06.03.2023
ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑ

Բաց օլիմպիադա 2023

Բաց օլիմպիադա 2023

Շիրակացու ճեմարանը հայտարարում է Հանրապետական առարկայական բաց օլիմպիադա 2023-ի մեկնարկ: 

Կրթահամալիրի «Շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների հետազոտման» հեղինակային կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 22-ից հունիսի 2-ը կանցկացվեն օլիմպիադաներ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտների համար:

Օլիմպիադաները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝ հայոց լեզու, ռուսաց լեզու, անգլերեն և մաթեմատիկա (4,5,6,7,8-րդ դասարաններ), բնագիտություն և պատմություն (7-րդ, 8-րդ դասարաններ): Օլիմպիադայի մասնակցության վճարը՝ մեկ առարկայի համար կազմում է 1200 դրամ /ներառյալ ԱԱՀ/: Վճարումներ կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարով՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ, ՀՎՀՀ 00804754, հ/հ 1150003768028007:

Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն 2 եղանակով՝ ըստ առարկայական արդյունքների և ըստ բոլոր առարկաներից ունեցած գումարային միավորների: Օլիմպիադայի մասնակիցների համար նախատեսվում են պատվոգրեր, հատուկ կրթաթոշակներ և այլ պարգևատրումներ:

Առանց քննությունների Ճեմարան ընդունվելու արտոնություն կտրվի բոլոր առարկաներից ունեցած գումարային արդյունքների հիման վրա:

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ապրիլի 15-ը հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfDdllw9W9KcMZSclROfDHAtfRoALA7mpBuKX21xmbycFBcEQ/closedform:

Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության դպրոցականների համար Բաց օլիմպիադան կանցկացվի համապատասխանաբար Կապան, Գորիս, Մեղրի, Իջևան, Վարդենիս և Ստեփանակերտ քաղաքներում/ կոնկրետ անցկացման վայրի մասին տեղեկատվությունը կտրամադրվի գրանցված սաներին/:

Փակման արարողությունը կկայանա ս/թ հունիսի 2-ին, ժամը 11:00, ճեմարանի հանդիսությունների դահլիճում: