Մեկնարկում են կիրակնօրյա նախապատրաստական դպրոցի դասընթացները
-webp(75)-o(png).webp?token=bf109670457f40d8d70a6202f1edd99b)
«Շիրակացու ճեմարանում» ընդունելությունը կիրակնօրյա նախապատրաստական դպրոցում շարունակվում է:
Կիրակնօրյա դպրոցի նպատակն է խորացնել և ամրապնդել սովորողների գիտելիքները հանրակրթական առարկաներից, ինչպես նաև աջակցել Ճեմարանի ապագա դիմորդներին՝ նախապատրաստելով նրանց ընդունելության քննություններ հանձնելուն:
Կիրակնօրյա դպրոցում մաթեմատիկա, հայոց լեզու, ռուսաց լեզու և անգլերեն առարկաներից 5-10-րդ դասարանների աշակերտների համար պարապունքներն իրականացվում են առկա ձևաչափով՝ շաբաթը մեկ անգամ (կիրակի օրերին, անհրաժեշտության դեպքում պարապմունքները կարող են անցկացվել շաբաթ օրերին): Պարապմունքները կանցկացվեն ճեմարանի գլխավոր մասնաշենքում, սկիզբը՝ ժամը 9:00, մեկ պարապմունքի տևողությունը 50 րոպե է:
Կիրակնօրյա դպրոցին գրանցվելու և կանոններին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղմամբ՝ https://www.shirakatsy.am/extracurricular/sunday-school