09.03.2026
Ավագ դպրոց

Ընդունելություն Դիպլոմային Ծրագրում

Ընդունելություն Դիպլոմային Ծրագրում

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 
ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 
ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ
2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ
I ՓՈՒԼ


Շիրակացու ճեմարանի ՄԲ Դիպլոմային ծրագրի մասին
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագիրը (ՄԲԴԾ) ավագ դպրոցի միջազգային կրթական ծրագիր է, որին կարող են դիմել ՀՀ և օտարերկրացի սովորողները: ՄԲԴԾ-ում ուսումը իրականացվում է անգլերենով (ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 23-ի №221-Ա որոշում): ՄԲԴԾ շրջանավարտները, ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացի, ՄԲԴԾ դիպլոմի հետ մեկտեղ ստանում են նաև ՀՀ պետական նմուշի ատեստատ:

 

Ինչպե՞ս դիմել
2026-2027 ուստարվա ընդունելությանը մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև ս/թ մարտի 25-ը ներառյալ լրացնեն ընդունելության հայտը հետևյալ հղումով: Ընդունելության քաղաքականությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 
ՀՀ քաղաքացիները ընդունելությանը կարող են մասնակցել միայն ապրիլյան շրջափուլին:

Դիմորդները պետք է

  • հանձնեն ընդունելության քննություններ անգլերեն և մաթեմատիկա առարկաներից,
  • մասնակցեն առարկայական հարցազրույցներին:

 

Քննությունների ժամանակացույց

Անգլերեն - ապրիլի 1, ժամը 15:30
Մաթեմատիկա - ապրիլի 2, ժամը 15:30
Հարցազրույց - ապրիլի 10, ժամը 10:30
 

Ինչու՞ ընտրել Շիրակացու ճեմարանի ՄԲ Դիպլոմային ծրագիրը 


ՄԲ Դիպլոմային ծրագիրը առաջարկում է միջազգայնորեն ընդունված որակավորում` բարձրագույն կրթություն ստանալու համար և ճանաչված է աշխարհի բազմաթիվ համալսարանների կողմից (օրինակ՝ Քեմբրիջ, Օքսֆորդ, Սթենֆորդ, Չիկագոյի և աշխարհի շատ այլ բարձրակարգ համալսարաններ և քոլեջներ): 2016-2025թթ. ավարտական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:  Շիրակացու ճեմարանում Դիպլոմային ծրագրի իրականացման մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այս հղումով, իսկ ընդհանուր տեղեկությունների համար կարող եք այցելել Միջազգային բակալավրիատի կազմակերպության պաշտոնական կայք։  

 

Լրացուցիչ տեղեկությունների համար 

  • զանգահարել ընդունելության աշխատանքների համակարգող Աննա Աղասյանին 044 64 01 26 հեռախոսահամարով,
  • գրել admissionoffice@shirakatsy.am էլեկտրոնային հասցեին:

 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը Միջազգային Բակալավրիատի կրտսեր, միջին և ավագ դպրոցների ծրագրերով հավատարմագրված միակ կրթահամալիրն է ՀՀ-ում, «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի առաջին լիիրավ անդամն է տարածաշրջանում՝ կիսելով համայնքային ծառայության, աշխատանքային նախագծերի և փոխանակման ծրագրերի միջոցով ձեռք բերված եզակի և հավակնոտ նպատակներ։ Ճեմարանը նաև հանդիսանում է Միջազգային դպրոցների խորհրդի (CIS) անդամ: