Հավերժ հիշատակ՝ տիկին Արփինե Փափազյան
-webp(75)-o(png).webp?token=77cf9c91d4ab5a2fc44debd6f98d0ef6)
Խորը ցավով և մեծ կսկիծով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Շիրակացու ճեմարանի համահիմնադիր, երկար տարիներ փոխտնօրեն, քիմիայի ուսուցչուհի, վերջին տարիներին՝ կրթահամալիրի տնօրենի գլխավոր խորհրդական՝ տիկին Արփինե Փափազյանը։
Նա ոչ միայն դասավանդում էր, այլև կերտում էր, ոգեշնչում էր, առաջնորդում էր։ Նրա անունը դաջված է Շիրակացու ճեմարանի պատմության էջերում։ Տիկին Փափազյանը հազարավոր սաների ու գործընկերների համար` իր իմաստությամբ, մարդասիրությամբ ու անսահման նվիրվածությամբ, եղել է կյանքի դպրոցի խորհրդանիշ։
Այս դժվար պահին խոսքեր գտնելն անչափ բարդ է։ Կան մարդիկ, որոնց բացակայությունը անփոխարինելի է։ Տիկին Փափազյանը հենց այդ մարդկանցից է։ Նրա թողած հետքը մեր կրթական և հոգևոր միջավայրում անգնահատելի է։
Մեր զորակցությունն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և սաներին։
Հավերժ հիշատակ։