Տարեգրություն
Տարեգրություն
Մեր պատմությունը 2016 թ
  • Փետրվար
    • Ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունենում  «Չոր մարքեթինգ» սեմինարը, որը վարում է ggTaxi կազմակերպության հիմնադիր և ղեկավար, ԵՊՀ դասախոս, ԲԳԹ, «Չոր մարքեթինգ»  գրքի հեղինակ Վահրամ Միրաքյանը: 
    • Տեղի է ունենում հանդիպում «Birthright» կազմակերպության` տեսահոլովակների  և համակարգչային խաղերի մասնագետ կամավորների հետ: Ձևավորվում է աշխատան քային 2 խումբ. մեկը ճեմարանի մասին գովազդային տեսահոլովակ ստեղծելու ուղղությամբ է աշխատում, իսկ համակարգչային խաղերի մասնագետը  աջակցում է ԴԾ սովորողներին՝ CAS ծրագրի շրջանակում կրտսեր դպրոցի սաների համար ուսումնական խաղեր ստեղծելու գործում:  
    • ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները (ծրագրի ղեկավար Դիանա Հարությունյան, ամերիկյան համալսարանի ճարտարագիտության հետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Ղամբարյան) ավագ դպրոցի սաներին են ներկայացնում «Լուսավորությունը տանը և դպրոցում»  մրցույթի արդյունքները և մրցանակներ են հանձնում հաղթողներին՝ Նարե Սահակյանին, Դավիթ Սարգսյանին, Արամ Ապերյանին (III կարգ), Լիլիթ Կարապետյանին (II կարգ) և Միքայել  Վարդանյանին (I կարգ):
    • Ավագ դպրոցի սաներ Սոս Բադալյանը, Արգիշտի Ավետիսյանը, Անի  Բարսեղյանը և Յանա Մերտարչյանը մասնակցում են Հանրային հեռուստաընկերության «Մայրիկների ակումբ» հեռուստահաղորդման նկարահանումներին՝ «Ի՞նչ գիտեմ իմ իրավունքների մասին» թեմայով: 
    • ՏՏ ոլորտով հետաքրքրված 11-րդ դասարանի սաները այցելում են «Զանգի» ընկերություն, ծանոթանում են ընկերության հիմնադիրների հետ և տեղեկանում հաջողություններին: 
    • Մայրենի լեզվի օրվան նվիրված՝ հանդիսությունների դահլիճում տեղի է ունենում ընկերական հանդիպում ուսուցիչների և աշակերտների միջև. երկուստեք հանդես են գալիս երգ ու պարով, ասմունքով, փոքրիկ ներկայացումներով: Ցերեկույթի նշանաբանն է. «Արքայական խոսքը մեր կմնա հավետ»:
  • Մարտ
    • Հասարակաագիտության ուսուցչուհի բ.գ.թ. Գայանե Վարդանյանը Միջազգային պատանեկան նվաճումներ կազմակերպության կողմից պարգևատրվում է վկայագրով և շքանշանով՝ համաշխարհային տնտեսագիտության ոլորտում երիտասարդներին ոգեշնչելու և աջակցելու համար: Հայաստանում Ամերիկյան համալսարանի հանդիսությունների դահլիճում ուսուցչուհուն պարգևները հանձնում են Վիվա-Սել ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հավհաննիսյանը: 
    • Հինգերորդ դասարանցիները հանդիսությունների սրահում ներկայացնում են «Փոքրիկ իշխանին որոնելիս» միջոցառումը (բեմագրի հեղինակ և բեմադրիչ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ժաննա Հարությունյան)՝ նվիրված  Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին: 
    • Թբիլիսիի «Նյու Սքուլ» միջազգային դպրոցի գրադարանավար Քեթի Ֆեսթերը կրթահամալիրի ուսուցչության, սաների և գրադարանավարների համար սեմինար է վարում՝ ակադեմիական ազնվության պահպանման, գրագողությունը  կանխելու, հետազոտական աշխատանքներում ճիշտ հղումներ անելու շուրջ: 
    • ՄԲ Դիպլոմային ծրագրի առաջին կուրսի ուսանողները «Բիզնես և կառավարում» դասընթացի շրջանակում կազմակերպում են քննարկում «Հայաստանում գործարարությամբ զբաղվելը» թեմայով: 
    • Ավագ դպրոցի բնապահպան ակտիվիստները 3-րդ դասարանցի մի խումբ սաների հետ իրականացնում են էկոկրթության ծրագիր: Համատեղ ուժերով կազմակերպում են  ծրագրով նախատեսված շաբաթօրյակը:
  • Ապրիլ

    Ճեմարանը մասնակցում է «Կրթություն և կարիերա ԷՔՍՊՈ-2016» ցուցահանդեսին:

  • Մայիս
    • Ճեմարանի պատվիրակներն այցելում են Արագածոտնի մարզի Վարդաբլուր և Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղեր և ապրիլյան պատերազմում նահատակված երեք զինվորների ընտանիքներին հայտնելով ճեմարանի աշխատակիցների զորակցությունն ու ցավակցությունը` նրանց հանձնում է 600. 000- ական դրամ օգնություն, որը հավաքվել էր կոլեկտիվի կամավոր հատկացումներից:
    • Ճեմարանի 23-րդ տարվա շրջանավարտների համար հնչում է վերջին զանգը:
  • Հունիս
    • Առաջին անգամ ճեմարանում 9-րդ դասարանցիները ներկայացնում են իրենց իրականացրած Համայնքային ծրագրերը:
    • ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելում է ճեմարան: 
    • 11-րդ դասարանի ԴԾ սովորողները մասնակցում են Շվեյցարիայում կայացած ՄԲԴԾ սովորողների համաժողովին:
  • Հուլիս

    Հրապարակվում են Դիպլոմային ծրագրի անդրանիկ շրջանավարտների ավարտական արդյունքները.  Միջազգային բակալավրիատի գրասենյակը 12 շրջանավարտին էլ շնորհվում է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԴԻՊԼՈՄՄԵՐ (45-ից 33 միավոր միջին առաջադիմությամբ):

  • Սեպտեմբեր

    Բուլղարիայի Կամչիա քաղաքում «Միասին 21-րդ դարում» միջազգային ստեղծագործական մրցույթ-փառատոնին առաջին անգամ մասնակցում են նաև Հայաստանի պատվիրակները, որոնք մեր երկրի ստեղծագործական կյանքը ներկայացնում են Անանիա Շիրակացու անվան ճեմարանի երաժշտական ստուդիայի ղեկավար, խմբավար Նարինե Դավթյանի գլխավորությամբ:

  • Հոկտեմբեր
    • Ճեմարանի պատվիրակությունը` ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի և ՌՍ ներկայացուցիչ Անահիտ Ղարաղազարյանի Հդկաստանի Ինդոր քաղաքի The Emerald Heights International School դպրոցում մասնակցում է «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի Հարավային Ասիա և Գալֆ տարածաշրջանային համաժողովին (AGM of South Asia & Gulf Region - 2017):
    • ՄԲ համաշխարհային գրասենյակից հրավիրված մասնագետ Քեթրին Դալտոնը "Concept-based teaching and learning" թեմայով սեմինար   է վարում ճեմարանի կրտսեր դպրոցի և մանկակրթարանի ուսուցչական անձնակազմի համար:
    • Արդեն 16-րդ անգամ «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնն է մեկնարկում ճեմարանի հանդիսությունների դահլիճում: Ճեմարանի թատերական ստուդիան հանդես է գալիս Օստրովսկու «Ամպրոպ» ստեղծագործության բեմադրությամբ:
       
  • Դեկտեմբեր
    • Ռուսաստանի Դաշնության դեսպանատանն ամփոփվում են ՌՈՍՍՈՏՌՈՒԴՆԻՉԵՍՏՎՕ-ի, ՀՀ ԿԳՆ-ի, ԵՊՄՀ-ի հայտարարած «Ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ 2016» մրցույթի արդյունքները: Ճեմարանի ռուսաց լեզվի ուսուցչուհի Սոնյա Մանուչարյանը ճանաչվում է ՀՀ-ում ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ, գրավում է երրորդ տեղը և շահում է դրամաշնորհ՝ Մոսկվայում  որակավորման դասընթացների մասնակցելու համար:                                                                     
    • «21-րդ դարի ինտեգրացիա» միջազգային դպրոցը՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական մանկավարժական, Սեչենովի անվան բժշկական համալսարանների աջակցությամբ անցկացրած միջազգային հեռավար օլիմպիադայում ճեմարանական թիմը (ղեկավար՝ քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ, ճեմարանի քիմիայի ուսուցիչ Ժան Գյուլբենկյան) հաղթում է՝ գրավելով մրցանակային առաջին  տեղը:                                                                          
    • «Կանաչ մոլորակ» միջազգային փառատոնի արդյունքներով ճեմարանի թատերախումբը (ղեկավար Գարիկ Ղազարյան) 5-րդ անգամ արժանանում է դափնեկրի կոչման: