«Ազատ թռչող մոդելների» ավիամոդելավորման հանրապետական մրցույթում ճեմարանական Հայկ Մադոյանը նվաճել է 2-րդ տեղը
«Ազատ թռչող մոդելների» ավիամոդելավորման հանրապետական մրցույթում ճեմարանական Հայկ Մադոյանը նվաճել է 2-րդ տեղը:
Հայկը նշեց, որ ավիամոդելավորման նկատմամբ հետաքրքրությունը առաջացել է անցյալ տարի, երբ ճեմարանականներով գնացել էին Արզնի, որտեղ էլ ականատես են եղել մոդելների կառուցման և կիրառման ընթացքին:
«Ավիամոդելավորումը ինձ հնարավորություն տվեց ավելի մոտիկից ծանոթանալու տարատեսակ մոդելների մեխանիզմների հետ տարվող աշխատանքին, ինչպես նաև զարգացրի մի շարք հմտություններ, որոնք ինձ կօգնեն հետագա աշխատանքներում»,-ասում է Հայկը:
Հայկը վստահ է, որ հետագայում էլ ավելի է զարգանալու և ծնունդ տալու ավելի բազմաֆունկցիոնալ մոդելների, արդեն իսկ մասնակցելով մրցույթների՝ աշխարհի մաշտաբով. «Մի օր իմ պատրաստած մոդելները հարկ եղած դեպքում կծառայեցնեմ նաև իմ երկրում»:
Սա 2022թ-ին Հայկի արդեն 2-րդ մեդալն է:
Հայկը արդեն հասցրել է հաղթել սենյակային թռչող «գերթեթև» մոդելների գծով ավիամոդելիստների հանրապետական մրցույթում՝ զբաղեցնելով 1-ին տեղը, դառնալով Հայաստանի չեմպիոն:
Ավիամոդելավորման արտաուսումնական ակումբը Ճեմարանում գործում է նախորդ ուսումնական տարվանից, ակումբի ղեկավարն է Էդուարդ Կարամյանը