող կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանին նույն դպրոցի մի քանի աշակերտի ուղեկցությամբ:
    • Ճեմարանի Դիպլոմային ծրագրի առաջին կուրսի ուսանող Յանա Զախարյանցը հրավիրվում է մասնակցելու Յելի համալսարանի «Քաղաքականություն, իրավունք և տնտեսագիտություն» երիտասարդ դիմորդների ամառային ծրագրին, որը տեղի կունենա այս տարի հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը:
    • Ճեմարանի նախաձեռնությամբ Հայաստանում կազմակերպվում են «Միջազգային բակալավրիատի օրեր»՝ Միջազգային բակալավրիատի ծրագրի ղեկավարներ Վեդրանա Պավլետիչի և Ջոն Հալիգանի մասնակցությամբ։ 
  • Հունիս
    • Ճեմարանական պատվիրակությունը մեկնում է Մեծ Բրիտանիայի Մենսֆիլդ քաղաքի Samworth Church Academy դպրոց՝ Մասնակցելու «Ռաունդ Սքվեր» համաշխարհային համաժողովին «Դեպի արկածներ» թեմայով:
    • ԵՊՀ-ի մեծ դահլիճում ամփոփվում են առարկայական օլիմպիադաների արդյունքները: Շիրակացու ճեմարանի աշակերտները գրանցում են հետևյալ հաջողությունները. Գրիգորյան Սերգեյ, 1-ին կարգ, ֆիզիկա, Այանյան Մարիա, 2-րդ կարգ, անգլերեն, Գրիգորյան Սյուզի, 3-րդ կարգ, հայոց լեզու և գրականություն, Ծիրունյան Վահագն, 3-րդ կարգ, ֆիզիկա, Գևորգյան Գուրգեն, գովասանագիր, մաթեմատիկա, Վարդանյան Հովհաննես, գովասանագիր, անգլերեն, Աղամալյան Լևոն, գովասանագիր, ինֆորմատիկա:
    • Ճեմարանի 11-րդ դասարանի աշակերտ Հայկ Նալչաջյանը հաղթում է Դաշնային Գերմանիայի արտաքին գործերի նախարարության գերմաներենի դասավանդմանը խթանելու և գերմաներենից բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին խրախուսելու նպատակով հիմնած ծրագրի մրցույթում և մեկ ամսով մեկնում է Գերմանիա (ուսուցիչ՝ Լիլյա Ղազարյան): 
  • Հուլիս
    • Ճեմարանի քիմիայի ուսուցչուհի, քիմիական գիտությունների թեկնածու Սոֆյա Այդինյանը Փարիզում  Մենդելևյան  աղյուսակի 100-ամյակի առթիվ ստանում է Օգանեզիումի մրցանակ:
    • Ճեմարանի մնջախաղի «Գավաթ» թատրոնը (ղեկավար՝ Իլոնա Հովասափյան) Վրաստանի Բաթումի քաղաքում «ԿՈՄԻՏԱՍ» բեմադությամբ մասնակցում է ազգագրական 23-րդ փառատոնին  և գրավում առաջին պատվավոր տեղը: 
  • Օգոստոս

    7-րդ համահայկական խաղերի ընթացքում Երևանի հավաքական թիմում ընդգրկված Օլիմպավանի մարզիկ և ճեմարանական սան Սյուզաննա Գրիգորյանը անհատական պայքարում դառնում է 2 բրոնզե մեդալակիր` սահանելով ՀՀ նոր ռեկորդ:
     

  • Սեպտեմբեր
    • Անդորրայում Հայաստանի՝ մինչև 18 տարեկան կանանց ազգային բասկետբոլի թիմը դառնում է FIBA Եվրոպայի դիվիզիոնի C միցաշարի չեմպիոն: Ճեմարանի սան, ՄԲ դիպլոմային ծրագրի շրջանավարտ, Եվրոպայի երկակի չեմպիոն  Տաթև Գոմցյանը թիմի կազմում էր և իր կարևոր  ներդրումով ապահովում է հաղթանակը:  
    • Շիրակացու ճեմարանում պաշտոնապես բացվում է շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնը, որը նախատեսված է սառնարանամատակարարման և օդորակման ոլորտում տեխնիկական և ինժեներական անձնակազմի վերապատրաստման համար: Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ շրջակա իջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի փոխնախարար Սերգեյ Յաստրեբովը և այլ բաձրաստիճան հյուրեր ՀՀ-ից, ԱՊՀ երկրներից և Եվրոպայից:
    • ՄԱԿ-ի «Խաղաղության մեկ օր» 20-ամյակի միջոցառումների շրջանակում ԿԳՄՍՆ հայտարարած լուսանկարների մրցույթի հաղթող է ճանաչվում Շիրակացու ճեմարանը: Լուսանկարն ուղարկվում է ՄԱԿ, մասնակից 193 երկրների շարքում Հայաստանը հանդես է գալիս ճեմարանի միջոցով:
    • Ֆիզիկայի ուսուցչուհի Անուշ Դանիելյանը Ֆրանսիայի Լորանի համալսարանի հետ իրականացնում և պաշտպանում է «Մետաղի իոններով լեգիրված լիրիումի նիոբատ բյուրեղի ֆոտոռեֆրակտիվ և էլկտրաօպտիկական հատկությունները» թեմայով գիտական թեզ:
    • Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կրթահամալիրի ավագ դպրոցի տնօրեն, միջազգային հարցերով տնօրենի տեղակալ, Միջազգային բակալավրիատի խորհրդատու Տաթևիկ Նալբանդյանը մասնակցում է ՄԲ գրասենյակի կազմակերպած սեմինարներին, որտեղ նա դառնում է ՄԲ ուսուցիչներ վերապատրաստող փորձագետ:
  • Հոկտեմբեր
    • Ճեմարանը հյուրընկալում է Ավստրալիայի Գոլսթոն ազգային ճեմարանի սաներին, որոնց ուղեկցում էին տնօրենը և  հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին: 
    • Ճեմարանի օտար լեզուների ամբիոնի ղեկավար Արմինե Գևորգյանը մասնակցում է Արաբական Էմիրությունների արքայազնի կողմից անցկացվող Qudwa 2019 կրթական ֆորումին որպես նույն ֆորումի 2017թ. –ի հաղթող մասնակից: Կոնֆերանսի թեման էր՝ «Դասավանդելով 4 գլոբալ հմտությունները»: Արմինե Գևորգյանը հանդես է գալիս մոտիվացիայի վերաբերյալ զեկուցումով և տեղի հեռուստաընկերության կողմից հրավիրվում է հարցազրույցի:
    • Ճեմարանի պատվիրակությունը մեկնում է Հնդկաստան՝ մասնակցելու Ինդաուր քաղաքի դպրոցում մասնակցելու  «Ռաունդ Սքվեր- 2019» միջազգային համաժողովին (RSIC-2019):
    • ՀՀ  ԿԳՄՍ նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի (ԾԻԳ) «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում  հայտարարված մրցույթում հաղթում են Ճեմարանի աշխատակիցներ Թամար Ալեքսանյանը (գիտամեթոդական կենտրոնի ղեկավար) և Լիլիթ Մկրտչյանը (հասարակական գիտությունների ամբիոնի ղեկավար): 
  • Նոյեմբեր
    • ՌԴ Պերմ քաղաքում անցկացվում է «Խոտհունձքի շրջանի զվարճանքները» խորագրով միջազգային նկարչական մրցույթ՝ նվիրված Ալեքսանդր Պուշկինի 220-ամյակին: Շիրակացու ճեմարանի  6 սանի աշխատանք հաղթում է մրցույթում:
    • Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ սաները, շրջանավարտները, ուսուցիչները և մանկավարժները հանդիպում են ճեմարանի՝ 2004 թվականի շրջանավարտ, նյարդավիրաբույժ Դավիթ Սահակյանի հետ, որը պատմում է իր կյանքի, հանդիպած դժվարությունների և դրանց հաղթահարման մասին:
  • Դեկտեմբեր
    • Արվեստի ամբիոնը (ղեկավար՝ Դավիթ Պետրոսյան) կազմակերպում և անցկացնում է միջոցառումների, դասերի շարք՝ նվիրված «Առասպելներ անմահացնող»-ի՝ քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի 90-ամյակին: Կազմակերպվում են «Հայոց առասպելներ» խորագրով սպորտային խաղեր. բազկամարտ՝ նվիրված Վահագն վիշապաքաղին, տեգախաղ՝ նվիրված Հայկ նահապետին, նետում՝ նվիրված Տորք Անգեղին, ապա՝ դաս-շաբաթօրյակ Տորք Անգեղի հուշարձանի հարակից տարածքում և որպես ամփոփում՝ Կ. Նուրիջանյանի 90-ամյակին նվիրված տողան՝ ներկայացում և «Ցեղաշունչ քանդակագործը» եզակի ֆիլմի դիտում (ռեժ.՝ Գոռ Ղազարյան):
    • Կրտսեր դպրոցում անցկացվում է շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 90-ամյակին նվիրված հուշամրցաշար (կազմակերպիչներ՝ գեղխորհուրդ, շախմատի ուսուցիչ Նելլի Փիլոսյան):
    • Ավագ դպրոցի աշակերտների հրավերով ճեմարան է այցելում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
    • Միջին դպրոցի սաները հյուրընկալում են  ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանին:
    • Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունենում մանկագիրների և նկարազարդողների մրցույթի եզրափակիչ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Շիրակացու ճեմարանի կրտսեր դպրոցի ուսուցչուհի Աննա Ասլանյանն իր հեղինակած «Գագիկն ընկել է իր երազների գիրկը» ինտերակտիվ հեքիաթի (հերոսի կերպարում մարմնավորել է ավագ որդուն) արժանանում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հատուկ մրցանակին և նվեր ստանում համակարգիչ:
    • Ճեմարանում մեկնարկում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, որը ամփոփվելու է  2020 թվականի  մայիսի 9-ին: 
    • Ճեմարանի թատերական ստուդիան (ղեկավար՝ Գարիկ Ղազարյան) հանդիսատեսի դատին է ներկայացնում Հովհ. Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթի բեմականացումը՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյակին:
    • Ճեմարանի հանդիսության սրահում Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների գիշերօթիկ դպրոցի աշակերտները ներկայանում են հաշվետու համերգով և ձեռքի աշխատանքների և գեղանկարների ցուցադրությամբ: 
    • Ծնողական թատրոնը ամանորյա նվեր է մատուցում կրտսեր դպրոցականներին. ճեմարանի հանդիսության դահլիճում տեղի է ունենում Ամանորին նվիրված ներկայացում:
    • «Արմենիա» հեռուստածրագրի «Բարի լույս» հաղորդման հյուրերն են Շիրակացու ճեմարանի միջին դպրոցի աշակերտական խորհրդի անդամները՝ Էլեն Թադևոսյանը, Մարի Խուդավերդյանը, Բորիս Պետրոսյանը, Էլեն Գրիգորյանը: Նրանք պատմում են աշակերտների իրականացրած «Դարձի՛ր հրաշագործ, պարգևի՛ր ժպիտ» բարեգործական նախաձեռնության մասին: