23.04.2025
14:00 - 16:00
Միջին դպրոց

Անհատական նախագծերի ստուգատես Միջին դպրոցում

Վերջերս Միջին դպրոցում տեղի ունեցավ 10-րդ դասարանցիների անհատական նախագծերի ստուգատեսը, որը շուրջ մեկ տարվա ուսումնասիրությունների ու հետազոտությունների արդյունք էր։


Սաների կատարած աշխատանքները, ինչպես միշտ, յուրօրինակ էին և հիմնված՝ սեփական նախասիրությունների կամ առաջիկա մասնագիտական կողմնորոշման վրա։


Անհատական նախագիծը Միջազգային բակալավրիատի Միջին դպրոցի ծրագրում կարևորագույն տեղ է զբաղեցնում և այն կարծես ամփոփումն է այն բոլոր հետազոտական աշխատանքների, որոնք սկսվում են Կրտսեր դպրոցից, շարունակվում մինչև Միջին դպրոց և ուղեկցում սաներին իրենց ամբողջ կյանքում