07.05.2025
14:00 - 18:00
Շիրակացու ճեմարան
Միջին դպրոց
Բաց դռների օր Միջին դպրոցում
Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա Բաց դռների օր Շիրակացու ճեմարանի Միջին դպրոցի ներկայացման նպատակով:
Այս օրը դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ Միջին դպրոցում սովորելու պայմաններին, ընդունելությանը և ստանալ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: Բաց դռների օրվա շրջանակում Միջին դպրոցի սաները շրջայց կկազմակերպեն Ճեմարանում, կպատմեն ձեզ իրենց ուսումնական առօրյայի, դասավանդման և ուսուցման պահանջների առանձնահատկությունների մասին: Նախատեսվում է նաև հանդիպում Միջին դպրոցի տնօրեն Տաթևիկ Արզումանյանի, Միջին դպրոցի ծրագրի համակարգող Էլինա Շաքարյանի և ընդունելության համակարգող Աննա Աղասյանի հետ: