Զմյուռնիայի կոտորածը. հանդիպում ցեղասպանագետի հետ
Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ՝ ճեմարանում հյուրընկալեցինք պատմական գիտությունների թեկնածու, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանին։
Դասախոսության հիմնական թեման 1922 թվականին Զմյուռնիայի հայ և հույն բնակչության կանխամտածված բնաջնջումն էր։
Զմյուռնիայում քրիստոնյաների կոտորածների մասին շատերս գրեթե ոչինչ չգիտեինք, ուստի ուշադրությամբ լսեցինք ողջ ցավալի պատմությունը, որից հետո տիկին Մարտոյանը մեծ պատրաստակամությամբ պատասխանեց մեր բոլոր հարցերին։
Այսպիսի հանդիպումները հայ ժողովրդի ցասումնալից անցյալի մասին տեղեկացվելուց զատ նաև մի շատ կարևոր և հատկանշական խորհուրդ ունեն։ Դարավոր թշնամու աններելի ոճրի մասին լսելը նպաստում է, որպեսզի մեր հոգիներում անշեջ մնա հիշելու և պահանջելու վառ կրակը, որը վերջապես ուժ կունենա հակասելու թուրքական ժխտողական քաղաքականությանը։