05.06.2026

Միացիր «Հեքիաթ» ճամբարի թիմին

Միացիր «Հեքիաթ» ճամբարի թիմին

Ամենասպասված, ամենասիրված, ամենահետաքրքիր, ամենահամարձակ «Հեքիաթ» ճամբարը մեկնարկում է։

 

Հանքավանի գեղատեսիլ բնության գրկում «Հեքիաթ» ճամբարը կգործի հատուկ մշակված ռազմաուսումնական ծրագրով, յուրահատուկ ու նոր լուծումներով։

 

Ճամբարի աշխատանքների իրականացման, սաների ակտիվ և բովանդակալից հանգստի կազմակերպման համար աշխատակազմը կարիք ունի համալրման. փնտրում ենք համարձակ և պատրաստակամ ջոկատավարներ և ֆիզղեկեր:

 

Ժամանակահատված՝ 06.07.26 - 18.07.26թթ:

 

Շտապե՛ք գրանցվել այստեղ. այսպիսի փորձառությունը ապագա մարտահրավերների հաղթահարման կարևոր և լուրջ նախապայման է:


Դե, ինչ, կհանդիպենք Հեքիաթում...