Միջառարկայական նախագիծ՝ «Իմ սրտի քաղաք»
Միջառարկայական կապերը դասապրոցեսում լավագույնս ներկայացնող վերջին նախագիծը ճեմարանականներն իրականացրին Գյումրիում տեղի թիվ 27 դպրոցի սաների հետ համագործակցությամբ՝ «Իմ սրտի քաղաքը» խորագրով:
Նախագծի գլխավոր առարկաներն էին արվեստ (կերպարվեստ, կինոարվեստ, կերմիկա, լուսանկարչություն, գրաֆիկ դիզայն) և ռուսաց լեզու, որպես ինտեգրված առարկաներ ներառված էր Մաթեմատիկան, Աշխարհագրությունը, Պատմությունը:
Յուրաքնաչյուր առարկայի շրջանակում սաները պիտի այցելեին Գյումրիի տեսարժան վայրեր, թանգարաններ, ուսումնասիրեին տարբեր ստեղծագործություններ, շփվեին ու հարցազրույցներ իրականացնեին քաղաքացիների հետ, լուսանկարեին ու նկարահանեին վլոգ:
Այս գործընթացում ճեմարանականների համար որպես ուղեկցող-գիդեր հանդես եկան Գյումրիի թիվ 27 դպրոցի սաները՝ ցույց տալու իրենց քաղաքի տեսարժանն վայրերն ու պատմելու հետաքրքիր պատմությունները:
Այսպես օրինակ, Կերպարվեստ առարկայի շրջանակում սաները պետք է ուսումնասիրեին Ասլամազյան քույրերի ստեղծագործությունները, այցելեին թանգարան, ինչպես նաև նկարեին քաղաքի ճեպանկարներ, մինչ դեռ Կավագործացություն առարկան շեշտադրում էր թանգարանի կերամիկայի ուսումնասիրությունը, որպես հավելում նաև Ձիթողցյանց տուն այցելությունը:
Մշակութաբանություն առարկայի շրջանակում սաներն ուսումնասիրելու են Գյումրիի բնակելի և եկեղեցական ճարտարապետությունը, հետագայում «Գյումրիի և Կարսի բնակելի և եկեղեցական ճարտարապետության նմանությունը» թեմայով հետազոտական աշխատանք կատարելու համար և այլն:
Նախագծի ավարտին եզրահանգումն այսպիսին էր՝ Մշակութային մայրաքաղաքը տեղեկացնում է շրջադարձային կետերի, մեծ պատմությունների և երկրի դարաշրջանների մասին: