Տարեգրություն
Տարեգրություն
Մեր պատմությունը 2018 թ
  • Փետրվար
    • Ճեմարանի թատերական ստուդիան արդեն 7-րդ անգամ դառնում է «Կանաչ մոլորակ» միջազգային ֆորումի դափնեկիր՝ Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի բեմադրության համար (ղեկավար՝ Գարիկ Ղազարյան)։
    • Տալլինում կայացած  «STARTER tech Advanced Spring 2018»  ստարտափ ծրագրի շրջանակում ճեմարանի քիմիայի ուսուցիչ, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոֆյա Այդինյանի ղեկավարած հետազոտական խումբը հաղթողներից մեկն է Ճանաչվում «Կենսաբանական վառելիքը էներգիայի աղբյուր» թեման որպես բիզնես-նախագիծ ներկայացնելու համար:    
  • Մարտ
    • ՄԲ գրասենյակի կողմից երաշխավորված սեմինար է իրականացվում ճեմարանի ուսուցչության համար՝ «Ուսումնառության մոտեցումներ և կարողությունների զարգացում» թեմայով, սեմինարավար՝ Քրիս Ռայթ:                                         
    • Ճեմարանի պատվիրակությունը մեկնում է Արցախ, որտեղ իրականացվում են երգի, Ֆրանսերենի, կերպարվեստի և մնջախաղի վարպետաց դասեր:
    • Ճեմարանի ֆրանսերենի ուսուցչուհի Արմինե Գևորգյանը Ֆրանկոֆոնիայի տոնի շրջանակում Արցախում՝ Ստեփանակերտում, վերապատրաստման դասընթացներ է վարում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների հետ:

     

  • Ապրիլ
    • Հանդիսավոր պայմաններում անցկացվում է 2017-2018 ուստարվա 10-րդ դասարանցիների անհատական նախագծերի ստուգատեսը:
    • Մեկնարկում է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շարքը: Ճեմարան են այցելում  ՀՀ  Ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի ղեկավար Սաթենիկ Վարդանյանը և Ռուզաննա Կրպեյանը (ՀՀ  Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի քույրը):
    • Ճեմարանի պատվիրակությունը (կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյան և պատմության ուսուցչուհի Քրիստինե Սահակյան) Սոչիում մասնակցում է ԱՊՀ երկրների ՄԲ դպրոցների ամենամյա 12-րդ «ՄԲ դպրոցները մշտապես փոփոխվող աշխարհում» խորագրով համաժողովին: Համաժովին ելույթ է ունենում Քրիստինե Սահակյանը և ներկայացնում է ճեմարանի դիպլոմային ծրագրում «Ճանաչողության տեսություն» առարկայի  դասավանդման առանձնահատկությունները:                                     

     

  • Մայիս
    • Ամփոփվում են հանրապետական առարկայական օլիմպիադաների արդյունքները: Օլիմպիադաներում հաղթում և դիպլոմներ են ստանում հետևյալ աշակերտները՝ Մարտիրոսյան Ծովինար (հայոց լեզու, 3-րդ կարգ), Հայրապետյան Մանե (անգլերեն, 1-ին կարգ), Հակոբյան Հռիփսիմե (գերմաներեն, 1-ին կարգ): 
    • Ֆրանսերենի ուսուցիչ Արմինե Գևորգյանը Լոնդոնում մասնակցում է «Կրթություն բոլորի համար» (Teach For All) ցանցի 48 երկրների ուսուցիչների գլոբալ ֆորումին, ներկայացնում է Հայաստանի կրթական համակարգը և վարում է սեմինար:
    • Ս.Պետերբուրգում կայացած «Նոր նյութերի պայթյունային արտադրություն. գիտություն, տեխնոլոգիա, բիզնես և նորարարություն» 14-րդ միջազգային գիտաժողովում ճեմարանի քիմիայի ուսուցիչ, քիմիական գիտությունների թեկնածու Սոֆյա Այդինյանի զեկուցումն արժանանում է հատուկ մրցանակի:                                          
    • Կրտսեր դպրոցի համայնքը նշում է Կրտսեր դպրոցի հիմնադրման 20-ամյակը:
    • Հայկական մշակույթի օրերը Յուգրայում “Мосты Народной Дружбы” նախագծում նշանակալի գեղարվեստական ներդրման համար Ճեմարանի դիզայներ Սիլվա Հարությունյանն  արժանանում է շնորհակալագրի:
    • Ճեմարանի 25-րդ շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունն է տեղի ունենում: 
    • 9-րդ դասարանցիները ներկայացնում են իրենց կատարած համայնքային նախագծերը:
    • Մեծ շուքով նշվում է կրտսեր դպրոցի հիմնադրման 20-ամյակը. Աշակերտներին ողջունում են կրտսեր դպրոցի բոլոր տնօրենները՝ Տաթևիկ Վաթյան (առաջին տնօրեն), Զարուհի Ղալթախչյան, Տաթևիկ Նալբանդյան, Իրինա Խանամիրյան, Գագիկ Թոռչյան, Անի Հարությունյան, Գայանե Գրիգորյան:                                          
  • Հունիս
    • ՀՀ նախագահի 2018թ կրթական պարգևի մրցանակակիր են դառնում ավագ դպրոցի սաներ Վահագն Ծիրունյանը և Հրայր Ազիզյանը:    
    • Պուշկինյան միջազգային 13-րդ մրցույթում ճեմարանի ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարինա Քոչարյանը հաղթում է և արժանանում դափնեկրի կոչման: 
    • Դիպլոմային ծրագրի ֆիզիկայի ուսուցիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վահան Հովհաննիսյանը Տրիեստում (Իտալիա)՝ Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնում (International Centre for Theoretical Physics, Trieste, Italy), մասնակցում է “Advanced Workshop on Nonequilibrium Systems in Physics, Geosciences, and Life Sciences” խորագրով գիտաժողովի:
  • Հուլիս
    • Միջին և ավագ դպրոցների ուսուցիչների, մանակավարժների, տեսուչների մի մեծ խումբ Ծաղկաձորի Գրողների տանը մասնակցում է եռօրյա համագործակցությանը, կազմվում է կրթահամալիրի գործողությունների պլանը, մշակվում են հետազոտության հորիզոնական պլանավորումներ, քննարկվում է ավագ դպրոցի հեղինակային ծրագրում սովորող  աշակերտների գնահատման հարցը: 
    • Ճեմարանի 25-րդ շրջանավարտներին տրվում են ավարտական վկայականներ:
    • Դիպլոմային ծրագրում սովորողները ՄԲ  գրասենյակից ստանում են արտաքին գնահատման արդյունքները:  12 աշակերտից 11-ը ստանում են ՄԲ  վկայականներ:
    • Ճեմարանում անցկացվում է սեմինար՝ «Սովորենք միասին, սովորենք միմյանցից». Խորագրով՝ հանրապետության և Արցախի հումանիտար  առարկաների մասնագետների համար: Սեմինարը վարում է ՄԲ միջազգային փորձագետ, ուսուցիչներ վերապատրաստող դասընթացավար Սեդա Քոչարյանը (Մոսկվա, 1306 դպրոցի ՄԲ դիպլոմային ծրագրի համակարգող):
    • Աշխարհագրության   ուսուցիչ  Անի Մկրտումյանը մասնակցում է "National Geographic" առցաց սեպտեմբեր "Connecting the Geo-inquiry Process into your teaching practice " վերապատրաստման ծրագրին՝ ստանալով մասնակցության վկայական:
  • Օգոստոս
    • Ֆրանսերենի ուսուցիչ Արմինե Գևորգյանը Երևանում համակարգում է «Քայլ դեպի տուն» ծրագրի կրթական հատվածը. Կազմակերպում է դասավանդող ուսուցիչների աշխատանքը, լեզվական ծրագրերի մշակումը:                                
    • Ճեմարանի ԴԾ տնտեսագիտության ուսուցիչ Արթուր Փոքրիկյանը մասնակցում է սեպտեմբեր 3 Համաշխարհային տնտեսական ֆորումի «Գլոբալ շեյփինգ» տարեկան համաժողովին:
  • Սեպտեմբեր
    • Ֆիզիկայի ուսուցիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վահան Հովհաննիսյանը  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների մրցույթ-2018» մրցույթին մասնակցում է և ներկայացնում «Մագնիսական հարթակներ, ջերմային խճճվածություն փուլային անցումները ցածրաչափ սպինային համակարգերում» թեմայով գիտական հոդված և հաղթում։
    • Ճեմարանի մի խումբ սաներ և ուսուցիչներ տնօրեն Աշոտ Ալիխանյանի գլխավորությամբ այցելում  են  Շիրակի  դպրանոց՝  տարածքը մաքրելու  նպատակով:
    • Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարինա Քոչարյանը Մոսկվայում մասնակցում է Պուշկինյան մրցույթի ամփոփման աշխատանքներին և ստանում դափնեկրի հավաստագիր:           
    • Արդեն 7-րդ տարին անընդմեջ ճեմարանի թատերական ստուդիան (ղեկավար՝ Գարիկ Ղազարյան) Մոսկվայի «Կանաչ մոլորակ» միջազգային ֆորումում արժանանում դափնեկրի կոչման: Այս տարվա հաղթանակը գրանցվել է Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»  պիեսի բեմադրությամբ:
    • ՀՀ   կրթության և գիտության նախարար  Արայիկ Հարությունյանն այցելում է Շիրակացու  ճեմարան:  
    • Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի, ՌՍ ներկայացուցիչ  Իլոնա Հովասափյանի և 5 սաների՝ Սուսաննա Սանդոյան, Անի Թորոսյան, Նարե Բաղդասարյան, Էլլա Խաչատրյան, Լիլիանա Աբրահամյան, մեկնում է Կանադա՝ Օտտավա  քաղաքի Ashbury College դպրոց՝  մասնակցելու «Ռաունդ Սքվեր- 2018» միջազգային  համաժողովին (RSIC-2018):          
    • Ճեմարանի մնջախաղի ստուդիայի սաները՝ Արսեն Մուքանյան, Գոհար Ավետիսյան, Տիգրան  Զուռնաչյան, Արինե Խանլարի, Վահե Ջրաղացպանյան և ղեկավար՝ Իլոնա Հովասափյանը Մոսկվայի «Կանաչ մոլորակ» («Зеленая планета 2018») միջազգային ֆորումում ըստ Շ.Պերոյի «Կարմիր գլխարկ» բեմադրության  արժանանում են դափնեկրի կոչման:
  • Հոկտեմբեր
    • Լույս է տեսնում գիտամեթոդական «Հեռանկար» հանդեսի 2-րդ համարը: Հանդեսում տեղ են գտել ճեմարանի աշխատակիցների գիտական և մեթոդական հոդվածները, որոնք ունեն եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերն սեղմագրեր:
    • Վիեննայում տեղի է ունենում Միջազգային բակալավրիատի՝ «Ստեղծարարություն, նորարարություն» խորագիրով համաշխարհային համաժողովը, որին մասնակցում է նաև Շիրակացու ճեմարանը՝ ի դեմս կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանի, միջին դպրոցի տնօրեն Տաթևիկ Արզումանյանի և ՄԲ Դիպլոմային ծրագրի համակարգող Աննա Ստեփանյանի:
    • Օտար լեզուների ամբիոնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Էլինա Շաքարյանը Կիրգիզիայի մայրաքաղաք Բիշկեկում մասնակցում է մանկավարժական վարպետանոցի աշխատանքներին, հանդես է գալիս զեկուցումով՝ «Քննադատական և ստեղծագործական մտածողության զարգացումը ռուսաց լեզվի դասերին» թեմայով: 
    • «Ճեմարանի զարգացման հիմնադրամի» ջանքերով հանդիսավոր պայմաններում բացվում է ճեմարանի գիտական գրադարանը:
    • Ճեմարանը   հյուրընկալում է Իտալիայի (Վենետիկի Ca'Foscari) և Հունաստանի (Շեֆֆիլդի համալսարանի Սիթի Քոլլեջ միջազգային ֆակուլտետի BA ծրագրեր) համալսարանների ներկայացուցիչներին՝ առաջիկա համագործակցության և սաների ընդունելության հարցերը քննարկելու համար:
    • Որպես ՄԲ կրթության  ոլորտի ցանցի անդամ և խորհրդանտու՝ Ճեմարանի միջազգային հարցերով  փոխտնօրեն, ավագ  դպրոցի տնօրեն  Տաթևիկ  Նալբանդյանը մասնակցում է Նիժնի  Նովգորոդի  Լոմոնոսովի  անվան մասնավոր դպրոցի կրտսեր օղակի գնահատման աշխատաքներին:
    • ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների «Լավագույն աշակերտ» անվանակարգում  հաղթող են ճանաչվում ճեմարանի աշակերտներ Հրայր Ազիզյանը և Վահագն Ծիրունյանը:  Մրցանակները  ՀՀ  վարչապետի  նստավայրում հանդիսավոր արարողության ժամանակ սաներին է հանձնում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:   
    • Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը հատուկ հրավերով մեկնում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝ մասնակցելու «Նազարբաև ինտելեկտուալ դպրոցներ»-ի կազմակերպած «Նոր սերնդի դպրոց» խորագրով միջազգային համաժողովին: 
  • Նոյեմբեր
    • Ճեմարանի  գիտամեթոդական կենտրոնի և Երիտասարդ պատմագետների  ասոցիացիա ՀԿ-ի՝ «Սովորենք միասին, սովորենք միմյանցից» խորագրով հումանիտար առարկաներ դասավանդողների սեմինար պարապմունքների վերջին փուլն է տեղի ունենում ճեմարանի կոնֆերանսի սրահում:  Արցախի,  Սևանի,  Երևանի  հանրակրթական դպրոցների, բուհերի, ինչպես նաև ճեմարանի  մի խումբ դասավանդողներ ներկայացնում են իրենց անցկացրած դասերը՝ որպես արձագանք ամռան երկօրյա դասընթացում սովորածի: Ակտիվ  մասնակիցները ստանում են հավաստագրեր:
    • Ճեմարանը հյուրընկալում է Իսպանիայից ժամանած   հյուրերին՝ Մարիա Կալսամիլգիային  և Լայա Պեմանին, որոնք աշխարհի՝ Միջազգային բակալավրիատի դպրոցներում իրականացնում են հետազոտություն ոչ կոգնիտիվ հմտությունների զարգացման  փորձի ուսումնասիրության  հարցով: Ճեմարանը նյուրերին հետաքրքրում է որպես ՄԲ երեք  ծագրեր իրականացնող կրթարան:
  • Դեկտեմբեր
    • Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը Նազարբաևի անվան կրթական հիմնադրամի 20- ամյակի տոնակատարությանը մասնակցելու հատուկ հրավեր է ստանու Ղազախստանի կառավարության կողմից և մեկնում է Ալմա Աթա՝ մասնկացելու հոբելյանական հանդիսություններին:
    • Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանև և  հյուպատոս Գևորգ Հախվերդյանն այցելում են ճեմարան՝ կրթական գործունեությանը ծանոթանալու և հետագա համագործակցության և համատեղ ծրագրեր իրականացնելու հարցերը քննարկելու համար:  Դեսպանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ին  արդեն  հեռավար կոնֆերանս էր անցկացվել ճեմարանի և Հնդկաստանի SPRINGDALES New Dehli դպրոցի սաների միջև: