03.06.2025

Միացիր «Հեքիաթ» ճամբարի թիմին

Միացիր «Հեքիաթ» ճամբարի թիմին

Ամենասպասված, ամենասիրված, ամենահետաքրքիր, ամենահամարձակ «Հեքիաթ» ճամբարը մեկնարկում է։

  
Հանքավանի գեղատեսիլ բնության գրկում «Հեքիաթ» ճամբարը կգործի հատուկ մշակված ռազմաուսումնական ծրագրով, յուրահատուկ ու նոր լուծումներով։

 

Ճամբարի աշխատանքների իրականացման, սաների ակտիվ և բովանդակալից հանգստի կազմակերպման համար աշխատակազմը կարիք ունի համալրման. փնտրում ենք համարձակ և պատրաստակամ ջոկատավարներ և ֆիզղեկեր:

 

Ճամբարի անցկացման ժամկետը՝ 15–27 հուլիսի, 2025թ։
Շտապե՛ք միանալ մեզ՝ գրանցվեք այստեղ

 

Դե, ինչ, կհանդիպենք Հեքիաթում...