«ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ, ՍՅՈՒՆԻՔԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ. 2024-2025 ՈՒՍՏԱՐԻ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
«ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ, ՍՅՈՒՆԻՔԻ,ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ
08 ապրիլի, 2024թ.
Թանկագի՛ն բարեկամ,
ՀՀ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքների ավագ դպրոցի սաների համար «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հայտարարում է մրցութային ընդունելություն՝ 2024-2025 ուստարում՝ 11-րդ դասարանում սովորողների համար: Լավագույն արդյունքներ ցուցաբերած 2 թեկնածուները կստանան կրթաթոշակ Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից 11-րդ և 12-րդ դասարանների ուսման վարձավճարի և կեցության ծախսերի համար:
Ո՞վքեր կարող են մասնակցել ընդունելությանը
Ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքների դպրոցների 2023-2024 ուստարվա 10-րդ դասարանի սովորողները՝ սոցիալապես անապահով ընտանիքներից (քննությունները հաղթահարած դիմորդները անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնեն քննություններից հետո):
Ինչպե՞ս է կազմակերպվելու ընդունելության գործընթացը
Ընդունելության գործընթացը կազմակերպվելու է 2 փուլով (գրավոր և բանավոր): Գրավոր փուլը նախատեսվում է կազմակերպել Շիրակացու ճեմարանում հունիսի 10-ից հունիսի 28-ը ընկած ժամանակահատվածում:
Առաջին՝ գրավոր փուլի ընթացքում, դիմորդները քննություններ են հանձնելու հետևյալ առարկաներից՝ հայոց լեզու, մաթեմատիկա, ռուսաց լեզու, սանի կողմից ուսումնասիրվող օտար լեզու, բնական գիտություններ (քննաթերթիկը ներառում է հարցեր քիմիա, ֆիզիկա և կենսաբանություն առարկաներից) կամ հասարակագիտական առարկաներ (քննաթերթիկը ներառում է հարցեր հասարակագիտություն, հայոց պատմություն և համաշխարհային պատմություն առարկաներից):
Քննությունները հաղթահարած դիմորդները կմասնակցեն երկրորդ փուլին` հարցազրույցին:
Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ մայիսի 31-ը ներառյալ լրացնել առցանց դիմում-հայտը ստորև հղումով՝ Դիմում-հայտ
Դիմում-հայտ ներկայացրած դիմորդների հետ կապ կհաստատվի Շիրակացու ճեմարանի կողմից՝ քննությունների ժամանակացույցը ներկայացնելու նպատակով:
Որտե՞ղ են բնակվելու սաները
Սաները բնակվելու են «Շիրակացու ճեմարան»-ի հանրակացարանում: 11-12-րդ դասարաններում սովորելու ընթացքում սաների ուսումնառության և կեցության ֆինանսավորումն իրականացվելու է Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից:
«Շիրակացու ճեմարան»-ի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով www.shirakatsy.am կայքը կամ հետևելով մեր ֆեյսբուքյան էջին: Իսկ ստորև հղումով տրամադրում ենք ճեմարանում վիրտուալ շրջայցի հնարավորություն` https://www.youtube.com/watch?v=58opeDku1DA:
Ընդունելության հետ կապված հարցերի դեպքում դիմորդները կարող են դիմել Աղասյան Աննային՝ 044 640126 հեռախոսահամարով:
Հասցե՝ Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փողոց. 35
Հեռախոս` +374 10 680102, +374 44 640126
Էլ.հասցե` info@shirakatsy.am, admissionoffice@shirakatsy.am