Բաց դռների օր Կրտսեր դպրոցում
-webp(75)-o(jpg).webp?token=5c63b53ae90989721377e330349a2a8f)
Ուշադրություն
Կրտսեր դպրոցում մարտի 1-ին կազմակերպվելու է Բաց դռների օր:
Բաց դռների օրվա շրջանակում սկզբում (30ր) նախատեսվում է շրջայց դպրոցում, որն իրականացնում են հենց Կրտսեր դպրոցի սաները. նրանք կպատմեն իրենց ուսումնական առօրյայի, դասավանդման և ուսուցման պահանջների առանձնահատկությունների և այլ մանրամասների մասին:
Շրջայցից հետո նախատեսվում է հանդիպում տնօրենության հետ՝ կրթական ծրագրին, պայմաններին, ընդունելության կանոնակարգին ծանոթանալու և հետաքրքրող հարցերին անդրադառնալու նպատակով:
Բաց դռներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես հետևյալ հղումով՝ https://forms.gle/hD2W41971rWhC6wb6
Շտապե՛ք, տեղերը սահմանափակ են, իսկ գրանցումը կփակվի տեղերի քանակը լրանալուն պես։
Բոլոր հարցերի դեպքում կարող եք ուղարկել անձնական նամակ մեր էջին կամ գրել հարցը մեկնաբանություններում:
Դե ինչ, մենք Ձեզ սպասում ենք...