22.04.2023
Բաց օլիմպիադա 2023
-webp(75)-o(jpg).webp?token=97f558b80e1115e91ba4d2f2e9c8fc5d)
Բաց օլիմպիադան մեկնարկեց. 4-8-րդ դասարանների ավելի քան 3000 մասնակից, գրեթե 5500 աշակերտ՝ ըստ տարբեր առարկաների ընտրության, Հայաստանից և Արցախից մասնակցում է Բաց օլիմպիադա 2023-ին:
Տարեցտարի ընդլայնելով օլիմպիադայի իրականացման աշխարհագրությունը՝ մեր նպատակն է օլիմպիական շարժման մասնակից դարձնել նաև մարզերի աշակերտներին: Նախորդ տարի Երևանից բացի, օլիմպիադաներ անցկացվեցին Արցախում և Սյունիքում (Գորիս, Մեղրի), այս տարի՝ դարձյալ Արցախ, Սյունիք (Գորիս, Կապան, Մեղրի), Գեղարքունիք (Մարտունի, Գավառ) և Տավուշ (Իջևան):
Մեր հայրենիքի տարբեր կետերից օլիմպիադաների անցկացման ընթացքի մասին պատմում են լուսանկարները