Տարեգրություն
Տարեգրություն
Մեր պատմությունը 2012 թ
  • Հունվար
    • Ճեմարանի պատվիրակությունը մասնակցում է «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի Հարավային Ասիա և Գալֆ տարածաշրջանային համաժողովին:
    • Թբիլիսիի «Նոր դպրոց» ուսումնական հաստատության ավագ դպրոցի տնօրեն, Միջազգային բակալավրիատի գրասենյակի կողմից լիազորված Վիկտորյա Բանկսը սեմինար է անցկացնում միջին դպրոցի ուսուցիչների և ղեկավարների համար, իսկ Միջազգային  բակալավրիատի ավագ դպրոցի ծրագրի համակարգող Քեթի Ցուրցումիան հանդիպում է ճեմարանի միջին և ավագ դպրոցների ուսուցիչների հետ:
    • «Ռաունդ Սքվեր»-ի փոխանակման ուսումնական ծրագրով Հոնգկոնգի Սրբ. Պոլի անվան քոլեջի (St.Paul's Co-Educational College, Hong Kong) 10-րդ դասարանի սան Չան Չեուկ Հիմ Ջաստինը (Chan Cheuk Him Justin) մեկամսյա ուսումնամշակութային ծրագիր է իրականացնում ճեմարանում: 
  • Փետրվար

    Ճեմարանի՝ Միջազգային բակալավրիատի միջին դպրոցի ծրագրերի համակարգող Արթուր Գաբրիելյանը և պատմության ուսուցիչ Աշխեն Գրիգորյանը փորձի փոխանակման նպատակով այցելում են Լիբանանի Համազգայինի Մելանքթոն և Հայկ (Մ. և Հ.) Արսլանեան ճեմարան:

  • Մարտ

    Ճեմարանական պատվիրակությունը մեկնում է Դուբայի Միլենիում դպրոց՝ մասնակցելու «Ռաունդ Սքվեր» տարածաշրջանային համաժողովին:

  • Ապրիլ
    • Ճեմարանական պատվիրակությունը մեկնում է Քենիայի Հանրապետության Բրուքհաուս դպրոց (Brookhouse school)՝ մասնակցելու «Ռաունդ Սքվեր-2012» միջազգային համաժողովին (RSIC-2012):
    • Ճեմարանի պատվիրակությունը  (տնօրեն Աշոտ Ալիխանյան, հոգեբան Թամարա Այդինյան և 2 սան) Քենիայի  “Brookhouse” դպրոցում մասնակցում է «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի տարեկան համաժողովին:
    • Ճեմարանի  պատվիրակությունը Ղազախստանի Աստանա քաղաքում  մասնակցում է ԱՊՀ երկրների՝ Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի ամենամյա 6-րդ համաժողովին:
    • Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանն ընտրվում է ԱՊՀ երկրների՝ Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի վարչության անդամ: 

                                   

  • Հունիս

    2011-2012 ուստարվա ոսկե մեդալակիր է դառնում Մարիամ Ավագյանը:                        

  • Հուլիս
    • Ճեմարանի 2011-12 ուստարվա շրջանավարտների մի խումբ՝ Գայանե Գյուլնազարյան, Դավիթ Գևորգյան, Արման Բոյաջյան, Առնի Սարյան,  Սուրեն Փափազյան, Դավիթ Շահնազարյան, Գևորգ Հովսեփյան,  ընդունվում և իր ուսումը շարունակում է աշխարհի լավագույն բուհերում:
  • Օգոստոս
    • Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը մասնակցում է ԱՊՀ երկրների Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի վարչության նիստին (Մոսկվա):
    • Լիլիթ Գրիգորյանը Վաշինգտոնում կայացած քիմիայի համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր է դառնում:
  • Սեպտեմբեր
    • «Կանաչ մոլորակ-2012» միջազգային բնապահպանական ֆորումում (Մոսկվա) դափնեկրի կոչման են արժանանում 20 սան, թատերական (ղեկավար՝ Գարիկ Ղազարյան) պարի (ղեկավար՝ Պետրոս Ղարիբյան) ստուդիաները: 
    • Տնօրեն Աշոտ Ալիխանյանը մասնակցում է ԱՊՀ երկրների՝ Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի արտահերթ ընդհանուր համաժողովին: 
    • Ճեմարանի ութ աշխատակիցներ Դուբայում մասնակցում են Միջազգային բակալավրիատի ավագ դպրոցի ներկայացուցիչների սեմինարներին:
  • Հոկտեմբեր
    • Միջին դպրոցի տնօրեն Թեհմինե Տոնոյանը Դուբայում մասնակցում է Միջազգային բակալավրիատի ղեկավարների սեմինարներին:
    • Միջազգային հարցերով փոխտնօրեն Տաթևիկ  Նալբանդյանը  Մադրիդում մասնակցում է Միջազգային բակալավրիատի՝ Աֆրիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրների տարածաշրջանային տարեկան համաժողովին:
    • Ճեմարանի «Ռաունդ Սքվեր»-ի ներկայացուցիչ Դիանա Մուրադովան, սաներ Արաքսի Դովլաթյանը և Լուսինե Պետրոսյանը Կոպենհագենում մասնակցում են «Ռաունդ Սքվեր»-ի  տարածաշրջանային համաժողովին:
    • Պերմի միջազգային դպրոցի պատվիրակությունը այցելում է ճեմարանի կրտսեր դպրոց` ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի շրջանակներում դպրոցների փորձի փոխանակման նպատակով:
    • Հանրապետական մանկապատանեկան «Նռան հատիկ» թատերական փառատոնը մեկնարկում է ճեմարանում, թատերական ստուդիան հանդես է գալիս Գ. Տեր-Գրիգորյանի  «Սոֆիկի  սխալը»  ստեղծագործության բեմադրությամբ:
  • Նոյեմբեր
    • Բուլղարիայի «Կարսի պաշտպանված տարածքները ժառանգություն են սերունդների համար» խորագրով մանկական նկարների միջազգային մրցույթում ճեմարանի  սան Էռնեստ Բադիկյանն արժանանում է 3-րդ կարգի դիպլոմի, իսկ 7 սաներ՝ պատվոգրերի:
    • Տնօրեն Աշոտ Ալիխանյանը այցելում է Ստեփանակերտ (Արցախ)` «Արցախի տեխնոլոգիական զարգացման խնդիրները» խորագրով ֆորումին մասնակցելու նպատակով:
    • «Ռաունդ Սքվեր»-ի ներկայացուցիչ Դիանա Մուրադովան Քիշնևում (Մոլդովա) մասնակցում է Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարնի և Միջազգային կրթության ինստիտուտի կողմից կազմակերպված Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի կրթական ծրագրի ներկայացմանը:
  • Դեկտեմբեր

    Ճեմարանի ավագ դպրոցը Միջազգային բակալավրիատի կենտրոնակա գրասենյակի կողմից ճանաչվում է որպես ՄԲ թեկնածու դպրոց: