14.03.2023
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ

«π» թվի միջազգային օր

«π» թվի միջազգային օր

Մարտի 14-ը «π» թվի միջազգային օրն է:

Ներկայացնենք մի քանի փաստ «π» թվի մասին՝

«π»-ն անվերջ տասնորդական կոտորակ է: Այն իռացիոնալ թիվ է, որի ճշգրիտ արժեքը հնարավոր չէ պարզել:

Քանի որ π-ի ճշգրիտ արժեքը հնարավոր չէ պարզել, ուրեմն մենք երբեք չենք կարող գտնել շրջանի ճշգրիտ մակերեսը կամ շրջանագծի երկարությունը:

Հետաքրքիր է, որ լեգենդար մաթեմատիկոս Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան տարեդարձը համընկնում է «π» թվի օրվան:

«π»-ն եգիպտական դիցաբանության մի մասն է։ Ասում են, որ 🔹Գիզայի բուրգերը կառուցված են «π»-ի սկզբունքներով։

«π»-ի արժեքն առաջին անգամ հաշվարկել է Արքիմեդը:

«π»-ի խորհրդանիշը ներկայացվել է ուելսցի մաթեմատիկոս Վիլյամ Ջոնսի կողմից 1706 թվականին։

1737 թվականին Լեոնարդ Էյլերը տարածեց «π»-ի խորհրդանիշի օգտագործումը։

π» թվի օրն առաջին անգամ նշվել է 1988 թվականին ամերիկացի ֆիզիկոս Լարի Շոուի կողմից։

«π»-ի արժեքը որոշվել է մինչև ռեկորդային 22 տրիլիոն տասնորդական նիշ 2017 թվականին:

π»-ի արժեքի հաշվարկը կարող է օգտագործվել որպես համակարգչային պրոցեսորի սթրես-թեստ:

Այս տարի Մաթեմատիկայի ամբիոնը տարբեր դասերի ընթացքում (մաթեմատիկա, անգլերեն, կերպարվեստ, ֆիզկուլտուրա) և տարբեր տարիքային խմբերում իրականացրեց հետաքրքաշարժ խաղեր ու թեմատիկ դասեր՝ նվիրված «π» թվի միջազգային օրվան: