Մեր առաքելությունը

Ճեմարանի առաքելությունն է կերտել ազգային հենքի վրա ձևավորված համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի:
Մեր նշանաբանը
Մեր տուն Ճեմարան, մեր սուրբ Ճեմարան
Մեր կարգախոսը
ՃԵմարանը մեր տունն է, նրա պատիվը մեր պատիվն է:
  • 1
    ուսանող-ուսուցիչ հարաբերակցություն
  • 1
    ընդունելություն բուհեր
  • 1
    ուսանողներ ամբողջ աշխարհից
  • 1
    շրջանավարտ
Մեր օրհներգը Լսել օրհներգը

Կայքը փորձարկման փուլում է

Ճեմարանի կազմում գործում են կրտսեր, միջին, ավագ դպրոցները, ինչպես նաև մանկակրթարանը։

Հիմնադրման օրվանից Ճեմարանն աշխատել է տնօրեն Աշոտ Ալիխանյանի հեղինակային կրթական ծրագրով, իսկ 2013թ․-ից ճեմարանականները հնարավորություն են ստացել ուսումնառելու նաև Միջազգային բակալավրիատի ծրագրերով:

Մենք իրականացնում ենք ՄԲ Կրտսեր դպրոցի ծրագիրը (PYP), Միջին դպրոցի ծրագիրը (MYP) և Դիպլոմային ծրագիրը (DP)՝ ավագ դպրոցում։

Մանկակրթարան

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի Մանկակրթարանը հիմնադրվել է 1998 թվականին: Մանկակրթարանն ապահովում է 3-6 տարեկան երեխաների կրթությունը: Ուսումնական գործընթացը Մանկակրթարանում կազմակերպում է Միջազգային բակալավրիատի Կրտսեր դպրոցի (Primary Years Program կամ IB PYP) ինտեգրված կրթական ծրագրով:

Մանկակրթարանի նպատակն է ձևավորել մարմնով և հոգով առողջ, ներդաշնակ զարգացած սաներ, որոնք լիովին պատրաստ կլինեն հետագա ուսումնառությանը։ Մանկակրթարանի մանկավարժական և սպասարկող անձնակազմը համալրվում է մրցութային հիմունքներով և մշտապես մասնակցում է ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում կազմակերպվող վերապատրաստումներին:

Իմանալ ավելին
Կրտսեր դպրոց

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի Կրտսեր դպրոցը ստեղծվել է 1998 թվականին: Կրտսեր դպրոցի ուսումնական գործընթացը կազմակերպում է ՀՀ պետական և Միջազգային բակալավրիատի Կրտսեր դպրոցի (Primary Years Program կամ IB PYP) ինտեգրված կրթական ծրագրով: IB PYP ծրագրի հիմնական նպատակը բանիմաց, հետազոտող և մշտապես զարգացող անհատի ձևավորումն է: Կրտսեր դպրոցի ծրագիրը ապահովում է 6-10 տարեկան երեխաների կրթությունը:

Կրտսեր դպրոցն ունի գրադարան, ՏՀՏ սենյակ, պարասրահ, սպորտդահլիճ, խոհանոց, ճաշասրահ, բուժկետ, ինչպես նաև խաղահրապարակ: Դպրոցում դասասենյակները հարմարեցված են երեխաների տարիքային և անհատական առանձնահատկություններին: Ուսուցիչներն ու մասնագետներն ընտրվում են մրցութային հիմունքներով և մշտապես մասնակցում են վերապատրաստումների` կատարելագործելով իրենց հմտություններն ու կարողությունները:

Իմանալ ավելին
Միջին դպրոց

Շիրակացու ճեմարանի Միջին դպրոցի ծրագիրը նախատեսված է 10-16 տարեկան սաների համար, և սկսվում է 5-րդ դասարանից: Միջին դպրոցի ծրագիրը (ՄԴԾ) նորարարական համընդհանուր կրթական ծրագիր է, որը ոչ միայն խստապահանջ մոտեցում ունի սանի ուսումնառության նկատմամբ, այլև կարևորում է անձնային այնպիսի հմտությունների զարգացումը, որոնք առանցքային են ողջ կյանքի ընթացքում սովորող դառնալու գործում:

Սա ուսանողակենտրոն ծրագիր է, որը կրթում է ինտելեկտուալ մտածողությամբ և հետքրքրասեր երիտասարդների՝ կենտրոնացված սանի սոցիալական, զգացական և կրթական կարիքների վրա: ՄԴԾ-ի չափանիշները համապատասխանեցված են հայկական ազգային կրթական ծրագրի նպատակներին և պահանաջներին՝ նախապատրաստելով սաներին բավարարելու և՛ ՄԲ Դիպլոմային ծրագրի, և՛ ավագ դպրոցի ազգային ծրագրի պահանջները:

Իմանալ ավելին
Ավագ դպրոց

Ճեմարանի Ավագ դպրոցում 11-12-րդ դասարաններում ուսուցումը կազմակերպվում է Հեղինակային ծրագրով՝ առարկաների լայն ընտրությամբ տարբերակված հոսքերով և/կամ Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրով՝ անգլերենով:

Ավագ դպրոցում ուսումնական գործընթացի անբաժան մաս են կազմում արտաուսումնական տարաբնույթ միջոցառումները (համերգներ, անվանի մարդկանց հետ հանդիպումներ, դասընթացներ, սեմինարներ, այցելություններ տարբեր կազմակերպություններ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով), կամավորական աշխատանքը, սովորողների խորհուրդի գործունեությունը:

Իմանալ ավելին

Միջազգային բակալավրիատի (ՄԲ) սովորողի բնութագրիչները

Միջազգային բակալավրիատի կրթական ծրագրերը միտված են խթանելու սովորողների ինքնուրույնությունն ու ողջ կյանքում սովորելու ցանկությունը։ ՄԲ-ն նպաստում է արդի համամոլորակային խնդիրներից տեղեկացված և գործունակ անհատների կերտմանը, որոնք աշխարհը կդարձնեն ավելի լավը։

Որպես ՄԲ սովորողներ` մենք ձգտում ենք լինել

  • ՎԵՐԼՈՒԾՈՂ
    ՎԵՐԼՈՒԾՈՂ
  • ԲԱՆԻՄԱՑ
    ԲԱՆԻՄԱՑ
  • ՀԵՏԱԶՈՏՈՂ
    ՀԵՏԱԶՈՏՈՂ
  • ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ
    ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ
  • ՀԱՄԱՐՁԱԿ
    ՀԱՄԱՐՁԱԿ
  • ՀԱՂՈՐԴԱԿՑՎՈՂ
    ՀԱՂՈՐԴԱԿՑՎՈՂ
  • ՄՏԱԾՈՂ
    ՄՏԱԾՈՂ
  • ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ
    ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ
  • ՀՈԳԱՏԱՐ
    ՀՈԳԱՏԱՐ
  • ԼԱՅՆԱԽՈՀ
    ԼԱՅՆԱԽՈՀ
ՎԵՐԼՈՒԾՈՂ
Մենք խորությամբ վերլուծում ենք աշխարհը, մեր սեփական գաղափարներն ու փորձը: Մենք աշխատում ենք հասկանալ և ըմբռնել մեր ուժեղ և թույլ կողմերը, որպեսզի էլ ավելի աջակցենք մեր ուսմանը և մասնագիտական զարգացմանը:
ԲԱՆԻՄԱՑ
Մենք ուսումնասիրում ենք նշանակալից թեմաներ տարբեր առարկաների միջոցով, որոնք կարևոր են մեր համայնքում և ամբողջ աշխարհում:
ՀԵՏԱԶՈՏՈՂ
Մենք զարգացնում ենք մեր հետաքրքրասիրությունը՝ հարցեր տալով, հետազոտելով և պատասխաններ գտնելով: Մենք գիտենք` ինչպես սովորել ինքնուրույն և ուրիշների հետ: Մենք սովորում ենք խանդավառությամբ և պահպանում ենք սովորելու հանդեպ մեր սերը ողջ կյանքի ընթացքում:
ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ
Մենք ընկալում ենք մեր կյանքի բոլոր տեսանկյունները՝ մտավոր, ֆիզիկական և զգացմունքային, ինչպես նաև հավասարակշռելու կարևորությունը մեր և ուրիշների բարեկեցության համար: Մենք գիտակցում ենք մեր փոխկախվածությունը այլ մարդկանց և այն աշխարհի հետ, որտեղ մենք ապրում ենք:
ՀԱՄԱՐՁԱԿ
Մենք հեռատեսությամբ ու վճռականությամբ ենք մոտենում անորոշությանը։ Աշխատում ենք ինքնուրույն և համատեղ՝ բացահայտելու նոր գաղափարներ և նորարարական ռազմավարություններ: Մենք հնարամիտ և տոկուն ենք մարտահրավերների և փոփոխությունների առջև:
ՀԱՂՈՐԴԱԿՑՎՈՂ
Մենք վստահորեն ինքնաարտահայտվում ենք մեկից ավելի լեզուներով և տարբեր մեթոդներով: Մենք արդյունավետորեն հաղորդակցվում ենք, ուշադիր լսում մյուս անհատների և խմբերի առաջարկությունները:
ՄՏԱԾՈՂ
Մենք օգտագործում ենք քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունները բարդ խնդիրների վերլուծության համար: Մենք մտածված քայլեր ենք ձեռնարկում և կատարում բարոյական ընտրություն:
ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ
Մենք գործում ենք ազնվության, արդարության ու արդարամտության ուժեղ զգացումով և հարգանքով բոլոր մարդկանց արժանապատվության և իրավունքների նկատմամբ: Մենք պատասխանատու ենք մեր գործողությունների և դրանց հետևանքների համար։
ՀՈԳԱՏԱՐ
Մենք դրսևորում ենք ապրումակցում, կարեկցանք ու հարգանք: Մենք պատասխանատվություն ենք վերցրել ծառայելու հասարակությանը՝ իրականացնելով դրական փոփոխություններ մարդկանց կյանքում և շրջապատող աշխարհում:
ԼԱՅՆԱԽՈՀ
Մենք արժևորում և գնահատում ենք մեր մշակույթն ու պատմությունը, ինչպես նաև ուրիշների արժեքներն ու ավանդույթները: Մենք փնտրում և ուսումնասիրում ենք տարբեր տեսանկյուններ, ինչպես նաև սովորում և զարգացնում ենք զանազան հմտություններ:

Նորություններ և իրադարձություններ

Տեսնել ավելին
Մասնագիտական կողմնորոշման 2023 թվականի միջազգային համաժողովները
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
17.04.2024
Մասնագիտական կողմնորոշման 2023 թվականի միջազգային համաժողովները
ՍԱՐԵՐԻ ԿԵՍԸ ՁՅՈՒՆ Է, ԳԱՐՈՒՆ Է… Ալլա Նալբանդյան, 12-րդ դասարան
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
08.04.2024
ՍԱՐԵՐԻ ԿԵՍԸ ՁՅՈՒՆ Է, ԳԱՐՈՒՆ Է… Ալլա Նալբանդյան, 12-րդ դասարան
Գագիկ Գինոսյանի հիշատակին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Աջակցություն «Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի քիմիայի լաբորատորիայի համար:
15.01.2024
Աջակցություն «Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի քիմիայի լաբորատորիայի համար:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի միջնորդությամբ ռուսական Парралель Z տելեգրամյան ալիքի ղեկավարությունը՝ ի դեմս պարոն Արթուրի, հետևորդների շրջանում կազմակերպել է դրամահավաք, որի արդյունքում գոյացած միջոցներն ուղղել է «Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի քիմիայի լաբորատորիայի համար անհրաժեշտ պարագաներ և սարքավորումներ գնելուն:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Փոխըմբռնման հուշագիր «Ազգային Կրթական Կենտրոն» ՓԲԸ-ի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ-ի միջև
12.01.2024
Փոխըմբռնման հուշագիր «Ազգային Կրթական Կենտրոն» ՓԲԸ-ի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ-ի միջև
Փոխըմբռնման հուշագիր «Ազգային Կրթական Կենտրոն» ՓԲԸ-ի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ-ի միջև: Հուշագրի գաղափարն է՝ նպաստել կենսակերպ էկոհամակարգի (Lifestyle Ecosystem) զարգացմանը, որն էլ խթանում է բարեկեցությունը, կրթությունը և նորարարությունը:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
«Հույսի գույներ» օրացույցներ 2024թ.
28.12.2023
«Հույսի գույներ» օրացույցներ 2024թ.
Սիրով կիսվում ենք «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի և Սիդնեյի հայկական ՀԲԸՄ Ալեքսանտր Վարժարանի համատեղ նախաձեռնությամբ «Հույսի գույներ» խորագիրը կրող 2024թ. օրացույցներով, որոնք հանվեցին ցուցահանդես-վաճառքի:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Միջազգային դպրոցների խորհրդի ներկայացուցիչների այցը Ճեմարան
27.12.2023
Միջազգային դպրոցների խորհրդի ներկայացուցիչների այցը Ճեմարան
Ճեմարանում հյուրընկալել ենք Միջազգային դպրոցների խորհրդի ներկայացուցիչներ՝ գնահատման ղեկավար Քրիստոֆեր Մաջիոին և Սոտոգրանդե միջազգային դպրոցի ՄԲ Կրտսեր դպրոցի համակարգող Անդրեա Բեննեթ Կասերեսին: Այցի շրջանակում տեղի ունեցավ նախապատրաստական գնահատում, ինչպես նաև սեմինար մանկավարժական առաջնորդության անդամների համար:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Թյենծին Յինհուա միջազգային դպրոցի պատվիրակությունը Ճեմարանում
18.12.2023
Թյենծին Յինհուա միջազգային դպրոցի պատվիրակությունը Ճեմարանում
Չինաստանի Թյենծին Յինհուա միջազգային դպրոցի պատվիրակությունը վերջերս համագործակցային առաջարկով այցելել է Ճեմարան: Պատվիրակության անդամները շրջեցին կրթահամալիրում, հանդիպեցին տնօրինության անդամներին, քննարկեցին երկու երկրների և մշակույթների միջև հզոր կրթական համագործակցության նոր ուղիների ստեղծման և դրանց զարգացման մասին, ինչպես նաև ձեռք բերեցին պայմանավորվածություն հետագա հանդիպումների կազմակերպման վերաբերյալ:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Հայտարարություն

Տեսնել բոլորը
«ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ, ՍՅՈՒՆԻՔԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ. 2024-2025 ՈՒՍՏԱՐԻ
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
08.05.2024
«ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ, ՍՅՈՒՆԻՔԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ. 2024-2025 ՈՒՍՏԱՐԻ
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Ընդունելություն Միջին դպրոցում
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ
02.05.2024
Ընդունելություն Միջին դպրոցում
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Ընդունելություն ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների սաների 2024-2025 ուստարվա համար
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
08.04.2024
Ընդունելություն ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների սաների 2024-2025 ուստարվա համար
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Շիրակացու ճեմարանը հայտարարում է հանրապետական հանրակրթական բաց օլիմպիադայի մեկնարկ
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ
25.03.2024
Շիրակացու ճեմարանը հայտարարում է հանրապետական հանրակրթական բաց օլիմպիադայի մեկնարկ
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Ընդունելություն Կրտսեր դպրոցի առաջին դասարանում 2024-2025 ուս. տարվա համար
ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑ
10.03.2024
Ընդունելություն Կրտսեր դպրոցի առաջին դասարանում 2024-2025 ուս. տարվա համար
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Ընդունելություն 2024-2025 Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրում (ՄԲԴԾ), I փուլ
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
05.03.2024
Ընդունելություն 2024-2025 Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրում (ՄԲԴԾ), I փուլ
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Բաց դռների օր Կրտսեր դպրոցում
ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑ
01.03.2024
Բաց դռների օր Կրտսեր դպրոցում
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Բաժանորդագրվե՛ք մեր էլեկտրոնային հարթակին