23.04.2025
Միջին դպրոց
Անհատական նախագծերի ստուգատես Միջին դպրոցում
-webp(75)-o(jpg).webp?token=99f06606a846ebf8d74b4d619769b82e)
Վերջերս Միջին դպրոցում տեղի ունեցավ 10-րդ դասարանցիների անհատական նախագծերի ստուգատեսը, որը շուրջ մեկ տարվա ուսումնասիրությունների ու հետազոտությունների արդյունք էր։
Սաների կատարած աշխատանքները, ինչպես միշտ, յուրօրինակ էին և հիմնված՝ սեփական նախասիրությունների կամ առաջիկա մասնագիտական կողմնորոշման վրա։
Անհատական նախագիծը Միջազգային բակալավրիատի Միջին դպրոցի ծրագրում կարևորագույն տեղ է զբաղեցնում և այն կարծես ամփոփումն է այն բոլոր հետազոտական աշխատանքների, որոնք սկսվում են Կրտսեր դպրոցից, շարունակվում մինչև Միջին դպրոց և ուղեկցում սաներին իրենց ամբողջ կյանքում։