10.03.2026
Կրտսեր դպրոց
Ընդունելություն Կրտսեր դպրոցում
Ընդունելության 1-ին փուլի դիմորդների՝ դպրոցին հոգեբանական պատրաստվածության թեստավորումների արդյունքում առաջացած թափուր տեղերը համալրելու համար առաջին դասարանի դիմումների գրանցման առցանց համակարգը մարտի 10-ից 15-ը բաց կլինի նոր դիմորդների համար:
Խնդրում ենք ուշադրություն դարձնել հետևյալ կետերին:
- Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ դիմումը համարվում է վավեր, եթե ներբեռնված են դիմումների առցանց գրանցման համակարգում աստղանիշով (*) նշված բոլոր փաստաթղթերը (երեխայի ծննդյան վկայական, սոցքարտ, քննավարձի կտրոն, երեխայի լուսանկար), մյուս փաստաթղթերը անհրաժեշտ են պայմանագիրը կնքելու ժամանակ:
- Եթե երեխայի հանրային ծառայության համարանիշը ծննդյան վկայականի հետ նույն փաստաթղթի վրա է նշված, խնդրում ենք ՀԾՀ բաժնում ևս մեկ անգամ ներբեռնել ծննդյան վկայականը:
- Դիմումը հաջողությամբ ներբեռնելու դեպքում համակարգը անմիջապես ավտոմատ կերպով Ձեր նշած էլ.հասցեին նամակ է ուղարկում, որի մեջ նշված է, որ Ձեր դիմումը հաջողությամբ ընդունվել է, և Ձեզ տրամադրվում է քառանիշ թվային կոդ՝ հետագայում երեխայի թեստավորման արդյունքներին հետևելու նպատակով (խնդրում ենք ստուգել նաև էլ.հասցեի spam հատվածը):
- Խնդրում ենք ուշադիր լինել դիմումի մեջ էլեկտրոնային հասցեն նշելիս և խուսափել տառասխալներից. Ձեր նշած էլեկտրոնային հասցեին է ուղարկվելու ընդունելության հետ կապված տեղեկատվությունը, սխալ հասցեի դեպքում տեղեկատվությունը Ձեզ չի հասնի:
- Եթե դիմումը ներբեռնելուց հետո պատասխան նամակ չեք ստացել կամ ունեք դիմումը լրացնելու հետ կապված որևէ այլ տեխնիկական հարց, խնդրում ենք աշխատանքային ժամերին կապվել ընդունելության աշխատանքների համակարգող Աննա Աղասյանի հետ՝ 044 640126: Այլ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել կրտսեր դպրոց՝ 044 640103 հեռախոսահամարով յուրաքանչյուր աշխատանքային օր, 9:00-17:00 :
Առցանց դիմումը լրացնելու համար սեղմեք shirakatsy.am/forms: