11.02.2025
Մայրության և Գեղեցկության տոնին նվիրված երեկո
-webp(75)-o(jpg).webp?token=6271a632fd4c6d2cf3fa1be183c2a8ca)
Սիրելի մայրիկներ,
Շիրակացու ճեմարանի Զարգացման հիմնադրամը սիրով հրավիրում է ձեզ մարտի 14-ին կայանալիք տոնական ճաշկերույթին՝ նվիրված Կանանց և Մայրերի տոնին։
Անմոռանալի պահերը, ջերմ հույզերը և վառ անակնկալները սպասում են ձեզ։
Միջոցառման ընթացքում կլինեն՝
- հատուկ ելույթներ և շնորհանդեսներ
- աճուրդ՝ յուրահատուկ ստեղծագործություններով
- խաղարկություն՝ հետաքրքիր նվերներով
- հիշարժան ֆոտոզոնա
- երաժշտական կատարումներ
Միջոցառման ողջ հասույթը ուղղվելու է Ճեմարանի զարգացմանը՝ ավելի ապահով միջավայր ունենալու համար. կտեղադրվեն մետաղական պատնեշներ ֆուտբոլի դաշտի շրջակայքում։
Վայրը՝ Galacreed, Ալեք Մանուկյան 12/6
Ժամը՝ 19:00
Մուտքավճարը՝ 20000 դրամ
Միացե՛ք մեզ՝ միասին վայելելու ջերմ ու հիշարժան երեկո։
Խնդրում ենք գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով։
Սիրով սպասում ենք Ձեզ!
Հարգանքով ՝
Շիրակացու Ճեմարանի զարգացման
հիմնադրամ