20.03.2022
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Ընդունելություն Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի համար

Ընդունելություն Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի համար
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
«ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
ՍՅՈՒՆԻՔԻ ԵՒ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ
19 ապրիլի, 2023 թ

 

 

Սահմանամերձ համայնքների ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթության հնարավորություն տրամադրելու նպատակով՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հայտարարում է 11-րդ դասարանի ընդունելություն 2023-2024 ուստարվա համար՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի Մեղրիի, Կապանի, Գորիսի, Սիսիանի, Վարդենիսի սահմանամերձ համայնքների սաների համար: Լավագույն արդյունքներ ցուցաբերած 2 թեկնածուները կստանան կրթաթոշակ Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից 11-րդ և 12-րդ դասարանների ուսման վարձավճարի և կեցության ծախսերի համար:

 

Ո՞վքեր կարող են մասնակցել ընդունելությանը

Ընդունելությանը կարող են մասնակցել այս պահին 10-րդ դասարանում սովորողները, ովքեր բնակվում են վերը նշված բնակավայրերում և սոցիալապես անապահով ընտանիքներից են (քննությունները հաղթահարած դիմորդները անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնեն քննություններից հետո):

 

Ինչպե՞ս է կազմակերպվելու ընդունելության գործընթացը

Ընդունելության գործընթացը կազմակերպվելու է 2 փուլով՝ գրավոր և բանավոր: Առաջին՝ գրավոր փուլի ընթացքում, դիմորդները քննություններ են հանձնելու հետևյալ առարկաներից՝ հայոց լեզու, մաթեմատիկա, ռուսաց լեզու, օտար լեզու, բնական գիտություններ (քննաթերթիկը ներառում է հարցեր քիմիա, ֆիզիկա և կենսաբանություն առարկաներից) կամ հասարակագիտական առարկաներ (քննաթերթիկը ներառում է հարցեր հասարակագիտություն, հայոց պատմություն և համաշխարհային պատմություն առարկաներից): Քննությունները հաղթահարած դիմորդները կմասնակցեն երկրորդ փուլին` հարցազրույցին: