05.03.2025
Կրտսեր դպրոց

Ընդունելություն Կրտսեր դպրոցի առաջին դասարանում 2025-2026 ուս. տարվա համար

Ընդունելություն Կրտսեր դպրոցի առաջին դասարանում 2025-2026 ուս. տարվա համար

Հարգելի ծնողներ

 

Տեղեկացնում ենք, որ 2025-2026 ուստարվա առաջին դասարանի ընդունելության դիմումների ընդունումը տեղի է ունենալու մարտի 10-24-ը ներառյալ՝ դիմումների առցանց գրանցման համակարգում՝ https://www.shirakatsy.am/forms

 

Խնդրում ենք նախքան դիմելը ծանոթանալ առաջին դասարանի ընդունելության կարգին և ընդունելության քաղաքականությանը` https://shirakatsy.am/storage/files/admission-policy-primary.pdf

  

Որպես աջակցություն՝ խնդրում ենք Ձեր ուշադրությունը հետևյալ կարևոր կետերին.

 

  • Համաձայն ընդունելության կանոններին՝ փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները ներբեռնվում են դիմումների առցանց գրանցման համակարգ մարտի 10-ից 24-ը՝ մինչև 24:00 (հղումը տեղադրված է նաև Ճեմարանի պաշտոնական կայքում՝ նարնջագույն կոճակ):
  • Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ դիմումը համարվում է վավեր, եթե ներբեռնված են դիմումների առցանց գրանցման համակարգում աստղանիշով (*) նշված բոլոր փաստաթղթերը (դիմորդ երեխայի ծննդյան վկայական, հանրային ծառայության համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք, երեխայի լուսանկար, քննավարձի կտրոն):
  • Խնդրում ենք ուշադիր լինել դիմումի մեջ էլեկտրոնային հասցեն նշելիս և խուսափել տառասխալներից. Ձեր նշած էլեկտրոնային հասցեին է ուղարկվելու ընդունելության հետ կապված տեղեկատվությունը, սխալ հասցեի դեպքում տեղեկատվությունը Ձեզ չի հասնի:
  • Դիմումը հաջողությամբ ներբեռնելու դեպքում համակարգը ավտոմատ կերպով Ձեր նշած էլ.հասցեին նամակ է ուղարկում, որի մեջ նշված է, որ Ձեր դիմումը հաջողությամբ ընդունվել է (խնդրում ենք ստուգել նաև էլհասցեի spam հատվածը):
  • Դիմումը ստանալու ամսաթվից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կրտսեր դպրոցի աշխատակիցը հեռախոսազանգով կկապվի դիմումատու ծնողի հետ՝ երեխայի թեստավորման օրվա և ժամի մասին տեղեկացնելու նպատակով:

 

Ուշադրություն՝ եթե դիմումը տալուց հետո պատասխան նամակ չեք ստացել կամ ունեք դիմումը լրացնելու հետ կապված որևէ այլ տեխնիկական հարց, խնդրում ենք կապվել ընդունելության աշխատանքների համակարգող Աննա Աղասյանի հետ՝ 044640126: Իսկ եթե դիմումը տալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կրտսեր դպրոցից Ձեզ չեն զանգահարել, խնդրում ենք կապվել կրտսեր դպրոցի հետ՝ 044640103 հեռախոսահամարով:


Հ.Գ. Դիմումները ընդունվում են միայն առցանց եղանակով: Դիմումների ընդունման համակարգը բաց է լինելու մարտի 10-ից 24-ը ներառյալ