Տարեգրություն
Մեր պատմությունը 2013 թ
-
Հունվար
Ճեմարանի պատվիրակությունը` ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի և ՌՍ ներկայացուցիչ Դիանա Մուրադովայի Հնդկաստանի Al Ghubra Muskat դպրում մասնակցում է «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի Հարավային Ասիա և Գալֆ տարածաշրջանային համաժողովին:
-
Ապրիլ
- 12-րդ դասարանի աշակերտ Մարկ Փափազյանն ընդունվում է ԱՄՆ-ի Հարվարդի համալսարան:
- Ճեմարանի սաները մասնակցում են «ԵՊՀ օլիմպիադա 2013»-ին՝ ձեռք բերելով առաջին և երկրորդ կարգի մեկական, երրորդ կարգի հինգ դիպլոմ և մեկ գովասանագիր:
- Միջազգային բակալավրիատի Կրտսեր դպրոցի ծրագրի ավարտին 4-րդ դասարանցիների մասնակցությամբ իրականացվում է ստուգատես:
- ԱՊՀ երկրների՝ Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի կազմակերպած «ՄԲ-ի (IB) առաքելությունը և միջմշակութային ընկալման դաստիարակություն» թեմայով սեմինարին մասնակցում են տնօրեն Աշոտ Ալիխանյանը և միջին դպրոցի տնօրեն Թեհմինե Տոնոյանը:
- Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Էլինա Շաքարյանը հաղթում է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Հայաստանում «Ռուսաց լեզվի ուսումնամեթոդական Ռուսաստանյան կենտրոնի» կազմակերպված Հայաստանի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների մրցույթում և ճանաչվում է լավագույն ուսուցիչ:
- Առաջին անգամ «Կանաչ մոլորակ» բնապահպանական միջազգային մրցույթի կազմակերպիչը Անանիա Շիրակացու անվան ճեմարանն է. Մեկնարկում է Հայաստանյան փուլը:
- Համացանցի կառավարման ICANN և համաեվրոպական ENASCO միջազգային կազմակերպությունների հայտարարած «Անվտանգ համացանց» մանկական առաջին մրցույթում հաղթող է ճանաչվում Անանիա Շիրակացու անվան ճեմարանը: Պատվիրակներն ընտրված էին 10 երկրներից. եվրոպական տարածաշրջանը ներկայացնում է Հայաստանը՝ ի դեմս Անանիա Շիրակացու ճեմարանի: Ճեմարանի սաներ Արման Ծիրունյանը և Եվա Մուսայելյանը անգլերենի ուսուցչուհի Լիլի Սարոյանի ուղեկցությամբ Պեկինում մասնակցում են ICANN-ի (Internet Corporation for Assigned Names and Numbers) առաջին մանկական ֆորումին:
- Միջազգային բակալավրիատի կրտսեր դպրոցի ծրագրի՝ «Որտե՞ղ ենք մենք ժամանակի և տարածության մեջ» միջառարկայական թեմայով առաջին ստուգատեսն է անցկացվում։
-
Մայիս
- Ճեմարանի քսաներորդ տարվա շրջանավարտների «Վերջին զանգի» արարողությունն է կատարվում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
- ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին այցելում է ճեմարան:
- «Շիրակացու օրեր» ավանդական փառատոնի հանդիսավոր փակումն է տեղի ունենում հանդիսությունների դահլիճում:
- Միջազգային բակալավրիատի կազմակերպությունը կրտսեր դպրոցը հավաստագրում է՝ իրականացնելու Միջազգային բակալավրիատի կրտսեր դպրոցի ծրագիրը (IB PYP):
-
Հունիս
- 2012-2013 ուստարվա ոսկե մեդալակիր է դառնում Դիանա Ոսկանյանը:
- Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակի կապակցությամբ Լիլիթ Նազարյանի «Անանիա Շիրակացի» աշխատության լրամշակված տարբերակն է վերահրատարակվում:
- Ճեմարանում կազմակերպված հանրապետական առարկայական բաց օլիմպիադայի փակումը:
- «Համազգային վստահություն» խորհրդի գնահատմամբ Շիրակացու ճեմարանի կրտսեր դպրոցը «Միջազգային չափանիշներին համապատասխան կրթության որակ ապահովելու համար» անվանակարգում 2013 թվականին ճանաչվում է լավագույնը Հայաստանում և արժանանում պատվոգրի:
- Կրտսեր դպրոցի երրորդ հարկի շինարարական աշխատանքներն են մեկնարկում։
-
Հուլիս
- Համաշխարհային անկախ երիտասարդական միավորման ծրագրի շրջանակներում ճեմարանի սաներ Արփինե Մելքոնյանը, Ազա Գևորգյանը և Էդմոնդ Դավթյանը յոթ օրով մեկնում են Պորտուգալիա:
- ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի հատուկ մրցանակին են արժանանում ճեմարանականներ Տաթևիկ Մկրտչյանը և Էվելինա Խանոյանը:
-
Օգոստոս
- Կրտսեր դպրոցի ուսուցիչների համար ՄԴ-ի մասնագետի՝ Դոն Ռութլանդի ղեկավարությամբ «Գնահատումը PYP-ում» թեմայով ներդպրոցական վերապատրաստման սեմինար է անցկացվում:
- Հայաստանում Ամերիկյան համալսարանի և ճեմարանի համագործակցության շրջանակներում Արփի Բալյանը 9-ժամյա սեմինար է անցկացնում՝ ճեմարանում անգլերենի դասավանդումը որակական նոր մակարդակի հասցնելու նպատակով:
- Տնօրեն Աշոտ Ալիխանյանի հրամանով սահմանվում է ևս մեկ անվանական կրթաթոշակ լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի անունով: Այս կրթաթոշակին արժանացած առաջին սաների անունները՝ Ազա Գևորգյան, Տաթևիկ Մկրտչյան, Նարեկ Սարգսյան և Կարեն Քրմոյան, հայտարարվում են «Վերջին զանգի» արարողության ժամանակ:
-
Սեպտեմբեր
- Ուսումնական նոր տարվա մեկնարկի և «Գիտելիքի օրվա» կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելում է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան:
- Հասարակագիտության ուսուցչուհի Գայանե Վարդանյանը վերապատրաստվում է ԱՄՆ-ում. ճեմարանի ուսուցիչների համար կազմակերպում է սեմինար-հանդիպումներ՝ ցուցադրելով մեթոդական նոր հնարներ:
-
Հոկտեմբեր
- Կրտսեր դպրոցի 15-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվում է Ազատության հրապարակում ցուցադրված պարով՝ ԿԴ 300 սաների և աշխատակիցների մասնակցությամբ:
- Ճեմարանի միջին դպրոցի ՄԴԾ (MYP) համակարգող Մարինե Հովսեփյանը Դուբայի Թալիմ դպրոցում մասնակցում է Միջազգային բակալավրիատի կազմակերպած «MYP ծրագրի ներդրումը» թեմայով սեմինարին:
- Կենսաբանության ուսուցչուհի, կենսաբանության գիտությունների թեկնածու Հասմիկ Խաչատրյանը և 7-րդ դասարանի սանուհի Մարի Սարգսյանը մեկնում են Աստրախան՝ մասնակցելու «Կանաչ մոլորակ» մրցույթի միջազգային փուլին:
- «Կանաչ մոլորակ» միջազգային մրցույթում «Կանաչ մոլորակը երեխաների աչքերով» անվանակարգում ճեմարանի սաներ Նիկոլետտա Դարբինյանը, Անի Ալեքսանյանը, Յանա Զաքարյանցը ստանում են հաղթողի դիպլոմներ:
- «Դարավոր ավանդույթների բազմազանություն» անվանակարգում դափնեկիր է դառնում ճեմարանի սաների կոլեկտիվ աշխատանքը: «Բնություն. մշակույթ. բնապահպանություն» անվանակարգում ճեմարանի 7-րդ դասարանի սաներ Մարի Սարգսյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Անի Ալեքսանյանը, Ինեսա Բազիկյանը, Լիլի Հովասափյանը, Քրիստ Սամուելը, Ռուբեն Մովսիսյանը, Արթուր Գասպարյանը և նրանց կոլեկտիվ աշխատանքը՝ «Սապատավոր աղջիկը» հեքիաթի մոտիվներով ստեղծված բեմադրությունն արժանանում են դափնեկրի դիպլոմների: «Անտառի կյանքը և մարդկանց ճակատագրերը» անվանակարգում մրցանակների են արժանանում Էրիկ և Զառա Անանյանները:
- «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 13-րդ փառատոնն է մեկնարկում ճեմարանի դահլիճում կրթօջախի թատերախմբի բեմադրած Ի. Իլֆի և Եվ. Պետրովի «Բուռն զգացմունք» ներկայացմամբ:
- Ճեմարանն արժանանում է «Միջազգային չափանիշներին համապատասխանող կրթության որակ ապահովելու համար» «Համազգային վստահություն» խորհրդի մրցանակին:
- 11-րդ դասարանի աշակերտուհի Աննա Նազարյանը զբաղեցնում է առաջին տեղը «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հայտարարած «Ձեր պատկերացումները տղամարդկանց և կանանց հավասարության մասին» շարադրության (ղեկավար՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անի Պապոյան) մրցույթում:
- Ճեմարանական պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Բոկա Ռաթոն քաղաքի Saint Andrew’s School դպրոց մասնակցելու «Ռաունդ Սքվեր- 2013» միջազգային համաժողովին (RSIC-2013):
- Հանրապետական մանկապատանեկան «Նռան հատիկ» թատերական փառատոնը մեկնարկում է ճեմարանում, թատերական ստուդիան հանդես է գալիս Ի. Իլֆի, ԵՎ.Պետրովի «Բուռն զգացմունք» բեմադրությամբ:
-
Նոյեմբեր
- Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Էլինա Շաքարյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի արտաքին կապերի կոմիտեի կազմակերպած որակավորման բարձրացման դասընթացներին:
- «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացչության ղեկավարի տեղակալ Նատալյա Երյոմենկոն և ռուսաց լեզվի ուսումամեթոդական կենտրոնի գործադիր տնօրեն Գուրգեն Բարիկյանը պատվոգրեր և հուշանվերներ են հանձնում «Կանաչ մոլորակ» մրցույթի 40-ից ավելի հաղթողներին, ովքեր ներկայացնում էին Երևան, Վանաձոր, Կապան, Արտաշատ, Արարատ և Եղեգնաձոր քաղաքների դպրոցները:
- Հայոց լեզվի և գրականության հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի է ունենում հանդիպում երիտասարդ գրող Արմեն Օհանյանի հետ. «Կիկոսի վերադարձը» պատմվածքը աշակերտները քննարկում են հեղինակի մասնակցությամբ:
- Կրտսեր դպրոցի 15-ամյակին նվիրված՝ աշխատակիցների շախմատի մրցաշար է կազմակերպվում և անցկացվում. կազմակերպիչ՝ շախմատի ուսուցիչ Նելլի Փիլոսյան:
- ՄԲ-ի (IB)-ն ճեմարանում կազմակերպում է սեմինար, որին մասնակցում են ճեմարանի միջին դպրոցի 25 ուսուցիչ: Սեմինարավարն է Աթենքի միջազգային դպրոցի MYP համակարգող Միլիոնի Դիմիտրան:
- Ճեմարանի փոխտնօրեն, կենսաբանության հանձնախմբի ղեկավար Նարինե Քսաջիկյանը մասնակցում է ՄԲ (IB) գրասենյակի կազմակերպած «Գիտություն: MYP ծրագրի ներդրումը» թեմայով հեռավար վերապատրաստմանը:
-
Դեկտեմբեր
- Ճեմարանի պատմության հանձնախմբի ղեկավար Լուսինե Անտոնյանը մասնակցում է ՄԲ (IB) գրասենյակի կազմակերպած «Հումանիտար առարկաներ: ՄԴԾ (MYP) ծրագրի ներդրումը» (Implementing the Middle Years Programme Curriculum Online category 1) թեմայով հեռավար վերապատրաստմանը:
- Մոսկվայի տնտեսագիտական դպրոցի (МЭШ) փոխնախագահ Մադլենա Շահինյանն այցելում է ճեմարան՝ «Ուսուցումը միջին դպրոցում» թեմայով սեմինար անցկացնելու նպատակով:
- «Կոնգրես» հյուրանոցի մեծ սրահում տեղի է ունենում 12-րդ դասարանի սաների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, որից ստացված հասույթը տրամադրվում է անապահով ընտանիքներին:
- «Շիրակացու օրեր» 21-րդ փառատոնի հանդիսավոր բացումն է տեղի ունենում՝ նվիրված ճեմարանի կրտսեր դպրոցի 15 –ամյակին: