Տարեգրություն
Տարեգրություն
Մեր պատմությունը 2017 թ
  • Հունվար
    • Ճեմարանի պատվիրակությունը` ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի և ՌՍ ներկայացուցիչ Անահիտ Ղարաղազարյանի Հդկաստանի Ինդոր քաղաքի The Emerald Heights International School դպրոցում մասնակցում է «Ռաունդ Սքվեր» միջազգային Դպրոցների համաշխարհային ասոցիացիայի Հարավային Ասիա և Գալֆ տարածաշրջանային համաժողովին (AGM of  South Asia & Gulf Region –2017): 
    • Միջազգային  բակալավրիատի  գրասենյակը   ճեմարանի  երեք ուսուցիչների՝ Անի Պապոյան (ԴԾ՝ գրականություն),  Մարիամ Օհանյան (ՄԴ՝ կենսաբանություն), Մարինե  Հովսեփյան (ՄԴ՝ մաթեմատիկա) ընտրում է որպես միջազգային կարգի քննավար փորձագետ:
  • Փետրվար
    • Ավագ դպրոցի սաներ Արման Ծիրունյանը և Սամվել Հովհաննիսյանը, մասնակցելով Սանկտ-Պետերբուրգի պետական ինստիտուտի դպրոցականների համար անցկացվող ֆիզիկայի  առցանց օլիմպիադային, ստանում  են երկրորդ կարգի դիպլոմ և հնարավորություն այլ հարթակում մասնակցելու հաջորդ  փուլին:           

    • Ճեմարանը հյուրընկալում է ՄԲԴԱ գործադիր տնօրեն Նատալյա Բարինովային, որը եկել Էր ԱՊՀ երկրների ՄԲ դպրոցների ասոցիացիայի խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: 
    • Մաթեմատիկայի միջազգային «Ռոյալ մաթեմատիկս» առցանց օլիմպիադայում ճեմարանի թիմը գրավում է երկրորդ տեղը:                                         
  • Մարտ
    • Միջին դպրոցի աշակերտական ինքնակառավարման խորհրդի համանախագահների ընտրության արդյունքում համանախագահներ են ընտրվում Արման Հայրապետյանը և Մարիաննա Աբրահամյանը (891 խումբ):
    • Ճեմարանը հյուրընկալում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ, զինծառայողներ ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասից. 611 խումբը ներկայացնում է  «Ոչ ոք չի մոռացվում...»  խորագրով ցերեկույթ՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին (մանկավարժ՝ Աննա Սարգսյան):                                    
    • Ավագ դպրոցականներին հանձնվում են հավաստագրեր և պատվոգրեր` ԵՊԲՀ ուսխորհրդի կազմակերպած ուղեղի հետազոտությունների լուսաբանմանը նվիրված շաբաթվա շրջանակներում «Մտագրոհ» խաղին և գիտական համաժողովին մասնակցելու համար:         
    • Ավագ դպրոցի սաներին հանձնվում են շնորհակալագրեր` ավագ դպրոցի մասնաշենքի նախասրահի վերանորոգման համար կազմակերպված միջոցառումների ընթացքում կամավորական  աշխատանքներ  իրականացնելու  համար: 
    • Գրադարանավար Ռուզաննա Եղիկյանը  Հայաստանի  ամերիկյան  համալսարանում մասնակցում է ՀՀ  հեղինակային իրավունքի նոր օրենքի նախագծի քննարկմանը:     
  • Ապրիլ
    • Անանիա Շիրակացու անվան ճեմարանը նոր անուն է ստանում՝ «Շիրակացու ճեմարան» Միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ:
    • Աշխարհագրության ուսուցչուհի  Անի Մկրտումյանը  Մոսկվայում Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում մասնակցում է «Լոմոնոսով -2017» միջազգային  գիտաժողովին՝ ներկայացնելով  զեկուցում:
    • Ճեմարանը  կազմակերպում է ԱՊՀ  երկրների Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 11-րդ համաժողովի աշխատանքը Երևանում: Կթահամալիրի ՄԲ համակարգողները, ուսուցիչները, հոգեբանները և լոգոպեդները հանդես են գալիս համաժողովում՝ վարելով սեկցիոն պարապմունքներ:
    • ԱՊՀ երկրների Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 11-րդ համաժողովում Աեմարանի թատերական ստուդիան հանդես է գալիս առաջնախաղով՝ Անտոն Չեխովի «Առաջարկություն» պիեսի ռուսերեն բեմադրությամբ (ղեկավար՝ Գարիկ Ղազարյան):
    • Ճեմարանական պատվիրակությունը մեկնում է Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքի Ինդիան  ավագ  դպրոց՝  մասնակցելու ՄԱԿ-ի մոդել համաժողովին:
  • Մայիս
    • QSI  միջազգային դպրոցում 3 դպրոցի միջև (QSI, Փոքրիկ Իշխան, Շիրակացու ճեմարան) անցկացվում են տարբեր տարիքային խմբերի  մրցումներ  աթլետիկայից: Ճեմարանի 38 մասնակիցներն արժանանում են մեդալների (ուսուցիչներ Ս. Հովեյան և Լ. Ղազարյան):
    • «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում և անցկացնում է հանրապետական ավանդական բաց օլիմպիադան 4-7-րդ դասարանցիների համար՝ հայոց լեզու, ռուսաց լեզու, օտար լեզու, մաթեմատիկա, բնագիտություն, պատմություն առարկաներից: 
    • Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության միջազգային օրը «Շիրակացու ճեմարան» Tech Ladies թիմը մասնակցում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված հայ աշակերտուհիների ստեղծած բջջային հավելվածների ցուցահանդեսին և հաղթող թիմերի մրցանակաբաշխությունում գրավում  2-րդ տեղը:
    • Կրտսեր դպրոցի ծրագրի (PYP) գնահատման հանձնախումբն աշխատում է կրտսեր դպրոցում՝ նախօրոք կազմված ծրագրի համաձայն: Այցի ժամանակ հանդիպումներ են կազմակերպվում ինչպես ուսուցիչների, տնօրենության, սաների, այնպես էլ ծնողական համայնքի հետ:
  • Հունիս
    • Ճեմարանի պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է  միջազգային սեմինարի:
    • Ղրիմում անցկացված «Великое  русское  слово» 3-րդ միջազգային մրցույթին մասնակցում է ճեմարանի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Թամարա  Գզիրյանը և արժանանում  պատվոգրի:
    • Ճեմարանի ԴԾ տնտեսագիտության ուսուցիչ Արթուր Փոքրիկյանը Միջազգային սևծովյան համալսարանի կողմից ստանում է բիզնես կառավարման դոկտորի գիտական աստիճան (ֆինանսներ մասնագիտացմամբ) - PhD in Business Administration (Finance concentration), որը  ՀՀ ԲՈՀ-ը  հաստատում է որպես տնտեսագիտության թեկնածու:
    • ՀՀ նախագահի՝ ՏՏ ոլորտի ամենամյա «Կրթական պարգև» մրցույթին ճեմարանից մասնակցում են տասը աշակերտ: Նրանցից երեքը՝ Ծիրունյան Արմանը, Հովակիմյան Էլինան, Ստեփանյան Գոռը, հաղթող են ճանաչվում «Լավագույն աշակերտ» անվանակարգում:  
  • Հուլիս
    • ՄԲ գրասենյակը ճեմարանի դիպլոմային ծրագրի 2017 թվականի բոլոր շրջանավարտներին շնորհում է Միջազգային բակալավրիատի դիպլոմներ։ 
    • Ճեմարանի գեղարվեստական ձևավորող (դիզայներ) Սիլվա Հարությունյանը Բուլղարիայի Կամչիա քաղաքում մասնակցում է “Вместе в XXI веке” 10-րդ միջազգային մրցույթ-փառատոնին և  ստանում  դիպլոմ  մասնակցության համար:
    • Ճեմարանի մի խումբ սաներ ընդունվում են աշխարհի լավագույն համալսարաններ և բուհեր 100 տոկոս  կրթաթոշակով. Կարեն Քրմոյան՝ Չիկագոյի համալսարան, Շանթալ ալ Հաբիբ՝ Տորոնտոյի համալսարան, Ալեն Թադևոսյան՝ Դե Էմպրեսա ինստիտուտ, Գոռ Ստեփանյան՝ Վարշավայի համալսարան, Գոռ Բոյաջյան՝ Չարլզ» համալսարան, Վահե Վարդանյան՝ Պեկինի համալսարան, Գայանե Ղազարյան՝ Հարավային Ֆլորիդայի համալսարան:
    • «ՌՈՍՍՕՏՐՈՒԴՆԻՉԵՍՏՎՕ»-ի  անցկացրած «Ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ-2017» մրցույթում ճեմարանի ռուսաց լեզվի և գրականություն ուսուցչուհի Նարինե Սուրենի Բիլբուլյանը հաղթում է՝ գրավելով 3-րդ տեղը, և ճանաչվում ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ ՀՀ-ում: 
    • Ծաղկաձորում կայացած <<HAPPY PLANET>> միջազգային փառատոնում ճեմարանի սաներն արժանանում են դիպլոմների՝  Անի Մնացականյան (2-րդ կարգ), Մելիսա Գևորգյան (2-րդ կարգ), Անահիտ Առաքելյան (3-րդ կարգ): Սաների ներկայացրած երգերի բառերի և երաժշտության հեղինակը ճեմարանի կրտսեր դպրոցի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Մկրտչյանն է:
  • Օգոստոս

    Միջազգային բակալավրիատի սեմինարավար Ղադա Մալուֆը ԿԴ ուսուցիչների համար ՄԲ ներդպրոցական սեմինար է վարում «Հետազոտությունների վրա հիմնված ուսուցում» թեմայով:

  • Սեպտեմբեր
    • Հանդիսավոր պայմաններում բացվում է բնագիտության լաբորատոր համալիրը՝ Կոնվերս բանկի և ճեմարանի սերտ համագործակցության արդյունքը:
    • Արդեն 6-րդ անգամ ճեմարանի թատերախումբը (ղեկավար՝ Գարիկ Ղազարյան) դառնում է «Կանաչ մոլորակ»-ի դափնեկիր՝ ներկայացնելով Օստրովսկու «Ամպրոպ» դրաման:
    • Ճեմարանի Միջին դպրոցի սաներից կազմված խումբը Թբիլիսիի New School միջազգային դպրոցի հրավերով մեկնում է Վրաստան՝ մասնակցելու 3 դպրոցների թենիսի մրցաշարին:  Նարեկ Կարապետյանը, Արմեն Ղահրամանյանը,  Մելիսսա և Մարիա Գևորգյանները, Արփինե Թահմազյանը, Մարիաննա Աբրահամյանը, Արթուր և Գրիշա Գրիգորյանները վերադառնում են մեդալներով, ինչպես նաև Friendship Award մրցանակով:
    • Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի, ՌՍ ներկայացուցիչ Անի Եղիազարյանի և 5 սաների՝ Միքայել Զուրնաչյան, Մերի Սամսոնյան, Վահե Խաչատրյան, Վերոնիկա Պողոսյան, Արամ Խանլարի, մեկնում է Հարավաֆրիկյան Հանրապետություն St. Cyprians School դրպոց՝ մասնակցելու «Ռաունդ Սքվեր- 2017»  միջազգային համաժողովին (RSIC-2017):
  • Հոկտեմբեր
    • Անգլերենի ուսուցչուհի Էմմա Ռևազյանը մասնակցում է Միջազգային բակալավրիատի միջին դպրոցի ծրագրերի կենտրոնի կազմակերպած մեկամսյա առցանց վերապատրաստմանը։ Բարձր առաջադիմության շնորհիվ ընդգրկվում է ՄԲ-ի միջառարկայական թեմատիկ  միավորների գնահատման թիմի կազմում՝ միջառարկայական թեմատիկ միավորներ  գնահատելու նպատակով։
    • Դիպլոմային ծրագրի ֆրանսերենի ուսուցիչ Արմինե Գևորգյանը Աբու Դաբիում (ԱՄԷ) մասնակցում է ուսուցիչների միջազգային «QUDWA» (role model) համաժողովին։
    • Հաագայում տեղի է ունենում Միջազգային բակալավրիատի համընդահանուր համաժողովը, որին մասնակցում է նաև ճեմարանական պատվիարկությունը:  
  • Նոյեմբեր
    • Ճեմարանում մեկնարկում է «Նռան հատիկ» հանրապետական թատերական փառատոնը. Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումով փառատոնը բաց է անում Ճեմարանի  թատերական ստուդիան (ղեկավար՝ Գարիկ Ղազարյան):
    • Ճեմարանը հյուրընկալում է ՌԴ Պերմ քաղաքի  թիվ 7 դպրոցի պատվիրակությանը, որի կազմում են 17 աշակերտներ (VIII-XI դասարան), դպրոցի տնօրենը, ուսումնադաս տիարակչական գծով փոխտնօրենը և CAS համակարգողը: Հյուրերը մասնակցում են ճեմարանի առօրյային՝ միջին և ավագ դպրոցի դասերին, վոլեյբոլի և բասկետբոլի ընկերական խաղերին և ցուցադրում  են «Մոխրոտիկը» հակա-հեքիաթը:
    • Դիպլոմային ծրագրի Իմացության տեսության ուսուցիչ Քրիստինե Սահակյանն արժանանում է Չիկագոյի համալսարանի “Outstanding Educator” մրցանակին:
    • Ճեմարանի  Միջազգային հարցերով փոխտնօրեն Տաթևիկ  Նալբանդյանը մեկնում է Քուվեյթ՝ տեղի Ազգային հայկական վարժարանի հետ համագործակցության հուշագրի շրջանակում: Նա հանդիպում է վարժարանի սովորողների ծնողներին, Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանին և հյուպատոս Լևոն Պետրոսյանին, ինչպես նաև սեմինարներ է վարում վարժարանի  ուսուցիչների համար:
  • Դեկտեմբեր

    Ճեմարանի թիմը մասնակցում է բնագիտական առարկաների միջազգային օլիմպիադային՝ «Ճանապարհորդություն բնական գիտությունների աշխարհում» խորագրով, և արժանանում է 3-րդ կարգի մրցանակի: