28.10.2025
Ավագ դպրոց

Ճեմարանականները Round Square - ի համաժողովում

Ճեմարանականները Round Square - ի համաժողովում

Սեպտեմբերի 19-25-ը Ճեմարանի պատվիրակությունը՝ տնօրեն Աշոտ Ալիխանյանը, Հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանը և ճեմարանական սաներ՝  Ալեքսանդր Խաչատուրյանը, Մարիա Սուքիասյանը, Մերի Պետրոսյանը, Միլա Սուքիասյանը և Նարեկ Ծաղիկյանը պատվով ներկայացրին Հայաստանը և մեր Ճեմարանը Round Square միջազգային համաժողովին, որն այս տարի տեղի ունեցավ Դուբայում։ 

 

Այս տարվա համաժողովի թեման էր «Ավազաթմբերից այն կողմ» («Beyond the Dunes»), իսկ հյուրընկալող դպրոցներն էին GEMS Modern Academy , Indian High School Dubai և The Millennium School - Dubai , որոնք ստեղծել էին հարթակ՝ համաշխարհային կրթական առաջնորդների, աշակերտների և նորարարների համար։
Մեր պատվիրակությունը ակտիվ մասնակցեց տարբեր ծրագրերի, որոնք ուղղված էին Round Square IDEALS-ի սկզբունքներին՝ միջազգային մտածողությանը  (Internationalism), ժողովրդավարությանը (Democracy), բնապահպանությանը (Environmentalism), արկածախնդրությանը և ինքնաճանաչմանը (Adventure), ինչպես նաև՝ առաջնորդությանն (Leadership) ու ծառայությանը (Service): 

 

Ճեմարանականների ամբողջ շաբաթը լցված էր արկածներով, բացահայտումներով, ոգեշնչող հանդիպումներով և նոր ընկերություններով աշխարհի տարբեր անկյուններից ժամանած այլ պատվիրակությունների հետ:

 

Այսպիսի փորձառությունները հիշեցնում են, որ կրթությունը շատ ավելին է, քան դասարանն ու դասագիրքը։
Շնորհակալություն մեր պատվիրակությանը՝ Հայաստանի պատիվը բարձր պահելու, Ճեմարանը լավագույնս ներկայացնելու և նոր միջազգային կապեր ստեղծելու համար: