03.10.2022
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ
Շիրակ Թորոսյանի այցը Ճեմարան1
«Սիրելի՛ սաներ, անկախությունը չպետք է մուրալ կամ խնդրել, անկախությունը պետք է պարտադրել։
Պետք է դառնալ իրական ՀՀ քաղաքացիներ՝ ոչ թե ՀՀ քաղաքացիության անձնագիր ունենալով, այլ հայրենասիրությամբ և իմաստությամբ, և եթե ուզում եք ունենալ երկիր, անկախություն, պետականություն, պետք է պատրաստ լինել նաև զոհաբերությունների»,- Միջին դպրոցի սաների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵՊՀ դասախոս, ճեմարանական ծնող Շիրակ Թորոսյանը:
«Դուք պետք է հաղթեք տգիտությանը և անգրագիրտությանը՝ ձեր արժանապատիվ հայ լինելով և ձեր կրթությամբ։
Հաջողության գրավականը գիտելիքն ու նպատակասլացությունն է, որը ձեզ ցանկացած իրավիճակում կփրկի։ Դրե՛ք ձեր առջև խնդիրներ և լուծե՛ք դրանք»,- իր խոսքում ընդգծեց պարոն Թորոսյանը