03.12.2025
Համաճեմարանական

Ճեմարանի պատմության 40 ամյակ

Ճեմարանի պատմության 40 ամյակ

Նոյեմբերի 26-ին մեր սիրելի Ճեմարանը նշեց իր պատմության 40-ամյակը՝ ևս մեկ անգամ կարևորելով անցած ճանապարհը, ձևավորված արժեքները և կրթական համայնքի համատեղ ստեղծած առանձնահատուկ մշակույթը։ 

Հոբելյանական օրվա մեկնարկը տրվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած ծաղկադրման արարողությամբ, որտեղ ճեմարանական համայնքը՝ ուսուցիչները, սաները, շրջանավարտները և Ճեմարանի բարեկամները, իրենց հարգանքի խոնարհումը բերեցին անմեղ զոհերի հիշատակին։ 
Օրվա հաջորդ հատվածում ներկայացվեց ճեմարանականների հետաքրքիր էքսպոն, որտեղ ներկայացված էին սաների և աշխատակիցների աշխատանքները, ինչպես նաև Ճեմարանում գործող կառույցների կողմից ստեղծված բազմաբնույթ նախագծերը։ 

Ցուցադրությունը ևս մեկ անգամ ընդգծեց այն արժեքները, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում և դարձել են ճեմարանական ինքնության անբաժանելի մասը։ 
Միջոցառման կարևոր պահերից էր նաև Ճեմարանի 40-ամյակին նվիրված «Որտեղ ավարտվում է ասֆալտը» գրքի շնորհանդեսը, որի էջերում ներկայացված են Ճեմարանի պատմությունը, զարգացման տարբեր փուլերին կարևոր հետք թողած անհատների ներդրումները, կրթական ավանդույթները և տարիների ընթացքում համայնքի ստեղծած բացառիկ ժառանգությունը։ 

Օրվա ավարտին բեմում տեղի ունեցավ գեղեցիկ տոնական միջոցառում, որտեղ ճեմարանականները իրենց կատարումներով ու ստեղծագործություններով գեղեցկացրին տոնակատարությունը։ 

Միջոցառումն ուղեկցվեց բազմաթիվ շնորհավորական ուղերձներով շրջանավարտների, ճեմարանակնների և միջազգային գործընկերների կողմից, որոնք բարձր գնահատեցին Ճեմարանի տարիների նվաճումները և կրթական առաքելությունը։

Ավելի շատ լուսանկարներ տեսնելու համար անցեք մեր Telegram-յան ալիք հետևյալ հղմամբ՝ https://t.me/shirakatsylyceum