08.04.2024
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Ընդունելություն ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների սաների 2024-2025 ուստարվա համար

Ընդունելություն ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների սաների 2024-2025 ուստարվա համար

  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

      «ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ

                                                         08 ապրիլի, 2024թ.

Թանկագի՛ն բարեկամ,

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ավագ դպրոցի սաների համար «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հայտարարում է մրցութային ընդունելություն՝ 2024-2025 ուստարում՝ 11-րդ դասարանում սովորողների համար: Լավագույն արդյունքներ ցուցաբերած 2 թեկնածուները կստանան կրթաթոշակ Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից 11-րդ և 12-րդ դասարանների ուսման վարձավճարի և կեցության ծախսերի համար:
 

Ո՞վքեր կարող են մասնակցել ընդունելությանը

Ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների դպրոցների 2023-2024 ուստարվա 10-րդ դասարանի սովորողները՝ սոցիալապես անապահով ընտանիքներից (քննությունները հաղթահարած դիմորդները անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնեն քննություններից հետո):
 

Ինչպե՞ս է կազմակերպվելու ընդունելության գործընթացը

Ընդունելության գործընթացը կազմակերպվելու է 2 փուլով (գրավոր և բանավոր): Գրավոր փուլը նախատեսվում է կազմակերպել ապրիլի 27-ից մայիսի 11-ը ընկած ժամանակահատվածում:

Առաջին՝ գրավոր փուլի ընթացքում, դիմորդները քննություններ են հանձնելու հետևյալ առարկաներից՝ հայոց լեզու, մաթեմատիկա, ռուսաց լեզու, սանի կողմից ուսումնասիրվող օտար լեզու, բնական գիտություններ (քննաթերթիկը ներառում է հարցեր քիմիա, ֆիզիկա և կենսաբանություն առարկաներից) կամ հասարակագիտական առարկաներ (քննաթերթիկը ներառում է հարցեր հասարակագիտություն, հայոց պատմություն և համաշխարհային պատմություն առարկաներից):
 

Քննությունները հաղթահարած դիմորդները կմասնակցեն երկրորդ փուլին` հարցազրույցին:

Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ ապրիլի 25-ը ներառյալ լրացնել առցանց դիմում-հայտը ստորև հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSetUhF2eKkp5k7xvHfM7JcHgovlpwAUNNUwM5dE8T65BGtrsQ/viewform?usp=sf_link

Դիմում-հայտ ներկայացրած դիմորդների հետ կապ կհաստատվի Շիրակացու ճեմարանի կողմից՝ քննությունների ժամանակացույցը ներկայացնելու նպատակով:
 

Որտե՞ղ են բնակվելու սաները

Սաները բնակվելու են «Շիրակացու ճեմարան»-ի հանրակացարանում: 11-12-րդ դասարաններում սովորելու ընթացքում սաների ուսումնառության և կեցության ֆինանսավորումն իրականացվելու է Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից:

«Շիրակացու ճեմարան»-ի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով www.shirakatsy.am կայքը կամ հետևելով մեր ֆեյսբուքյան էջին: Իսկ ստորև հղումով տրամադրում ենք ճեմարանում վիրտուալ շրջայցի հնարավորություն` https://www.youtube.com/watch?v=58opeDku1DA:
 

Ընդունելության հետ կապված հարցերի դեպքում դիմորդները կարող են դիմել Աղասյան Աննային՝ 044 640126 հեռախոսահամարով:

Հասցե՝ Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փողոց. 35

Հեռախոս` +374 10 680102, +374 44 640126

Էլ.հասցե` info@shirakatsy.am, admissionoffice@shirakatsy.am