Դիպլոմային ծրագրի նախապատրաստական առկա դասընթաց
-webp(75)-o(jpg).webp?token=f083cc37eeb3a20a6ccd09d752ae1518)
Սիրով տեղեկացնում ենք, որ ս/թ հոկտեմբերի 1-ից, որպես արտաուսումնական ակումբ մեկնարկում է Դիպլոմային ծրագրի նախապատրաստական առկա դասընթացը՝ կազմված մաթեմատիկա և անգլերեն առարկաներից:
Նախապատրաստական դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք մինչև ս/թ սեպտեմբերի 20-ը գրանցվել հետևյալ հղումով:
Շիրակացու ճեմարանում Դիպլոմային ծրագրի իրականացման մասին կարող եք տեղեկանալ այստեղ, իսկ Միջազգային բակալավրիատի կազմակերպության պաշտոնական կայքում՝ ծանոթանալ ընդհանուր տեղեկությանը:
Սույն հղումով ներկայացված է նաև Դիպլոմային ծրագրի ուղեցույցը, որտեղ կարող եք գտնել մանրամասներ ծրագրի բովանդակության մասին:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ԴԾ համակարգող` Աննա Ստեփանյանին (010) 68 01 02, (010) 64 07 87 հեռախոսահամարներով կամ գրել highschool@shirakatsy.am էլեկտրոնային հասցեին: