-
Հունվար
ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ 2014 թվականի ազգային վարկանիշավորման արդյունքներն են ամփոփվում: Այդ համակարգում ճեմարանը երկրորդ տեղում է քաղաքային մեծ և միջին միջնակարգ դպրոցների ենթախմբում:
-
Փետրվար
- Ֆիզիկայի ամբիոնի վարիչ Վարդան Մելքոնյանը Միջազգային բակալավրիատի Մասնագիտական զարգացման կենտրոնի հեռավար վերապատրաստմանն է մասնակցում և ստանում Դիպլոմային ծրագրի 2-րդ կարգի հավաստագիր:
- Ճեմարանի պատվիրակությունը Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքի Ինդիան Հայ դպրոցում (The Indian High School) մասնակցում է «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի Հարավային Ասիա և Գալֆ տարածաշրջանային համաժողովին (AGM of South Asia & Gulf Region - 2015):
- Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Էլինա Շաքարյանը Պրահայում մասնակցում է «Managing Extended Essay» սեմինարին, ուր քննարկվում են ընդարձակ շարադրանք (էսսե) գրելու բարդությունները և դրանց հաղթահարման ուղիները:
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնած Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում է տեղի ունենում Երևանի թիվ 198 դպրոցում: Տեսակապի միջոցով մասնակցում են տարբեր երկրների յոթ դպրոցներ: Թեման «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպն է, որից հատվածներ են հնչում տարբեր լեզուներով: Ճեմարանի թիմը նկարահանվում է Երվանդ Քոչարի թանգարանում. մի խումբ 9-րդ դասարանցիներ (ղեկավար՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Արսեն Վարդանյան) ներկայացնում են անգիր հատվածներ մեր էպոսից:
- Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ մեծ շուքով նշվում է մայրենիի օրը, որն ավարտվում է Վահան Տերյանի ծննդյան 130-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթով:
- Ճեմարանի թիմը համացանցով, հեռավար սկզբունքով մասնակցում է Մոսկվայի “Интеграция 21 век” միջազգային դպրոցի կազմակերպած մաթեմատիայի օլիմպիադային: Հաղորդակցման լեզուն անգլերենն է: Ճեմարանի թիմը գրավում է 2-րդ տեղը (ղեկավար՝ մաթեմատիկայի ուսուցիչ Աշոտ Դարբինյան):
-
Մարտ
- Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Էլինա Շաքարյանը մասնակցում է Ռուսաստանի Դաշնության առաջատար բուհերի մասնագետների ուժերով կազմակերպած որակավորման բարձրացման դասընթացներին:
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան ասոցացված կրթօջախներից երեքը՝ Երևանի թիվ 198, 20 դպրոցները և Անանիա Շիրակացու անվան ճեմարանը Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցում մասնակցում են բուլղարացի մեծ գրող, հասարակական գործիչ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Պեյո Յավորովին նվիրված միջոցառմանը: Ճեմարանի սաներ Սամվել Բատիկյանը, Լիլիթ Սարգսյանը, Հայկ Խաչատրյանը, Անահիտ Հարությունյանը ներկայացնում են Յավորովի հանրահայտ «Հայերը» բանաստեղծությունը, հայ ժողովրդի հետ ունեցած նրա առնչությունները:
-
Ապրիլ
- Պատմության ամբիոնի նախաձեռնությամբ (ամբիոնի ղեկավար՝ Լուսինե Անտոնյան) և «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ի (տնօրեն՝ Լիլիթ Մկրտչյան) հետ համագործակցելով՝ բազմատեսակ միջոցառումներով նշվում է Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը:
- Ապրիլի 20–ին ավագ դպրոցի սաները ֆլեշմոբ են անցկացնում Ծիծեռնակաբերդում, ապրիլի 21-ին միջին դպրոցի սաները` ցուցահադես «Հույսի հայրենիք, լույսի հայրենիք» խորագրով:
- Ճեմարանի պատվիրակությունը (տնօրեն Աշոտ Ալիխանյան, ՄԲ-ի համակարգողներ Աննա Ստեփանյան և Մանե Գևորգյան) Ուլյանովսկում մասնակցում են ԱՊՀ երկրների՝ Միջազգային բակալավրիատի դպրոցների համաժողովին: Աննա Ստեփանյանը և Մանե Գևորգյանը ներկայացնում են միջին դպրոցում իրենց պլանավորած և վարած դասերը՝ աշխարհագրության և մաթեմատիկայի միասնացման (ինտեգրված) սկզբունքով:
-
Մայիս
- Ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարինա Աշոտի Քոչարյանը «2015 թվի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» անվանակարգում շահում է 2-րդ աստիճանի դիպլոմ:
- Միջազգային բակալավրիատի կրտսեր դպրոցի 4-րդ դասարանցիների կատարած հետազոտական աշխատանքներն ամփոփվում է երրորդ ստուգատեսով՝ «Ինչպե՞ս ենք մենք ինքնաարտահայտվում» միջառարկայական թեմայով:
- Ամփոփվում են 2014-2015 ուստարվա հանրապետական առարկայական օլիմպիադաների արդյունքները՝ Ադոնց Հովհաննես, Բատիկյան Սամվել՝ քիմիա՝ 1-ին և 2-րդ տեղեր: Մխոյան Գայանե, Անանյան Էրիկ՝ պատմություն՝ 1-ին և 2-րդ տեղեր: Սարգսյան Լիլիթ, Գրիգորյան Մարիամ՝ հայ գրականություն՝ 3-րդ տեղ: Ավագյան Իոննա, Ասատրյան Էլինա՝ ռուսաց լեզու՝ 2-րդ և 3-րդ տեղեր: Հարությունյան Մայիս՝ մաթեմատիկա՝ 2-րդ տեղ: Պետրոսյան Գևորգ՝ կենսաբանություն՝ 2-րդ տեղ:
- Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում արդեն երկրորդ անգամ տեղի է ունենում կրտսեր դպրոցի սաների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդես-վաճառքը. ստացված գումարը ծառայում է բարեգործությանը:
- Երևանի Վահագնի թաղամասի միջազգային դպրոցում ճեմարանի թիմը մասնակցում է թեթև աթլետիկայի մրցումներին և տարբեր տարածության վազքում արժանանում 25 մեդալի:
- Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր դպրոցի 14 սաներն իրենց ուսուցիչների հետ հյուրընկալվում են ճեմարանում: Բացվում է հյուր սաների գեղանկարչական 50 աշխատանքների ցուցահանդեսը: Հյուրերի և ճեմարանի սաների համար վարպետության դասեր են տալիս նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, գեղանկարիչներ Սամվել Սևադան և Հայկ Մեսրոպյանը:
- Ամերիկյան համալսարանի դահլիճում տեղի է ունենում ճեմարանի 22-րդ շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունը:
-
Հունիս
- 11-րդ դասարանի աշակերտուհի Իոննա Ավագյանը Մոսկվայում անցկացված ռուսաց լեզվի օլիմպիադայում գրավում է առաջին տեղը «Լավագույն էսսե» անվանացանկում (օլիմպիական խմբակի ղեկավար՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարինա Քոչարյան):
- Առաջին անգամ 10-րդ դասարանցիները հանդես են գալիս իրենց անհատական նախագծերի հրապարակային ցուցադրությամբ:
- Ճեմարանի սան Գագիկ Ամարյանը դառնում է «Ոզնի» համակարգչային մրցույթի առաջին կարգի մրցանակակիր։
-
Հուլիս
ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա «Կրթական պարգև 2015» մրցանակաբաշխության լավագույն աշակերտ անվանակարգում հաղթող են ճանաչվում Դավիթ Մուսայելյանը (9-րդ դասսարան) և Արամ Խանլարին (10-րդ դասարան):
-
Օգոստոս
Մոսկվայում ամփոփվում են «Ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչն արտասահմանում» մրցույթի առաջին փուլի արդյունքները: ՀՀ – ից հաղթող է ճանաչվում ճեմարանի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Էլինա Շաքարյանը:
-
Սեպտեմբեր
- Կրթահամալիրը նոր ուսումնական տարին սկսում է նոր մանկապարտեզով. Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ` Կոմիտասի փողոցի թիվ 1 շենքի բակում սկսում է գործել նախակրթարանի՝ անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված նոր մասնաշենքը:
- Պատմության ամբիոնի նախաձեռնությամբ միջին դպրոցի սաները հանդիպում են հայ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամներին ու ընկերներին:
-
Հոկտեմբեր
- ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում տեղի է ունենում Սոկե Կուբոտայի 51-րդ միջազգային բաց առաջնությունը, որին մասնակցում են նաև Ճեմարանի Կրտսեր դպրոցի սաները` արժանանալով ոսկե և արծաթե մեդալների (մարզիչ Արման Ղարախանյան):
- Ուսուցչի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովը ոսկե մեդալ է շնորհում կրտսեր դպրոցի ուսուցիչ Գոհար Սարգսյանին, իսկ ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի ղեկավար Էլինա Շաքարյանն արժանանում է պատվոգրի:
- Քիմիայի ուսուցչուհի, քիմիական գիտությունների թեկնածու Սոֆյա Այդինյանը «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» 4-րդ միջազգային գիտաժողովում լավագույն զեկուցման համար ստանում է առաջին մրցանակ:
- «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ 2015» ամենամյա ազգային մրցանակաբաշխության ժամանակ (կազմակերպիչ՝ «Համազգային վստահություն» խորհուրդ) Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը երկրորդ անգամ արժանանում է «Միջազգային ստանդարտներին համապատասխան կրթության որակ ապահովող կրթահամալիր» անվանակոչմանը:
- Համատեղ նախագիծ (KAS) է իրականացվում Մոսկվայի տնտեսագիտական և Պերմի Պուշկինի անվան դպրոցներից ժամանած աշակերտների պատվիրակության և ճեմարանի դիպլոմային ծրագրի առաջին կուրսի սաների հետ:
- Հանդիսությունների դահլիճում ճեմարանականները մեծարում են Գոհար և Գևորգ Վարդանյաններին: Հանդիսության ընթացքում Գևորգ Վարդանյանի անվան կրթաթոշա կի հավաստագրեր են հանձնվում մի քանի լավագույն սաների:
- Ճեմարանը հյուրընկալում է «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան 15-րդ փառատոնը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կրում է «Վերածնունդ» խորագիրը: Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիան, Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը, «Զեյթուն» մշակութային կենտրոնը:
- Ճեմարանի թատերական ստուդիան ներկայացնում է Անտոն Չեխովի «Առաջարկություն» ստեղծագործությունը, գեղարվեստական ղեկավար` Գարիկ Ղազարյան:
- Ռուսաց լեզվի ամբիոնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Էլինա Շաքարյանը Մոսկվայում մասնակցում է «Лучший учитель русской словесности зарубежья 2015» միջազգային մրցույթին և հաղթող է դառնում “ЗА ИЗЯЩЕСТВО РЕЧИ” անվանակարգում:
- Ճեմարանի պատվիրակությունը` կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյան, ավագ դպրոցի տնօրեն Զարուհի Ղալթախչյան, ՄԲԴԾ-ի համակարգող Աննա Ստեփանյան, մեկնում է Հաագա` մասնակցելու Միջազգային բակալավրիատի դպրոցների համաժողովին:
-
Նոյեմբեր
Դիպլոմային ծրագրի 2-րդ կուրսի ուսանողներն առաջին անգամ ներկայացնում են փորձարարական չորս գիտությունների՝ քիմիայի, ֆիզիկայի, կեսաբանության և համակարգչային գիտության շրջանակներում իրականացրած հետազոտական աշխատանքի արդյունքները:
-
Դեկտեմբեր
- Ճեմարանում մեկնարկում է «Շիրակացու օրեր» 23-րդ փառատոնը՝ վիրված Եղիշե Չարենցի հիշատակին:
- «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրն արժանանում է ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի «Ոսկե մրցանակի» և դիպլոմի՝ խորհրդի աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար:
- Ճեմարանականները հանդիպում են Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանի հետ: Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ծրագրերից է, որն աշխարհասփյուռ հայերին հնարավորություն է տալիս անկախ բնակավայրից համացանցում ստանալու հայեցի կրթություն:
- Ճեմարանի պատվիրակությունը` ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի և ՌՍ ներկայացուցիչ Անահիտ Ղարաղազարյանի Հդկաստանի Ինդոր քաղաքի The Emerald Heights International School դպրոցում մասնակցում է «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի Հարավային Ասիա և Գալֆ տարածաշրջանային համաժողովին (AGM of South Asia & Gulf Region - 2017):