24.05.2025
10:30 - 13:00
Շիրակացու ճեմարան

«Շիրակացու օրեր» փառատոն

Հարգելի՛ գործընկեր

 

Սիրով ցանկանում ենք հրավիրել Ձեզ ներկա գտնվելու «Շիրակացու օրեր» փառատոնին, որը տեղի կունենա ս/թ մայիսի 24-ին՝ ժամը 10։30-ից Շիրակացու ճեմարանում։

 

Վստահեցնում ենք, որ սա լավագույն հնարավորությունն է այս ուսումնական տարին ամփոփելու, կատարված աշխատանքները համայնքին ներկայացնելու, միասին ոգեշնչվելու, նոր գաղափարներով խանդավառվելու և ինքներս մեզ և միմյանց շնորհակալություն հայտնելու:

 

Ուրախ կլինենք հյուրընկալել Ձեզ մեր փառատոնի շրջանակներում և ներկայացնել մեր աշխատանքի արդյունքները կրթական միջավայրում:

 

Այսպիսով, մայիսի 24-ին սիրով կսպասենք բոլորիդ «Շիրակացու օրեր» փառատոնին:

 

Ձեր մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/aWbMKLZ2uQrp6zMQA: