26.05.2026
Կրտսեր դպրոց

PYP exhibition ցուցահանդես Կրտսեր դպրոցում

PYP exhibition ցուցահանդես Կրտսեր դպրոցում

Կրտսեր դպրոցում կրթական գործընթացը մշտապես ուղեկցվում է ստեղծարարությամբ, հետազոտական աշխատանքներով և բազմաբնույթ նախաձեռնություններով։ Սաներն իրենց գիտելիքները, կարողություններն ու հմտությունները դրսևորում են տարբեր միջոցառումների, խմբային և համադպրոցական տոների, ցուցահանդեսների ու նախագծային աշխատանքների շրջանակում՝ ամեն անգամ ներկայանալով նոր գաղափարներով և հետաքրքիր լուծումներով։

 

Վերջերս Կրտսեր դպրոցում տեղի ունեցավ նաև PYP Exhibition ցուցահանդեսը, որի ընթացքում 4-րդ դասարանի սաները ներկայացրին իրենց նախագծերը։ Բոլոր խմբերը մեծ պատասխանատվությամբ էին մոտեցել աշխատանքներին և ուժ ու եռանդ չէին խնայել՝ լավագույնս պատրաստվելու համար։ Ցուցահանդեսի ընթացքում նրանք պատվով ներկայացրին իրենց նախագծերը՝ ցուցադրելով ստեղծագործական մտածողություն, թիմային աշխատանք և ձեռք բերած գիտելիքների բարձր մակարդակ։

 

Կրտսեր դպրոցում ձևավորված փոխադարձ հարգանքի, համագործակցության և արդարամտության միջավայրը հնարավորություն է տալիս սովորել ու զարգանալ բոլորին՝ սաներին, ուսուցիչներին և ծնողներին։ Այստեղ մշտապես խրախուսվում են նորարարությունը, ազգային արժեքների պահպանումը և միջազգային մտածելակերպի ձևավորումը՝ կրթությունը դարձնելով ոչ միայն գիտելիքի, այլև արժեքների փոխանցում: