Շախմատի մրցաշար
-webp(75)-o(jpg).webp?token=2bc10a15dc6955851c159897f497d5b9)
Շիրակացու ճեմարանի շախմատի ակումբի 2025թ առաջին մրցաշարը տարբերվելու է մինչ այս իրականացված բոլոր մրցաշարերից: Այն համախմբելու է բոլորիս վեհ գաղափարների՝ Հայրենասիրության, Հայրենիքի հանդեպ պատասխանատվության, արիության, կամքի ուժի, անկոտրում լինելու շուրջ:
Հուշամրցաշարը նվիրվում է 44 օրյա պատերազմում զոհված ճեմարանականներ՝ Արեն Մեհրաբյանի, Էդուարդ Չիչյանի, Տիգրան Շաշիկյանի և Լևոն Խուրշուդյանի հիշատակին:
Հուշամրցաշարը նախատեված է փետրվարի 22-ին ժամը 14:00-17:00:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ վերջնաժամկետ՝ 18.02.2025:
Հուշամրցաշարի մասնակցությունը չի ենթադրում մասնկացության վճար:
Հուշամրցաշարի պաշտոնական հատվածի և այլ մանրամասն տեղեկություն կտրամադրվի գրանցված մասնակիցներին մինչև փետրվարի 20-ը:
Բոլոր ցանկացողները կարող են ներկա գտնվել հուշամրցաշարին՝ հանդիսատեսի դերում: