ԶԱՐԿ | Միավորվենք ազգային երգի և պարի շուրջ
Սիրելի՛ ճեմարանական համայնք
Շարունակելով «Զարկ» նախաձեռնության շրջանակում ամեն ամսվա առաջին ուրբաթ օրը տեղի ունեցող ազգային արժեքներին, երգին և պարին նվիրված միջոցառումների շարքը, սիրով հայտարարում ենք, որ հաջորդ միջոցառումը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 17:30։
Որտե՞ղ՝ Ճեմարանի բակ*
*Եղանակային պայմանների վատ լինելու դեպքում միջոցառումը կանցկացվի Միջին դպրոցի նախասրահում
Ե՞րբ՝ Ապրիլի 4-ին՝ ժամը 17։30
Ի՞նչ է սպասվում՝
- Քննարկումներ ազգային ինքնության վերաբերյալ
- Համախմբող ազգային երգեր
- Ազգային պարեր
Հրավիրված են բոլորը՝ աշխատակիցները, ծնողները, սաները և շրջանավարտները։ Սա մեր մշակութային ինքնության մի նոր ալիք է, և ձեր ներկայությունը մեծ նշանակություն ունի:
Մասնակցելու համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով մինչև ապրիլի 2-ը:
Եկեք միասին տանք այս առաջին զարկը մեր ժառանգության շարունակականությանը։
Սիրով սպասում ենք ձեզ: